Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կվերացվի՞ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը

Կվերացվի՞ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը
28.07.2020 | 22:19

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատականի նիստին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի գույքի վրա դրված արգելանքը։ Նա ասաց, որ արգելանք է դրված ոչ միայն Գևորգյանի, այլև՝ նրա ազգականների գույքի վրա։

«Տարակուսելին այն է, որ այս քրեական գործին այդ անձիք որևէ առնչություն չունեն ու չեն էլ կարող ունենալ, որևէ դատավարական կարգավիճակ չեն ունեցել, բայց նրանց սեփականության իրավունքն անհասկանալիորեն սահմանափակվել է», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։ Փաստաբանի խոսքով՝ արգելանք է դրված Գևորգյանի հաշիվների վրա ու նա մինչև օրս չի կարող օգտվել իր օրինական ստացված վարձատրությունից՝ աշխատավարձից: Արգելանք է դրված նաև Գևորգյանի՝ Կոտայքի մարզում գտնվող հողատարածքի վրա։ Գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Նա ասաց, որ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքն ապօրինի է ու հարյուր տոկոսով պետք է վերացվի։ Հովհաննես Խուդոյանը նշեց, որ 2018-ի հուլիսի 30-ին քննիչ Հրաչյա Մուշեղյանը որոշում է կայացրել արգելանք դնել Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, հաշիվների, բաժնեմասերի, ակտիվների, բաժնետոմսերի, արժեթղթերի վրա։


Ըստ փաստաբանի, արգելանքը դրվել է առանց հաշվի առնելու՝ Քոչարյանն ունի՞ բաժնետոմսեր, արժեթղթեր կամ որևէ ակտիվներ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը պահանջեց կալանադրված գույքի կազմի ու արժեքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, բանկային հաշիվների վերաբերյալ քաղվածք։ Փաստաբանները կներկայացնեն հաջորդ նիստին։ Դատական նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին։

Դիտվել է՝ 6450

Մեկնաբանություններ