Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատ­գա­մա­վո­րա­կան վա­յելք­ներ՝ «ժան­տախ­տի» օ­րե­րին

Պատ­գա­մա­վո­րա­կան վա­յելք­ներ՝ «ժան­տախ­տի» օ­րե­րին
28.07.2020 | 00:21

«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Հայկ Սարգ­սյա­նը «ժան­տախ­տի ժա­մա­նակ խրախ­ճանք» է նա­խա­ձեռ­նել: Սևա­նի լո­ղա­փե­րից մե­կում, ո­րը, ըստ տա­րած­վող տե­ղե­կու­թյուն­նե­րի, ի­րեն է պատ­կա­նում, հա­րյու­րա­վոր մարդ­կանց է հրա­վի­րել ու «փար­թի» կազ­մա­կեր­պել: Ներ­կա­նե­րը ո՛չ դի­մակ են կրել, ո՛չ սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պա­հել, ա­վե­լին՝ պա­րե­տի կող­մից ար­գել­ված նար­գի­լեն էլ վա­յե­լել են վե­րա­դիր: Այս ա­մե­նի հա­մար Հայկ Սարգ­սյա­նը որևէ պա­տաս­խա­նատ­վու­թյան չի են­թարկ­վե­լու: Լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Լի­լիթ Մա­կուն­ցը տե­ղե­կաց­րել է՝ հա­վա­քույ­թը Սարգ­սյա­նը չի նա­խա­ձեռ­նել: «Հայկ Սարգ­սյանն ինձ տե­ղե­կաց­րեց, որ ին­քը որևէ մի­ջո­ցա­ռում չի կազ­մա­կեր­պել, մի քա­նի օ­րով գտն­վում է հան­գս­տյան գո­տում, որ­տեղ այլ քա­ղա­քա­ցի­ներ ևս հան­գս­տա­նում են։ Տե­ղե­կաց­րեց, որ դի­մակ չդ­նելն անզ­գու­շու­թյուն է ե­ղել: Հայկ Սարգ­սյա­նը հայ­ցում էր «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան նե­րո­ղամ­տու­թյու­նը։ Իմ տե­ղե­կու­թյուն­նե­րով, նա պետք է որ ար­դեն տու­գան­ված լի­նի, ան­կախ նրա­նից, որ դա ե­ղել է անզ­գու­շու­թյուն: Հայկ Սարգ­սյա­նը հեր­քել է նաև, թե որևէ կապ ու­նի մի­ջո­ցառ­ման կազ­մա­կերպ­ման և հան­գս­տյան գո­տու հետ»,- ա­սել է Մա­կուն­ցը: Լի­լիթ Մա­կուն­ցի ա­սած­նե­րի մեջ ճշ­մար­տու­թյուն կփոր­ձեինք փնտ­րել, ե­թե հա­մա­ցան­ցում տա­րած­վող տե­սա­նյու­թերն ու լու­սան­կար­նե­րը ճիշտ հա­կա­ռա­կը չա­պա­ցու­ցեին: Ե­թե Հայկ Սարգ­սյանն ըն­դա­մե­նը մի պահ է ե­ղել այդ «օ­բյեկ­տում», ա­պա ինչ­պե՞ս է ստաց­վում, որ նա ներ­խու­ժում է ու­րի­շի հա­մա­կարգ­չի մեջ, տի­րոջ ի­րա­վուն­քով կանգ­նում բար­մե­նի սե­ղա­նի մոտ և այլն: Պար­զից էլ պարզ է՝ հան­գս­տի գո­տին պատ­գա­մա­վո­րինն է, ու նա թքած ու­նի պա­րե­տի ո­րո­շում­նե­րի վրա: Մենք ի­հար­կե դեմ չենք, որ մար­դիկ վա­յե­լեն հան­գիս­տը, զվար­ճա­նան, բայց օ­րեն­քը բո­լո­րի հա­մար է: Հայկ Սարգ­սյանն այս ան­գամ էլ ջրից չոր դուրս կգա, նրան կտու­գա­նեն 10 հա­զար դրա­մով, ու վերջ: Պատ­գա­մա­վո­րի կյան­քում նոր «դե­բոշ­ներ», վս­տահ եմ, նո­րից են լի­նե­լու, ու քա­նի դեռ նա վա­յե­լում է իշ­խա­նու­թյան հո­գա­ծու­թյու­նը, վա­յե­լե­լու է կյան­քը՝ թե՛ ժան­տախ­տի, թե՛դ­րա­նից հե­տո ե­կող բո­լոր օ­րե­րին:


Ի տար­բե­րու­թյուն Լի­լիթ Մա­կուն­ցի, «Այ­լընտ­րան­քա­յին նա­խագ­ծեր» խմ­բի ան­դամ Մա­րի­նե Սու­քիա­սյանն այն հա­մոզ­մանն է, որ Փա­շի­նյա­նի մեր­ձա­վոր շր­ջա­պա­տի ան­դամ պատ­գա­մա­վո­րը պետք է վայր դնի ման­դա­տը։ Խն­դի­րը ոչ այն­քան հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին պայ­ման­նե­րի խախ­տումն է, ա­սում է Սու­քիա­սյա­նը, որ­քան պա­րե­տա­տան ու ան­ձամբ Փա­շի­նյա­նի հոր­դոր­նե­րի և կո­չե­րի ան­տե­սու­մը։ «Սա ի­հար­կե, կարևոր է, բայց կա ա­վե­լի էա­կան պահ. Հա­յաս­տա­նը դեռ ապ­րում է Տա­վու­շի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյան, ռիս­կե­րի փու­լում։ Մենք ու­նենք զո­հեր, ո­րոնց յո­թը, քա­ռա­սուն­քը չի ան­ցել, մենք ու­նենք վի­րա­վոր­ներ, ո­րոնց մա­սին ար­դեն փոր­ձում ենք մո­ռա­նալ, և, ե­թե նկա­տել եք, նրանց ա­ռող­ջա­կան վի­ճա­կի մա­սին լրա­հո­սը գնա­լով դառ­նում է կցկ­տուր,- նշում է նա ու հա­վե­լում,- Այս պայ­ման­նե­րում իշ­խա­նա­կան է­լի­տա­յի ան­զուսպ հա­ճույք­ներն ուղ­ղա­կի վի­րա­վո­րանք են մեր տղա­նե­րի հաս­ցեին։ Ստաց­վում է, որ կռի­վը՝ կռիվ, ու մի քա­նի օր անց սկ­սու՞մ ենք մեր քե­ֆե­րը։ Ե­թե դա ար­վեր հա­սա­րակ քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից, ա­պա կա­րե­լի էր լի­նել նե­րո­ղա­միտ, և այդ ա­մե­նը վե­րագ­րել ան­հա­տա­կան դաս­տիա­րա­կու­թյան խն­դիր­նե­րին։ Բայց խոսքն իշ­խա­նա­կան նեղ է­լի­տա­յի ներ­կա­յա­ցուց­չի մա­սին է, և սա ար­ժե­հա­մա­կար­գա­յին խն­դիր է։ Կա՛մ Փա­շի­նյա­նը Հայկ Սարգ­սյա­նի հետ է իր ի­րա­կան ար­ժեք­նե­րով, կա՛մ Փա­շի­նյա­նը ցույց է տա­լիս, որ իր հա­մար նույն­պես մեր­ժե­լի են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից ու հե­րոս զո­հե­րից հե­տո նման ան­պար­կեշտ քե­ֆե­րը»:


Հա­մա­վա­րա­կա­յին կա­նոն­նե­րը խախ­տե­լու հար­ցում Հայկ Սարգ­սյա­նը միա­կը չէ: Օ­րերս յու­րօ­րի­նակ մի խն­ջույք էլ մարզ­պետ­ներն են նա­խա­ձեռ­նել՝ Դե­բե­դի վրա «նա­վար­կու­թյուն» կազ­մա­կեր­պե­լով: Գե­տը նա­վա­կով հե­րո­սա­բար կտ­րած-ան­ցած մարզ­պետ­նե­րը, ան­շուշտ, հա­կա­հա­մա­ճա­րա­կին որևէ կա­նոն չեն պահ­պա­նել։ Բո­լոր դեպ­քե­րում, սար­սա­փե­լին այն է, որ, ի տար­բե­րու­թյուն հե­ղա­փո­խա­կան քայ­լիստ­նե­րի, «տու­գան­քի մա­տե­րիալ» սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցու­ներն են դառ­նում. ե­րի­տա­սարդ տղան, օ­րի­նակ, որ հան­դգ­նում է համ­բու­րել սի­րած աղջ­կան, կամ ամ­ռան տա­պից խեղդ­վող ու մի պահ դի­մա­կը ի­ջեց­նող ՀՀ հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցին:


Սևակ ՎԱ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 10314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ