Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Երբ Փա­շի­ն­յա­նը հայ­տա­րա­րում է, որ քայ­լում ենք դժոխ­քի մի­ջով, ու­րեմն դժոխքն ա­վե­լի քան ի­րա­կան է

Երբ Փա­շի­ն­յա­նը հայ­տա­րա­րում է, որ քայ­լում ենք դժոխ­քի մի­ջով, ու­րեմն դժոխքն ա­վե­լի քան ի­րա­կան է
19.06.2020 | 00:37

Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սի հե­տա­գա տա­րած­ման դեմ պայ­քա­րի ձա­խող­ված լի­նելն օ­րերս, ըստ էու­թյան, խոս­տո­վա­նեց ին­քը` ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը:


«Ե­կեք չտար­բե­րա­կենք, և՛ քա­ղա­քա­ցի­նե­րը, և՛ կա­ռա­վա­րու­թյու­նը չեն պահ­պա­նել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը»,- հու­նի­սի 12-ին «Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծի հա­տուկ նիս­տում խոս­տո­վա­նեց Փա­շի­նյա­նը:
Կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի կամ ՀՀ իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վի կող­մից հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը չպահ­պա­նե­լու շար­քից հի­շենք Ար­ցա­խում Նի­կոլ Փա­շի­նյա­նի, Ա­րա­րատ Միր­զո­յա­նի և այ­լոց մաս­նակ­ցու­թյամբ հայտ­նի կե­րու­խու­մը՝ ա­ռանց սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը պահ­պա­նե­լու: Հի­շենք նաև Հա­յաս­տա­նում հայ­տա­րար­ված ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պետ Ար­տակ Դավ­թյա­նի որ­դու հար­սա­նյաց հան­դե­սի հետ կապ­ված պատ­մու­թյու­նը, ո­րին, ԶԼՄ-նե­րում հրա­պա­րակ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, մաս­նակ­ցել են նաև ոս­տի­կա­նա­պե­տը, ԱԱԾ տնօ­րե­նը և ՊԵԿ նա­խա­գա­հը (հա­մար­վում է, որ դա պատ­ճառ հան­դի­սա­ցավ նրանց բո­լո­րի պաշ­տո­նան­կու­թյան, կամ, ըստ Փա­շի­նյա­նի, դա ե­ղավ կուլ­մի­նա­ցիան):


Ի վեր­ջո, հի­շենք նաև հենց Փա­շի­նյա­նի հայտ­նած տե­ղե­կու­թյու­նը նոր կո­րո­նա­վի­րու­սով իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի վա­րակ­վե­լու մա­սին, նրա խոս­տո­վա­նու­թյու­նը, որ ինքն էլ պատ­շաճ չի պահ­պա­նել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը, ին­չի հետևան­քով վա­րակ­վել ու վա­րա­կել է ըն­տա­նի­քին: Փա­շի­նյա­նը ԱԺ նույն նիս­տում խո­սե­լով հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին շար­ժում սկ­սե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, ա­ռա­ջար­կե­լով, որ այդ պա­հից սկ­սած, բո­լորս պահ­պա­նենք հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը, ա­սաց բա­ռա­ցիո­րեն հետևյա­լը. «Ես ինքս այս ամ­բիո­նից պար­տա­վոր­վում եմ ան­ձամբ, ճշգր­տո­րեն, ան­վե­րա­պահ ճշգր­տու­թյամբ պահ­պա­նել հաս­տատ­ված բո­լոր կա­նոն­ներն ա­ռանց բա­ցա­ռու­թյան և կոչ եմ ա­նում նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րին հետևել այս օ­րի­նա­կին»:
Կրկ­նում ենք` ԱԺ վե­րոն­շյալ հա­տուկ նիս­տը հու­նի­սի 12-ին էր, դրա­նից ըն­դա­մե­նը 2 օր հե­տո` հու­նի­սի 14-ին, ՀՀ ոս­տի­կա­նու­թյան տար­բեր ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հա­րյու­րա­վոր աշ­խա­տա­կից­ներ Երևա­նի կենտ­րո­նում, Նալ­բան­դյան փո­ղո­ցում գտն­վող ԱԱԾ շեն­քի դի­մաց և հա­րա­կից տա­րածք­նե­րում ի­րենց ղե­կա­վար­նե­րի հետ թքե­ցին Փա­շի­նյա­նի վե­րոն­շյալ կո­չի վրա` հան­րու­թյան աչ­քե­րի առջև չպահ­պա­նե­լով սահ­ման­ված սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը, միա­ժա­մա­նակ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին առ­նչ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կա­պակ­ցու­թյամբ բո­ղո­քի մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րից և մի­ջո­ցա­ռու­մը լու­սա­բա­նող լրագ­րող­նե­րից պա­հան­ջե­լով պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն:


Երբ ի­րա­վա­կար­գի պա­հա­պան­ներն ի­րենք չեն հետևում սահ­ման­ված կար­գու­կա­նո­նին, երկ­րի ղե­կա­վա­րի կո­չին, շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րից քա­նի՞­սը կհետևեն այդ նույն կո­չին։ Մի՞­թե սա Փա­շի­նյա­նին բա­ցատ­րե­լու կա­րիք կա, կամ այն­քան բարդ է, որ Փա­շի­նյանն ինք­նու­րույն չի կա­րող հաս­կա­նալ։ Ո­մանք գու­ցե պատ­ճա­ռա­բա­նեն, թե ոս­տի­կան­նե­րը հար­կադր­ված էին խախ­տել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նե­լու պա­հան­ջը, բայց այդ դեպ­քում նկա­տի ու­նե­նանք, որ բո­ղո­քի մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­ներն ու լրագ­րող­ներն էլ նույ­նը կա­րող են պատ­ճա­ռա­բա­նել:
Այն, որ Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը ձա­խող­ված է, փաստ­վում է հենց Փա­շի­նյա­նի նաև այլ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով.


«Ար­դեն քայ­լում ենք դժոխ­քի մի­ջով,- հու­նի­սի 6-ին՝ պա­րե­տա­տան նիս­տից հե­տո հայ­տա­րա­րել է Նի­կոլ Փա­շի­նյա­նը:- Սրա լու­ծու­մը, գո­նե միջ­նա­ժամ­կետ, կա­րող է լի­նել միայն մի բան, երբ իս­կա­պես հա­մընդ­հա­նուր հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին շար­ժում սկս­վի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում, և մեզ­նից յու­րա­քան­չյուրն ա­ռաջ­նորդ­վի այն կան­խա­վար­կա­ծով, որ այդ հի­վան­դա­նո­ցա­յին տե­ղե­րի բա­ցա­կա­յու­թյան և սա­կա­վու­թյան պատ­ճա­ռով կա­րող է մա­հա­նալ ին­քը, իր հա­րա­զա­տը»:
ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նողն իր նույն ե­լույ­թում ա­սել է նաև. «Դառ­նու­թյամբ եմ ա­սում, որ, այ­սօր­վա դրու­թյամբ, հան­րա­պե­տու­թյու­նում շուրջ 200 կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ քա­ղա­քա­ցի կա, ով սպա­սում է հոս­պի­տա­լի­զա­ցիա­յի են­թարկ­վե­լու իր հեր­թին, այ­սինքն` մեր ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը այ­սօր ար­դեն այն­քան ծան­րա­բեռն­ված է աշ­խա­տում, որ հոս­պի­տա­լի­զա­ցիա­յի են­թա­կա հի­վանդ­նե­րին չենք հասց­նում տե­ղա­վո­րել հի­վան­դա­նոց­նե­րում: Ա­սեմ ա­վե­լին, որ մենք ար­դեն ու­նենք դեպք, երբ բժշ­կա­կան օգ­նու­թյան ու­շաց­ման պատ­ճա­ռով մարդ է մա­հա­ցել կո­րո­նա­վի­րու­սից… Նաև ու­զում եմ ար­ձա­նագ­րել, որ եր­կու մահ­վան դեպք ենք ու­նե­ցել, երբ պա­ցիեն­տը պետք է լի­ներ վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մուն­քում, բայց ին­քը գտն­վել է ընդ­հա­նուր բա­ժան­մուն­քում՝ վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մուն­քում տեղ չլի­նե­լու պատ­ճա­ռով»:


Դրա­նից մեկ օր ա­ռաջ` հու­նի­սի 5-ին, պա­րե­տա­տան նիս­տից հե­տո կա­յա­ցած ճե­պազ­րույ­ցում Փա­շի­նյա­նը խոս­տո­վա­նել էր, որ վի­ճա­կը շա­րու­նա­կում է մնալ բա­վա­կա­նին ծանր և ա­ռայժմ դեռ ծան­րա­նում է:
ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի վե­րոն­շյալ խոս­քե­րը, ա­ռա­ջա­ցած ծան­րա­բեռն­վա­ծու­թյան տակ ՀՀ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի ճկ­ռե­լու մա­սին Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, հու­նի­սի 13-ին Facebook-ի իր է­ջի ու­ղիղ ե­թե­րում նրա խոս­տո­վա­նու­թյու­նը, որ «կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված մեր գոր­ծե­րը լավ չեն…», փաս­տո­րեն գրե­թե ազ­դե­ցու­թյուն չու­նե­ցան ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րի վրա: Դրա ա­պա­ցույց­նե­րից մեկն էլ հու­նի­սի 15-ին իր ֆեյս­բու­քյան է­ջում Փա­շի­նյա­նի հրա­պա­րա­կած լու­սան­կարն է` կից գրու­թյամբ. «Այս լու­սան­կարն ար­վել է ե­րեկ Հա­ղար­ծի­նում: Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, կար­ծես երկ­րում կո­րո­նա­վի­րուս չկա»:


Նրանք, ով­քեր ծա­նոթ չեն տվյալ լու­սան­կա­րին, տե­ղե­կաց­նենք, որ դրա­նում պատ­կեր­ված տար­բեր տա­րի­քի մար­դիկ լի­նե­լով ա­ռանց շն­չա­դի­մակ­նե­րի, միա­ժա­մա­նակ չեն պահ­պա­նել նաև սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը: Ա­յո, իս­կա­պես այն տպա­վո­րու­թյունն է, թե մեր երկ­րում կար­ծես կո­րո­նա­վի­րուս չկա, մնում է միայն ա­վե­լաց­նել, որ սա բո­լո­րիս դե­պի ա­ղետ տա­նող ա­մե­նաու­ղիղ ճա­նա­պարհն է:
Մեր հա­սա­րա­կու­թյու­նը, նրա ան­դամ­նե­րի թերևս մե­ծա­մաս­նու­թյու­նը, ան­շուշտ, մեղ­քի իր բա­ժինն ու­նի ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հա­մար, բայց ա­ռա­ջին և հիմ­նա­կան մե­ղա­վո­րը Փա­շի­նյանն է իր ղե­կա­վա­րած իշ­խա­նու­թյամբ: Հա­սա­րա­կու­թյանն ա­պա­կողմ­նո­րո­շող հենց նրա և ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­սեն Թո­րո­սյա­նի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, նոր կո­րո­նա­վի­րու­սի առն­չու­թյամբ նրանց վա­րած խայ­տա­ռակ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ան­թույ­լատ­րե­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյու­նը, ըն­դա­մե­նը վեր­ջերս Փա­շի­նյա­նի և ՀՀ քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի` այ­լոց հա­մար վատ օ­րի­նակ հան­դի­սա­ցող վարքն են պատ­ճա­ռը, որ այ­սօր բազ­մա­հա­զար մար­դիկ չեն հա­վա­տում ո՛չ SARS-CoV-2-ի վտան­գա­վո­րու­թյա­նը, ան­գամ` գո­յու­թյա­նը, ո՛չ նոր կո­րո­նա­վի­րու­սի, վա­րա­կի հե­տա­գա տա­րած­ման դեմ իշ­խա­նու­թյուն­նե­րի պայ­քա­րի լր­ջու­թյա­նը, ո՛չ էլ հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը պահ­պա­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյա­նը կամ ար­դյու­նա­վե­տու­թյա­նը:


Ե­թե վե­րոն­շյա­լին գու­մա­րենք նաև սահ­ման­ված կա­նոն­նե­րը պահ­պա­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը գի­տակ­ցող­նե­րի մի մա­սի կող­մից շն­չա­դի­մակ­ներ, ալ­կո­գել ձեռք չբե­րելն ըն­տա­նե­կան բյու­ջեի` նույ­նիսկ օր­վա հա­ցի խն­դի­րը լու­ծե­լու հա­մար ան­բա­վա­րար լի­նե­լու պաստ­ճա­ռով, ա­պա, կար­ծում ենք, պատ­կե­րը կամ­բող­ջա­նա:
Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը հնա­րա­վո­րինս շտ­կե­լու, թույլ տված սխալ­ներն ուղ­ղե­լու փո­խա­րեն, Փա­շի­նյանն առ­կա ի­րա­վի­ճա­կի հա­մար փոր­ձում է գրե­թե ամ­բող­ջա­պես ժո­ղովր­դին մե­ղադ­րել, նաև` ընդ­դի­մու­թյա­նը, հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը չպահ­պա­նե­լու հա­մար նաև` կա­ռա­վա­րու­թյա­նը, թերևս բո­լո­րին, բա­ցի ի­րե­նից, մո­ռա­նա­լով, որ կա­ռա­վա­րու­թյունն իր կազ­մած, ձևա­վո­րած կա­ռա­վա­րու­թյունն է:


Փո­խա­նակ իր «Կո­րո­նա­վի­րուսն ու՞մ շունն ա…» հա­սա­րա­կու­թյանն ա­պա­կողմ­նո­րո­շող հայ­տա­րա­րու­թյան հա­մար նույն հա­սա­րա­կու­թյու­նից նե­րո­ղու­թյուն խնդ­րե­լու, Փա­շի­նյանն ա­սաց, թե չի հի­շում, որ նման հայ­տա­րա­րու­թյուն է ա­րել (դրա­նից ան­մի­ջա­պես հե­տո հա­մա­ցան­ցում հրա­պա­րակ­վեց նրա այդ հայ­տա­րա­րու­թյու­նը ներ­կա­յաց­նող տե­սա­նյու­թը):
Փո­խա­նակ գործ­նա­կա­նում այն լու­րե­րի դեմն առ­նե­լու, թե նոր կո­րո­նա­վի­րուս չկա, գո­յու­թյուն չու­նի, կամ կա, բայց վտան­գա­վոր չէ, գրի­պի վի­րու­սի պես մի բան է կամ գրիպն ա­վե­լի վտան­գա­վոր է, քան COVID-19-ը, փո­խա­նակ հա­մա­պա­տաս­խան կեր­պով հա­կազ­դե­լու այն տե­ղե­կու­թյուն­նե­րի հրա­պա­րակ­մա­նը, թե Հա­յաս­տա­նում և աշ­խար­հում հի­վանդ­նե­րի ու մա­հա­ցած­նե­րի վե­րա­բե­րյալ հրա­պա­րակ­վող թվե­րը մեծ չա­փով ուռ­ճաց­ված են և այլն, Փա­շի­նյանն ա­ռայժմ խո­սել է միայն այդ­պի­սի կեղծ տե­ղե­կու­թյուն­ներ տա­րա­ծող­նե­րին տե­ղո­րո­շե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին:


Փո­խա­նակ խոս­տո­վա­նե­լու, որ նոր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում Հա­յաս­տա­նը պարտ­վել է և ի­րա­կա­նու­թյան ճիշտ գնա­հա­տու­մից բխող հա­մա­պա­տաս­խան քայ­լեր կա­տա­րե­լու, Փա­շի­նյա­նը հու­նի­սի 11-ին պա­րե­տա­տան նիս­տից հե­տո կա­յա­ցած ճե­պազ­րույ­ցում հայ­տա­րա­րել է հե­տևյա­լը. «Հա­յաս­տա­նը կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում պարտ­վել է այն­քան, որ­քան պարտ­վել է աշ­խար­հը, որ­քան պարտ­վել են, ա­սենք, Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը, Ֆրան­սիան, Բել­գիան, Մեծ Բրի­տա­նիան, Ռու­սաս­տա­նը, Շվե­դիան, Գեր­մա­նիան և աշ­խար­հի բազ­մա­թիվ զար­գա­ցած և գեր­զար­գա­ցած եր­կր­ներ: Ե­թե Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը պարտ­վել է կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում, ու­րեմն կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում պարտ­վել է մարդ­կու­թյունն ընդ­հան­րա­պես, քա­ղա­քակր­թու­թյունն ընդ­հան­րա­պես: Ար­դյոք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն այ­սօր ու­նի՞ պրոբ­լեմ­ներ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում… Ա­յո, ու­նի պրոբ­լեմ­ներ, ինչ­քան ու­նեն աշ­խար­հի իմ նշած բազ­մա­թիվ եր­կր­ներ, ճիշտ նույն­քան պրոբ­լեմ­ներ, ինչ­քան ամ­բողջ մարդ­կու­թյու­նը ու­նի այ­սօր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում»:


ՀՀ գե­րա­գույն գլ­խա­վոր ստա­խո­սը դար­ձյալ ստում է` հայ­տա­րա­րե­լով, որ «Հա­յաս­տա­նը կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում պարտ­վել է այն­քան, որ­քան պարտ­վել է աշ­խար­հը, որ­քան պարտ­վել են, ա­սենք, Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը, Ֆրան­սիան, Բել­գիան, Մեծ Բրի­տա­նիան, Ռու­սաս­տա­նը, Շվե­դիան, Գեր­մա­նիան և աշ­խար­հի բազ­մա­թիվ զար­գա­ցած և գեր­զար­գա­ցած եր­կր­ներ»: Փա­շի­նյա­նը պար­զա­պես հաշ­վի չի առ­նում, թե նշ­ված եր­կր­նե­րի բնակ­չու­թյան թվա­քա­նա­կի հաշ­վառ­մամբ, քա­նի հա­րյուր մար­դուն է մեկ հի­վանդ բա­ժին ընկ­նում, Հա­յաս­տա­նում` քա­նի:
ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղը ստում է նաև այն ա­ռու­մով, թե Հա­յաս­տանն ու­նի պրոբ­լեմ­ներ այն­քան, որ­քան աշ­խար­հի բազ­մա­թիվ եր­կր­ներ, ճիշտ նույն­քան պրոբ­լեմ­ներ, ինչ­քան ամ­բողջ մարդ­կու­թյունն ու­նի այ­սօր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում: Ի­րա­կա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված Հա­յաս­տա­նի հիմ­նախն­դիր­ներն ան­հա­մե­մատ շատ են և՛ հի­վան­դու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի քա­նա­կի ա­ռու­մով, և՛ հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ մեր եր­կի­րը գտն­վում է կի­սա­պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում, միա­ժա­մա­նակ իր չորս հարևան­նե­րից եր­կու­սի կող­մից շր­ջա­փակ­ված է:


Ինք­ներդ հա­մոզ­վեք, թե Հա­յաս­տա­նը նոր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում ի­րա­կա­նում ար­դյոք այն­քա՞ն է պարտ­վել, որ­քան պարտ­վել է աշ­խար­հը։
ՀՀ բնակ­չու­թյունն այս տար­վա ապ­րի­լի 1-ի դրու­թյամբ, հա­մա­ձայն ՀՀ վի­ճա­կագ­րա­կան կո­մի­տեի հրա­պա­րա­կած պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան, կազ­մում է 2 956 900 մարդ: Դժ­վար չէ ՀՀ բնակ­չու­թյան վե­րոն­շյալ թվա­քա­նա­կը բա­ժա­նել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պա­րե­տա­տան «Կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան հար­թա­կում» հրա­պա­րակ­ված հու­նի­սի 18-ի ժա­մը 11-ի դրու­թյամբ Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր քա­նա­կի (18 698) վրա ու հա­մոզ­վել, որ մեր երկ­րի յու­րա­քան­չյուր 158 բնակ­չի հաշ­վով կա նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան հաս­տատ­ված 1 դեպք:
Փա­շի­նյա­նի նշած եր­կր­նե­րից, օ­րի­նակ, Ռու­սաս­տա­նում, ԱՄՆ-ի Ջոն Հոպ­կին­սի հա­մալ­սա­րա­նի COVID-19-ի վե­րա­բե­րյալ բաց­ված և ողջ աշ­խար­հի տվյալ­նե­րը ներ­կա­յաց­նող հա­տուկ կայ­քում հու­նի­սի 18-ի ժա­մը 13:39-ին հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը կազ­մում է 560 279:


Պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, ՌԴ բնակ­չու­թյու­նը 2020 թ. հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ կազ­մում էր 146 748 590 մարդ: Հի­մա թվա­բա­նա­կան նույն գոր­ծո­ղու­թյու­նը կա­տա­րենք` ՌԴ բնակ­չու­թյան թվա­քա­նա­կը բա­ժա­նե­լով այն­տեղ COVID-19-ի հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր քա­նա­կի (560 279) վրա ու հա­մոզ­վենք, որ ՌԴ բնակ­չու­թյան յու­րա­քան­չյուր 261 բնակ­չի հաշ­վով կա նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան հաս­տատ­ված 1 դեպք: Այ­սինքն` մինչ վե­րոն­շյալ պա­հը Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր քա­նա­կը, մեր երկ­րի բնակ­չու­թյան քա­նա­կը հաշ­վի առ­նե­լով, ա­վե­լի քան 1,6 ան­գամ ա­վե­լի շատ է, քան ՌԴ-ում COVID-19-ի հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր քա­նա­կը:
Ֆրան­սիա­յի բնակ­չու­թյու­նը 2020 թ. հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ կազ­մում էր ա­վե­լի քան 67 մլն մարդ, նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր քա­նա­կը կազ­մում է 194 805: Բնակ­չու­թյան քա­նա­կը` 67 մի­լիո­նը բա­ժա­նե­լով 194 805-ի վրա, տես­նում ենք, որ Ֆրան­սիա­յում յու­րա­քան­չյուր 344 բնակ­չի հաշ­վով կա COVID-19-ի հաս­տատ­ված 1 դեպք, այ­սինքն` Հա­յաս­տա­նի հա­մե­մատ ա­վե­լի քան եր­կու ան­գամ քիչ:


Ա­րա­գո­րեն ա­ճող Գեր­մա­նիա­յի բնակ­չու­թյու­նը 2019 թ. ա­վար­տին կազ­մել է 83 200 000 մարդ, պարզ է, որ այն հի­մա ա­վե­լին է, սա­կայն մեր հաշ­վար­կի հա­մար հիմք կըն­դու­նենք նշ­ված թի­վը: Այն բա­ժա­նե­լով Գեր­մա­նիա­յում նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր քա­նա­կի` 188 604-ի վրա կս­տա­նանք 441, այ­սինքն` Գեր­մա­նիա­յի յու­րա­քան­չյուր 442 բնակ­չի հաշ­վով է ար­ձա­նագր­վել COVID-19-ի հաս­տատ­ված 1 դեպք, ին­չը նշա­նա­կում է, որ ՀՀ-ում նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր քա­նակն ա­վե­լի քան 2,5 ան­գամ գե­րա­զան­ցում է Գեր­մա­նիա­յի ցու­ցա­նի­շը:
Հի­մա տես­նենք, թե Հա­յաս­տա­նը նոր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում ի­րա­կա­նում ար­դյոք այն­քա՞ն է պարտ­վել, որ­քան աշ­խար­հը, ո­րի բնակ­չու­թյու­նը ե­րեկ­վա դրու­թյամբ կազ­մում էր ա­վե­լի քան 7 807 500 000 մարդ։ Այս թի­վը բա­ժա­նե­լով COVID-19-ի հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր թվի` 8 362 238-ի վրա, ստա­նում ենք 933 661 538 933, այ­սինքն` աշ­խար­հի ա­վե­լի քան 933 բնակ­չին է բա­ժին ընկ­նում COVID-19-ի հաս­տատ­ված 1 դեպք, ին­չը նշա­նա­կում է, որ բնակ­չու­թյան քա­նա­կի հա­մե­մատ հի­վանդ­նե­րի քա­նա­կը Հա­յաս­տա­նում մոտ 6 ան­գամ ա­վե­լին է, քան ողջ աշ­խար­հում:


Ըն­դգ­ծենք, որ Հա­յաս­տա­նում բնակ­չու­թյան քա­նա­կի հա­մե­մատ COVID-19-ի հաս­տատ­ված դեպ­քե­րի քա­նա­կը խայ­տա­ռակ կեր­պով գե­րա­զան­ցում են նաև Ան­դր­կով­կա­սի մեր հարևան­նե­րի` Վրաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի հա­մա­պա­տաս­խան ցու­ցա­նիշ­նե­րը, ին­չը հիմ­նա­վո­րող փաս­տե­րը կներ­կա­յաց­նենք մեկ այլ հրա­պա­րակ­մամբ:
Այս վեր­լու­ծա­կանն այլ թվե­րով ու հա­մե­մա­տու­թյուն­նե­րով չծան­րա­բեռ­նե­լու նպա­տա­կով, այժմ դեռ չենք նշում նաև Փա­շի­նյա­նի նշած մյուս եր­կր­նե­րի հա­մա­պա­տաս­խան ցու­ցա­նիշ­նե­րը, հարկ ե­ղած դեպ­քում դրանց կանդ­րա­դառ­նանք մեկ այլ հրա­պա­րակ­մամբ, սա­կայն, կար­ծում ենք, որ բեր­ված թվե­րը, փաս­տե­րը, կա­տար­ված հա­մե­մա­տու­թյուն­նե­րը լիո­վին բա­վա­րար են հա­մոզ­վե­լու հա­մար, որ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղը հեր­թա­կան ան­գամ ստում էր։
Իսկ ին­չո՞ւ է ստում Փա­շի­նյա­նը։ Շատ պարզ պատ­ճա­ռով` փոր­ձում է թաքց­նել իր և իր իշ­խա­նու­թյան վա­րած հան­ցա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյան հետևանք­նե­րը, Հա­յաս­տա­նի ցու­ցա­նիշ­նե­րի մեծ գե­րա­զան­ցումն աշ­խար­հի, ինչ­պես նաև նշ­ված և այլ եր­կր­նե­րի հա­մա­պա­տաս­խան ցու­ցա­նիշ­նե­րից, մեր ցու­ցա­նիշ­նե­րի` սպաս­վող ա­ղե­տի մա­սին հու­շող բնույ­թը, ՀՀ-ում COVID-19-ի հաս­տատ­ված դեպ­քե­րի նման մեծ քա­նակ ու­նե­նա­լու մեջ իր և իր իշ­խա­նու­թյան ահ­ռե­լի մեղ­քը, քա­նի որ Հա­յաս­տա­նում ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կի ա­ռա­ջին և հիմ­նա­կան պա­տաս­խա­նա­տուն հենց ինքն ու իր ղե­կա­վա­րած իշ­խա­նու­թյունն են:


Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը ձա­խող­ված է, տա­պալ­ված է խայ­տա­ռակ կեր­պով և այն­պի­սի մասշ­տա­բով, որն ար­դեն սպառ­նա­լիք է մեր երկ­րի ազ­գա­յին անվ­տան­գու­թյա­նը: Փա­շի­նյա­նի հեր­թա­կան ստե­րը նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի առն­չու­թյամբ և ճշ­մար­տու­թյու­նը մեր հա­սա­րա­կու­թյու­նից թաքց­նե­լը, առն­վազն, որ­պես երկ­րի ղե­կա­վար, ի­րա­կա­նու­թյու­նից ե­րես թե­քե­լը, այն հա­մար­ժեք չգ­նա­հա­տե­լը և դրա­նից բխող հա­մա­պա­տաս­խան քայ­լեր չկա­տա­րե­լը Հա­յաս­տա­նը հաս­տա­տուն կեր­պով տա­նում են դե­պի կոր­ծա­նում:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 12854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ