Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կա­րե­նին անհ­նար էր չհար­գել, նույ­նիսկ հա­կա­ռա­կորդ­նե­րը նրան ըն­դու­նում էին որ­պես լե­գենդ, որ­պես ժայռ, որ­պես հե­ղի­նա­կու­թ­յուն

Կա­րե­նին անհ­նար էր չհար­գել, նույ­նիսկ հա­կա­ռա­կորդ­նե­րը նրան ըն­դու­նում էին որ­պես լե­գենդ, որ­պես ժայռ, որ­պես հե­ղի­նա­կու­թ­յուն
24.07.2020 | 00:56

Հու­լի­սի 10-ին երկ­րա­յին կյան­քին հրա­ժեշտ տվեց «Առաջատար տեխ­նո­լո­գիա­նե­րի ձեռ­նար­կու­թյուն­նե­րի միու­թյան» գոր­ծա­դիր տնօ­րեն ԿԱ­ՐԵՆ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԸ։ Նա պե­տա­կան գոր­ծիչ էր‚ գա­ղա­փա­րի մարդ‚ սկզ­բուն­քա­յին ու պայ­քա­րող։ Եր­բեք չդա­վա­ճա­նեց իր սկզ­բունք­նե­րին‚ և այդ ո­րակ­նե­րի շնոր­հիվ էր‚ որ նրան հա­ջող­վեց լուրջ ա­ռա­ջըն­թաց ա­պա­հո­վել մեր երկ­րի տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տում։ Կա­րեն Վար­դա­նյա­նը եր­կար տա­րի­ներ ար­ժա­նա­պատ­վո­րեն պայ­քա­րում էր ծանր հի­վան­դու­թյան դեմ։ Սո­վո­րա­կան մարդ­կանց դեպ­քում նման հի­վան­դու­թյուն ու­նե­ցո­ղը չէր էլ կա­րող տա­նից դուրս գալ‚ բայց Կա­րեն Վար­դա­նյա­նը սո­վո­րա­կան մարդ չէր‚ նա նվի­րյալ էր‚ լե­գենդ‚ կեն­սա­կան հզոր ուժ ու­նե­ցող ան­հա­տա­կա­նու­թյուն։

Կա­րեն Վար­դա­նյա­նի մա­սին պատ­մում են նրա ըն­կեր­նե­րը։

ՀՐԱՆՏ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ- Կա­րեն Վար­դա­նյա­նը ձգ­տում էր միշտ նո­րին։ Գյու­տա­րա­րի ու­ղեղ ու­ներ‚ հա­մա­կար­գա­յին մտա­ծո­ղու­թյուն։ Կա­րե­նը 25 տա­րե­կան էր 1988 թվա­կա­նին‚ երբ բո­լորն էին մաս­նակ­ցում Ար­ցա­խյան շարժ­մա­նը։ Մենք մի խումբ ստեղ­ծե­ցինք‚ որ հե­տո դար­ձավ «Սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վունք միու­թյան» կո­րի­զը‚ ո­րը Ար­ցա­խյան շարժ­ման մա­քուր ա­կունք­նե­րից էր սն­վել սկզբ­նա­կան շր­ջա­նում‚ և հե­տո ա­կունք­ներն այդ­պի­սին պա­հե­լով՝ փոր­ձե­ցինք ա­վե­լի խո­րա­նալ էու­թյան մեջ։ Եվ այն­պես ե­ղավ‚ որ խմ­բի բո­լոր ան­դամ­նե­րը ո­րո­շե­ցին այդ պար­զու­թյու­նը պա­հել‚ պար­զա­պես ա­վե­լի տրա­մա­բան­ված շա­րու­նա­կել շար­ժու­մը‚ և 1989-ի կե­սե­րից ընդ­հա­նուր շարժ­ման հետ ու­նեինք թեթև հա­կա­սու­թյուն­ներ։ Իսկ երբ շար­ժու­մը վե­րած­վեց կենտ­րո­նա­կան կա­ռա­վար­ման մի խմ­բի‚ հե­տա­գա­յում՝ կու­սակ­ցու­թյան‚ մենք մյուս ան­կա­խա­կան­նե­րի հետ դուրս մղ­վե­ցինք շարժ­ման կա­ռուց­ված­քից‚ բայց կա­րո­ղա­ցանք մեր սե­փա­կան ազ­դե­ցու­թյու­նը պահ­պա­նել ևս 20 տա­րի‚ ո­րից հե­տո դուրս մղ­վե­ցինք նաև քա­ղա­քա­կան դաշ­տից‚ ո­րով­հետև ար­դեն կո­կոր­դին կանգ­նած ոս­կո­րի նման էինք դար­ձել՝ շարժ­ման սկզբ­նա­կան նպա­տակ­նե­րը պաշտ­պա­նե­լու ի­մաս­տով։ Եվ դա ոչ միայն քա­ղա­քա­կան կյան­քի փորձ էր‚ այլև հայ հա­սա­րա­կու­թյան‚ նրա տար­բեր կա­ռույց­նե­րի հետ շփ­վե­լու հմ­տու­թյուն­ներ‚ մար­տա­վա­րու­թյուն‚ ռազ­մա­վա­րու­թյուն։ Եվ այդ կու­սակ­ցու­թյու­նից ան­ջատ­ված ա­ռողջ մա­սը ար­դեն կա­յա­ցած ան­հա­տա­կա­նու­թյուն­ներ էին‚ ո­րոնք այ­սօր հա­սա­րա­կա­կան դաշ­տում տար­բեր կար­գա­վի­ճակ­նե­րում են հան­դես գա­լիս։ Նրանք ի­րա­կա­նաց­նում են Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող այն հա­յե­ցա­կար­գե­րի մա­սե­րը‚ ո­րոնք 20 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ընդ­հա­նուր էին դար­ձել մեզ մոտ։ Մաս­նա­վո­րա­պես‚ Կա­րե­նը ի­րա­կա­նաց­րեց «Ար­մատ» ծրա­գի­րը։ «Ար­մա­տը» ես հա­մա­րում եմ զար­գա­ցող Հա­յաս­տա­նի մեր տես­լա­կա­նի փոքր մո­դե­լը‚ որ­տեղ ներ­դր­ված է մի­ջա­վայ­րի ցան­ցա­յին կա­ռուց­ված­քը‚ ա­մեն օ­ղա­կի կարևո­րու­թյու­նը ընդ­հա­նուր հա­մա­կար­գի աշ­խա­տան­քում։ Ա­մե­նա­կարևոր‚ ա­մե­նա­տե­սա­նե­լի տար­րե­րից մեկն այն է‚ որ «Ար­մատն» ա­պա­կենտ­րո­նաց­ված է‚ և ա­ռա­ջին հեր­թին տե­ղադր­վել է սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րի գյու­ղե­րի դպ­րոց­նե­րում։ «Ար­մա­տը» նպաս­տում է սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը‚ սահ­ման­ներ գծե­լուն։ «Ար­մա­տը» հա­վա­սա­րա­չափ գոր­ծում է ինչ­պես Հա­յաս­տա­նի մա­սը կազ­մող Ար­ցա­խում‚ այն­պես էլ Հա­յաս­տա­նը շր­ջա­պա­տող հայ­կա­կան շր­ջան­նե­րում և ցան­ցի ընդ­հա­նուր տրա­մա­բա­նու­թյան մեջ է։ ԱՏՁՄ-ն ընդ­հա­նուր ռե­սուրս­ներ ծախ­սեց‚ նե­րա­ռյալ՝ կա­ռա­վա­րու­թյան ռե­սուրս­նե­րը‚ բայց մնաց ինք­նու­րույն զար­գա­ցող ծրա­գիր։ Կող­քից որևէ գա­ղա­փար‚ որևէ տրա­մա­բա­նու­թյուն‚ որ հա­կա­սում է «Ար­մա­տի» հա­յե­ցա­կար­գին‚ ո­րը ես նույ­նաց­նում եմ Հա­յաս­տա­նի Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րով Հա­յաս­տա­նի տես­լա­կա­նին‚ չի կա­րո­ղա­նում ներս թա­փան­ցել ու այն­տեղ բույն դնել։ Այդ ա­ռու­մով Կա­րենն ի­րա­կա­նաց­րեց իր աշ­խար­հա­յաց­քի հա­մա­պա­տաս­խան Հա­յաս­տա­նի փոքր մո­դե­լը և գու­ցե հենց դրա­նով հա­կադ­րու­թյան ար­ժա­նա­ցավ։ Մար­դիկ կա­յին‚ հիմ­նա­կա­նում ար­տա­քին ու­ժե­րի կող­մից ղե­կա­վար­վող‚ որ փոր­ձե­ցին «Ար­մա­տը» իր զար­գաց­ման գա­գաթ­նա­կե­տին (նկա­տի ու­նեմ 2019 թվա­կա­նին կա­ռա­վա­րու­թյան հետ հա­ջող հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը) առն­վազն մեկ տա­րով սա­ռեց­նել։ Ոչ միայն սա­ռեց­վեց‚ այլև խո­չըն­դոտ­ներ ա­ռա­ջա­ցան‚ որ կա­րող են ար­դեն գոր­ծող կա­ռույ­ցի քայ­քայ­ման պատ­ճառ դառ­նալ։ Ես վս­տահ եմ‚ որ «Ար­մատն» այն թափն է հա­վա­քել‚ որ կհաղ­թա­հա­րի նաև այս դժ­վա­րու­թյու­նը։
-Կա­րե­նից հե­տո նրա ձևա­վո­րած ա­վան­դույթ­նե­րը ՏՏ ո­լոր­տում կշա­րու­նակ­վե՞ն‚ ի՞նչ եք կար­ծում։
-Սա այն դեպ­քե­րից է‚ որ ան­հա­տի դե­րը դժ­վար է թե­րագ­նա­հա­տել։ Տե­ղին չէ ա­սել‚ որ ան­փո­խա­րի­նե­լի մար­դիկ չկան‚ սա­կայն Կա­րեն Վար­դա­նյա­նը դժ­վար փո­խա­րի­նե­լի մարդ է‚ և լա­վա­գույն‚ ի­դեա­լա­կան շա­րու­նա­կու­թյան դեպ­քում տես­նում եմ‚ որ ա­վե­լի շատ կո­լեկ­տիվ կա­ռա­վա­րում պետք է լի­նի ԱՏՁՄ-ում‚ քան մեկ ան­հա­տի վրա հիմն­ված կա­ռա­վա­րում։

ՎԻ­ԳԵՆ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ- Ե­րի­կամ­նե­րի հետ կապ­ված հի­վան­դու­թյու­նը Կա­րեն Վար­դա­նյա­նի մոտ ի հայտ է ե­կել 1990-ա­կան­նե­րի կե­սե­րին։ 1998 թ. ՀՀ նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ՍԻՄ կու­սակ­ցու­թյունն ա­ռա­ջադ­րել էր Հրանտ Խա­չատ­րյա­նի թեկ­նա­ծու­թյու­նը, իսկ Կա­րեն Վար­դա­նյա­նը նա­խընտ­րա­կան շտա­բի պետն էր։ Որ­պես շտա­բի պետ՝ նա գրե­թե ա­մեն օր գնում էր Նոր­քի բար­ձունք՝ Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն՝ հեր­թա­կան տե­սա­հո­լո­վա­կը կամ ե­լույ­թը տե­ղադ­րե­լու ե­թե­րում։ Եվ հեր­թա­կան ան­գամ անց­նե­լով փո­սե­րով պատ­ված Նոր­քի ճա­նա­պար­հով՝ զգաց ե­րի­կա­մի ցա­վեր, ին­չը նրան հասց­րեց հի­վան­դա­նոց։ Ո­րոշ­վեց վի­րա­հա­տել, վի­րա­հա­տու­թյու­նից հե­տո բժիշ­կը դուրս ե­կավ և ա­սաց, որ ստիպ­ված են ե­ղել հե­ռաց­նել ե­րի­կա­մը։ Ի­հար­կե անս­պա­սե­լի էր այդ հայ­տա­րա­րու­թյու­նը, սա­կայն որ­պես­զի կաս­կած չա­ռա­ջա­նա‚ բժիշ­կը ներ­կա­նե­րին հրա­վի­րեց տես­նել հե­ռաց­ված ե­րի­կա­մը, որն ահ­ռե­լի չա­փեր ու­ներ, ու նույ­նիսկ զար­մա­նա­լի էր, թե այդ չա­փե­րի ե­րի­կամն ինչ­պես էր նրա մարմ­նում տե­ղա­վոր­վում։ Ըստ էու­թյան, 1998 թ. ար­ձա­նագր­վեց, որ ե­րի­կա­մա­յին հի­վան­դու­թյու­նը շատ ա­վե­լի լուրջ է, քան պատ­կե­րաց­նում էինք։ Շատ կարճ ժա­մա­նակ անց վնաս­վեց նաեւ երկ­րորդ ե­րի­կա­մը։ 2000-ա­կան­նե­րի սկզ­բից Կա­րե­նը շա­բա­թա­կան ե­րեք ան­գամ դիա­լի­զի էր են­թարկ­վում, և շա­տե­րը, ո­րոնք գրե­թե ա­մեն օր նրան տես­նում էին հե­ռուս­տա­տե­սու­թյամբ, չէին էլ պատ­կե­րաց­նում, որ նա ծան­րա­գույն հի­վան­դու­թյուն ու­նի։ Հե­տա­գա­յում նա դար­ձավ ՏՏ ո­լոր­տի ա­ռաջ­նորդն ու լո­կո­մո­տի­վը, ո­րը հա­յաս­տա­նյան տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րը մր­ցու­նակ դարձ­րեց մի­ջազ­գա­յին շու­կա­յում։
-Այդ կեն­սու­ժը որ­տե­ղի՞ց նրա մոտ։
-Կա­րեն Վար­դա­նյա­նը ա­հա­վոր սի­րում էր կյան­քը։ Ես նրան շուրջ 45 տա­րի ճա­նա­չում եմ, միշտ ե­ղել է կեն­սա­սեր, մեծ հու­մո­րով, ա­մեն ին­չին նա­յում էր լա­վա­տե­սո­րեն, «դու­խից» եր­բեք չէր ընկ­նում։ Ի­հար­կե, տա­րի­նե­րի ըն­թաց­քում կեն­սա­փոր­ձի շնոր­հիվ շատ բա­ներ նրա մեջ ցե­մենտ­վե­ցին։ Բո­լո­րը տես­նում էին նրա մար­տա­կան ո­գին, կռիվ էր տա­լիս իր սկզ­բունք­նե­րի հա­մար։ Չէր նա­յում՝ ով է իշ­խա­նու­թյուն, ով ընդ­դի­մու­թյու­նը։ Նա ու­ներ խն­դիր, և այդ խն­դի­րը պետք է լու­ծեր։ Ե­թե հա­մա­րում էր, որ այդ պա­հին պետք է բուլ­դո­զե­րով ա­ռաջ ըն­թա­նալ, ա­պա չէր վա­րա­նում։ ՀՀ բո­լոր իշ­խա­նու­թյուն­ներն ի­րենց մաշ­կի վրա զգա­ցել են այդ բուլ­դո­զե­րի թա­փը։ Նրան հե­տաք­րք­րում էին ոչ թե գու­մա­րը, պաշ­տո­նը, փառ­քը, պարգևնե­րը, որ մե­կու­մեջ նրան տա­լիս էին, այլ երկ­րի հա­մար կարևո­րա­գույն խն­դիր­նե­րը, իր ծրագ­րե­րը։ Նա ծրագ­րում էր «Ար­մատ» ծրա­գի­րը ներդ­նել բո­լոր դպ­րոց­նե­րում։ Եվ ա­սում էր՝ այդ նպա­տա­կին հաս­նե­լուց հե­տո ես կգ­նամ թո­շա­կի, քա­նի որ ինձ նոր մո­տի­վա­ցիա­ներ են պետք։ ՈՒ­րիշ­ներն այդ հի­վան­դու­թյամբ նույ­նիսկ տա­նից դուրս չէին գա­լիս։ Հաշ­ման­դա­մու­թյան ա­ռա­ջին կար­գի հի­վան­դու­թյուն ու­ներ։ Կա­րեն Վար­դա­նյա­նը, սա­կայն, նույ­նիսկ հաշ­ման­դա­մու­թյան կարգ ստա­նա­լու հա­մար չէր դի­մել։ Նա ի­րեն հի­վանդ չէր հա­մա­րում։ Նա իր ար­ժա­նա­պատ­վու­թյու­նից ցածր էր հա­մա­րում, որ ինչ-որ մեկն ի­մա­նա, որ ին­քը հի­վանդ է, և դա անդ­րա­դառ­նար իր նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քին։ Դիա­լի­զից հե­տո մար­դիկ մեկ օր ուշ­քի չեն գա­լիս։ Կա­րե­նը դիա­լի­զից ան­մի­ջա­պես հե­տո աշ­խա­տան­քի էր գնում։ ԱՏՁՄ աշ­խա­տա­կից­նե­րի մի մա­սը սո­վո­րել էր նե­րար­կել։ Ով նրան այ­ցե­լել է վեր­ջին տա­րի­նե­րին, գի­տեր, որ նա բազ­մո­ցին էր պառ­կած։ Միայն պաշ­տո­նա­կան հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ էր նս­տում, շատ թույլ էր։ Մի ան­գամ լրագ­րող­նե­րից մե­կը զան­գեց, հարց­րեց՝ պա­րոն Հա­կո­բյան, կա­րո՞ղ եք հու­շել, թե որ­տեղ է նս­տում Կա­րեն Վար­դա­նյա­նը։ Պա­տաս­խա­նե­ցի՝ ճիշտն ա­սած՝ պա­րոն Վար­դա­նյա­նը չի նս­տում, այլ պառ­կում է ԱՏՁՄ-ում։ Մտա­վո­րա­կան ըն­տա­նի­քից էր՝ Հա­յաս­տա­նի հո­ղի, ջրի հետ կապ­ված։ Հա­մա­ցան­ցում նկար­ներ են շր­ջա­նառ­վում, որ­տեղ Կա­րե­նը փա­թաթ­ված է որևէ քա­րի, ծա­ռի։ Նա խոս­տո­վա­նում էր, որ է­ներ­գիա է քա­ղում հո­ղից, քա­րե­րից, բնու­թյու­նից։ Շա­տերն էին նրան հոր­դո­րում, որ գնա տուն, հան­գս­տա­նա։ Բայց ես կաս­կա­ծում եմ, որ ե­թե նա ի­րեն հի­վան­դի նման պա­հեր, այս­քան կապ­րեր։ Կա­րե­նը սեպ­սի­սից մա­հա­ցավ։ Վեր­ջին 15 տար­վա ըն­թաց­քում 4-րդ սեպ­սիսն էր նրա մոտ։ Ցան­կա­ցած բժիշկ, որ բու­ժում էր Կա­րե­նին, ըն­կե­րա­նում էր նրա հետ, հիա­նում էր նրա մարդ­կա­յին տե­սա­կով։ Նրա մշ­տա­կան բժիշ­կը` Ար­մեն Ա­վո­յա­նը, PicsArt-ի հիմ­նադ­րի՝ Հով­հան­նես Ա­վո­յա­նի եղ­բայ­րը, միշտ ա­սում էր, որ բուժ­ման ըն­թաց­քում հույ­սը դնում էր Կա­րե­նի ներ­քին ռե­սուր­սի վրա։ Վեր­ջին ան­գամ էլ, երբ Կա­րե­նին տե­ղա­փո­խե­ցին հի­վան­դա­նոց, Ար­մեն Ա­վո­յա­նը կր­կին ա­սաց՝ նույն ծան­րա­գույն վի­ճակն է, և միակ հույ­սը Կա­րե­նի ներ­քին ռե­սուրսն է, ու զար­մա­ցած ար­տա­հայտ­վեց՝ լավ, ինչ­քա՞ն կա­րող է «դուխ» ու ռե­զերվ ու­նե­նալ։
Կա­րե­նին անհ­նար է չհար­գել։ Նույ­նիսկ հա­կա­ռա­կորդ­նե­րը նրան ըն­դու­նում էին որ­պես լե­գենդ‚ որ­պես ժայռ‚ որ­պես հե­ղի­նա­կու­թյուն։


Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 44151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ