Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հա­յաս­տա­նի ու հա­յութ­յան թշ­նա­մի­նե­րը շա­րու­նա­կում են ստո­րու­թ­յուն­ներ պատ­րաս­տել

Հա­յաս­տա­նի ու հա­յութ­յան թշ­նա­մի­նե­րը շա­րու­նա­կում են ստո­րու­թ­յուն­ներ պատ­րաս­տել
11.09.2020 | 01:24

(Նախորդ մասը)

Այժմ տե­ղա­փոխ­վենք դե­պի Մի­ջերկ­րա­կան ծով։ Լի­բա­նա­նի ող­բեր­գու­թյու­նը ցն­ցեց ամ­բողջ աշ­խար­հը։ Հա­զիվ թե որևէ մե­կը կա­րող է ինչ-որ բան հաս­տա­տել, բայց թե ով է պայ­թեց­րել Խա­բա­րովս­կում ծն­ված ոմն գոր­ծա­րա­րի սե­լիտ­րա­յով լի նա­վը, շատ մեծ հարց է։ Դեռ պետք է պար­զել, թե այդ «գոր­ծա­րա­րը» (ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյու­նը չի նշ­վում) դի­տա­վո­րու­թյա՞մբ, թե՞ իր բթամ­տու­թյան պատ­ճա­ռով է 9 տա­րի ա­ռաջ Բեյ­րու­թի նա­վա­հան­գս­տում թո­ղել այդ նա­վը՝ նա­խա­պես հայ­տա­րա­րե­լով իր սնան­կաց­ման մա­սին։ Պայ­թյու­նը կա­րո՞ղ էր ան­փու­թու­թյան կամ ան­բա­րեխղ­ճու­թյան հետևանք լի­նել։ Ա­մեն ինչ կա­րող էր լի­նել, ի­հար­կե։ Բայց մենք կան­խազ­գում ենք, որ Բեյ­րու­թում յու­րա­տե­սակ վրեժ է լուծ­վել ա­մե­րի­կյան «USS Bonhomme Richard» ա­վիակ­րի հու­լի­սի 12-ին ԱՄՆ-ում տե­ղի ու­նե­ցած պայ­թյու­նի հա­մար։ Այ­սինքն, դա նա­խա­պատ­րաստ­ված ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն էր։ Իսկ «խա­բա­րով­սկ­ցի գոր­ծա­րա­րը» պար­զա­պես հար­կա­վոր պա­հին հայտ­նել է ճշգ­րիտ տվյալ­նե­րը, թե որ­տեղ և ինչ է գտն­վում։
Երկ­րա­շար­ժի ու­ժով հզոր պայ­թյու­նը ցն­ցել է Բեյ­րու­թը, դրան հետևել է հար­վա­ծա­յին ա­լի­քը, որն ա­վե­րել է քա­ղա­քի մեծ մա­սը։ Հա­վա­նա­բար պայ­թյու­նին նա­խոր­դել է հր­դե­հը, ո­րը բռնկ­վել է քա­ղա­քի նա­վա­հան­գս­տի շր­ջա­նում՝ դա­տե­լով պա­տա­հա­րի վայ­րից ար­ված տե­սագ­րու­թյու­նից։ Պայ­թյու­նի պատ­ճառն ան­հայտ է ե­ղել։ Պայ­թյու­նից ցնց­վել են շեն­քե­րը, հե­տո կր­կին խոց­վել են հար­վա­ծա­յին ա­լի­քից, ո­րը կոտ­րել է լու­սա­մուտ­նե­րը՝ մարդ­կանց վի­րա­վո­րե­լով ա­պա­կու բե­կոր­նե­րով։ Ե­ղել են հա­րյու­րա­վոր զո­հեր, հա­զա­րա­վոր վի­րա­վոր­ներ, ա­վե­լի քան 300 հազ. բեյ­րութ­ցի մնա­ցել է ա­ռանց կա­ցա­րա­նի։ Բեյ­րու­թի քա­ղա­քա­պետ Մար­վան Ա­բու­դը դա ան­վա­նել է «ազ­գա­յին ա­ղետ», իսկ երկ­րի վար­չա­պետ Հա­սան Դիա­բը սգո օր է հայ­տա­րա­րել։
Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Ջա­վադ Զա­րի­ֆը հայ­տա­րա­րել է Բեյ­րու­թի ող­բեր­գու­թյու­նից հե­տո Լի­բա­նա­նին ցան­կա­ցած անհ­րա­ժեշտ օգ­նու­թյու­նը ցույց տա­լու՝ իր երկ­րի լիա­կա­տար պատ­րաս­տու­թյան մա­սին։


Ող­բեր­գու­թյան վար­կած­ներ դեռ շատ կլի­նեն, սա­կայն օ­գոս­տո­սի 4-ին Ի­րա­նից հա­ղոր­դե­ցին տագ­նա­պա­լից ու շատ բան ա­սող նո­րու­թյուն­ներ։ Պայ­թյու­նից հե­տո Բեյ­րու­թում հրա­պա­րակ­վել են Լի­բա­նան-Սի­րիա ա­փագ­ծում ԱՄՆ ՌԾՈՒ-ի չորս լր­տես ինք­նա­թիռ­նե­րի «ան­սո­վոր պա­րեկ­նե­րի և հե­տա­խու­զա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի» ռա­դիո­տե­ղո­րոշ­ման նկար­ներ։ Այդ առ­թիվ անվ­տան­գու­թյան գծով ո­րոշ փոր­ձա­գետ­ներ հայ­տա­րա­րել են, որ կա ԱՄՆ-ի սա­բո­տա­ժի հնա­րա­վո­րու­թյուն, հա­վե­լե­լով, որ ա­մե­րի­կյան ու­ժե­րը կա­րող էին դի­վեր­սիոն գոր­ծո­ղու­թյուն ծրագ­րել վեր­ջին օ­րե­րին։ Անվ­տան­գու­թյան վեր­լու­ծա­բան­նե­րը հա­մա­րում են, որ դա ան­նա­խա­դեպ է։ Այդ պա­հի և ռա­դիո­տե­ղո­րոշ­ման պատ­կեր­նե­րի կարևո­րու­թյունն այն է, որ ա­մե­րի­կյան հե­տա­խու­զու­թյան աղ­բյուր­նե­րը գի­տեին այդ նա­վա­հան­գս­տում մոտ 9 տա­րի պահ­վող 50 տոն­նա նիտ­րատ­նե­րի գո­յու­թյան մա­սին։ Հայ ըն­թեր­ցող­նե­րին մենք ցույց կտանք այդ հրա­պա­րա­կում­նե­րը. ա­մեն ոք կա­րող է հարց­նել մաս­նա­գետ­նե­րին, թե ինչ կա­րող են ա­սել այդ ռա­դիո­տե­ղո­րոշ­ման նկար­նե­րը, և ին­չու էին ա­մե­րի­կյան օ­դա­նա­վե­րը պայ­թյու­նից ան­մի­ջա­պես ա­ռաջ «հե­տա­զո­տում» լի­բա­նա­նա-սի­րիա­կան ա­փը։ Իսկ Ի­րա­նում հա­մոզ­ված են, որ դա հենց ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն է կամ նույ­նիսկ ռազ­մա­կան հար­ձա­կում, ու հենց ԱՄՆ-ը և Իս­րա­յելն ա­մե­նա­մեծ օ­գու­տը կքա­ղեն Բեյ­րու­թի պայ­թյու­նից և ա­վե­րա­ծու­թյուն­նե­րից։ Իս­րա­յե­լը և Արևմուտքն ար­դեն պն­դում են, թե իբր պայ­թյու­նը ե­ղել է նա­վա­հան­գս­տի այն շի­նու­թյուն­նե­րում, ո­րոնք վե­րահ­սկ­վում էին շիա­կան «Հզ­բո­լահ» կու­սակ­ցու­թյան կող­մից։ Բայց դեռ օ­գոս­տո­սի 4-ին «Հզ­բո­լա­հը» հեր­քել է այդ պն­դում­նե­րը։


Ի՞նչ է տես­նում աշ­խար­հը։ Այն, որ հիմ­նա­կա­նում տու­ժել են Բեյ­րու­թի շիա­կան ու հայ­կա­կան թա­ղա­մա­սե­րը, պայ­թյու­նից անն­շան վնաս­վածք­ներ է ստա­ցել Բեյ­րու­թում ՌԴ դես­պա­նա­տու­նը։ Հե­տաքն­նու­թյուն կլի­նի, և երբ հայ­տն­վեն ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րը, կա­րող ենք հաս­կա­նալ, թե պա­տա­հա­կա՞ն է, որ Բեյ­րու­թում տու­ժել են հիմ­նա­կա­նում շիա­ներն ու հա­յե­րը։ Բայց այդ ժա­մա­նակ... պայ­թյու­նի ժա­մա­նակ ԱՄՆ-ին և Իս­րա­յե­լին ակն­հայ­տո­րեն օգ­նել են Թուր­քիա­յի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի գոր­ծա­կալ­նե­րը։ Լի­բա­նա­նում Ան­կա­րան բա­վա­կան ճյու­ղա­վոր­ված գոր­ծա­կա­լա­կան ցանց ու­նի։ Եվ երբ հու­նի­սի վեր­ջին Բեյ­րու­թում հա­կա­հայ­կա­կան սադ­րիչ հան­րա­հա­վաք­ներ ու եր­թեր ե­ղան, դա Թուր­քիա­յի ու նրա գոր­ծա­կալ­նե­րի ձեռ­քի գործն էր։ Այդ դեպ­քում ա­մեն ինչ իր տեղն է ընկ­նում։ Հա­յե­րը թուր­քե­րի թշ­նա­մի­ներն են, շիա­նե­րը՝ Իս­րա­յե­լի։ Լի­բա­նա­նի շիա­նե­րի ու քրիս­տո­նյա­նե­րի (այդ թվում՝ հա­յե­րի) միջև 2014 թ. աշ­նա­նից գոր­ծում է հա­մա­ձայ­նա­գիր հա­մա­տեղ պաշտ­պա­նու­թյան մա­սին սուն­նի ա­հա­բե­կիչ­նե­րից, ո­րոնց հո­վա­նա­վո­րել և հո­վա­նա­վո­րում են... ով­քե՞ր։ Ճիշտ է, ԱՄՆ-ը, Իս­րա­յե­լը և Թուր­քիան։ Եվ ոչ մե­կը չպետք է մտա­ծի, թե իբր «ա­մե­րի­կա­ցի­նե­րը տե­ղյակ չեն», թե ով է պայ­թեց­րել Բեյ­րու­թի նա­վա­հան­գիս­տը, և ար­դյուն­քում ով­քեր են Լի­բա­նա­նի մայ­րա­քա­ղա­քում սպա­նել հա­յե­րին ու շիա­նե­րին։ Ի­րա­նը տվյալ­ներ է տրա­մադ­րել, որ պայ­թյու­նից քիչ ա­ռաջ ԱՄՆ-ի լր­տե­սա­կան ինք­նա­թիռ­նե­րը կաս­կա­ծե­լիո­րեն թռել են Սի­րիա­յի և Լի­բա­նա­նի մի­ջերկ­րա­ծո­վյան ա­փի վերևով։


Բայց, չգի­տես ին­չու, Բեյ­րու­թի ող­բեր­գու­թյու­նից հե­տո սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում հայ ռու­սա­տյաց­նե­րը կր­կին վե­րա­կանգ­նել են քա­րոզ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նի և նրա նա­խա­գա­հի դեմ։ Դա հն­չում է մո­տա­վո­րա­պես այս­պես. «Նրանք (Ռու­սաս­տանն ու Պու­տի­նը) Հա­յաս­տա­նի եր­կու կող­մում զի­նում են մեր թշ­նա­մի­նե­րին»։ Հե­տաքր­քիր է, թե ինչ­քան են վճա­րում Հա­յաս­տա­նի այդ­պի­սի քա­ղա­քա­ցի­նե­րին (կամ այլ եր­կր­նե­րի քա­ղա­քա­ցի հա­յե­րին) այն կենտ­րոն­նե­րը, ո­րոնք նրանց կար­գադ­րել են վե­րա­կանգ­նել այդ քա­րոզ­չու­թյու­նը։ Ո՞ր տա­րադ­րա­մով են վճա­րում. մի՞­թե ա­մե­րի­կյան դո­լար­նե­րով, ո­րոնք օ­րե­ցօր կորց­նում են ի­րենց ու­ժը։ Իսկ ո՞ր տա­րադ­րա­մով են վճա­րում այդ հա­յե­րին այն բա­նի հա­մար, որ նրանք ջա­նադ­րա­բար լռում են Իս­րա­յե­լի մաս­նակ­ցու­թյան մա­սին ոչ միայն Թուր­քիա­յին ու Ադր­բե­ջա­նին զենք մա­տա­կա­րա­րե­լու մեջ. իս­րա­յե­լա­կան շե­կել­նե­րո՞վ կամ նույն­պես ԱՄՆ դո­լար­նե­րո՞վ։ Ի դեպ, մեր խն­դի­րը չէ ու­րիշ­նե­րի փո­ղե­րը հաշ­վե­լը. կան մար­դիկ, ո­րոնք չեն ա­մա­չում դա­վա­ճա­նու­թյամբ փող վաս­տա­կե­լուց։ Մենք այդ մա­կար­դա­կի «քա­րո­զիչ­նե­րին» կա­ռա­ջար­կեինք ի­րենց «մե­ղադ­րանք­նե­րի» շար­քում գո­նե հի­շա­տա­կեին, որ ՌԴ-ն ու­ժեղ կեր­պով զի­նում է (այս կամ այն ձևով) նաև Ի­րա­նին ու Չի­նաս­տա­նին՝ «Հա­յաս­տա­նի եր­կու կող­մում մեր թշ­նա­մի­նե­րի» բա­ցա­հայտ հա­կոտ­նյա­նե­րին ու մր­ցա­կից­նե­րին։


Մեր ու­շադ­րու­թյու­նը գրա­վեց Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի մա­մու­լի ծա­ռա­յու­թյան 2020 թ. օ­գոս­տո­սի 13-ի պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը. «Նա­խա­գահ Ի. Ա­լիևը օ­գոս­տո­սի 12-ին զան­գա­հա­րել է ՌԴ նա­խա­գահ Վ. Պու­տի­նին, ին­չի ըն­թաց­քում նրան տե­ղե­կաց­րել է հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նում հու­լի­սի 12-16-ի հայ­կա­կան սադ­րան­քի մա­սին։ Ի. Ա­լիևը նշել է, որ այդ սադ­րան­քի հետևան­քով զոհ­վել են ադր­բե­ջան­ցի զին­ծա­ռա­յող­ներ և մեկ քա­ղա­քա­ցիա­կան անձ, բա­ցի դրա­նից սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րում տու­ժել են բնա­կե­լի տներ»։ Հե­տո գա­լիս է բաք­վե­ցի­նե­րի ա­մե­նաիս­կա­կան գան­գա­տը... Ռու­սաս­տա­նից. «Հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նում ընդ­հա­րում­նե­րից հե­տո Ռու­սաս­տա­նից Ղա­զախս­տա­նի, Թուրք­մենս­տա­նի և Ի­րա­նի օ­դա­յին տա­րա­ծու­թյամբ Հա­յաս­տան է հասց­վել ա­վե­լի քան 400 տոն­նա ռազ­մա­կան բեռ, և հե­ռա­խո­սա­զան­գի հիմ­նա­կան նպա­տակն այդ խնդ­րի պար­զա­բա­նումն է»։ Մաս­նա­վո­րա­պես Ա­լիևը հայ­տա­րա­րել է, որ, սկ­սած հու­լի­սի 17-ից տե­ղի են ու­նե­նում ռազ­մա­կան նշա­նա­կու­թյամբ բեռ­նե­րի փո­խադ­րում­ներ ՌԴ-ից Հա­յաս­տան, և այդ հար­ցը լուրջ ան­հան­գս­տու­թյուն է ա­ռա­ջաց­նում Ադր­բե­ջա­նում։ Այժմ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը հաս­կա­նու՞մ են, թե ում օգ­տին են գոր­ծում հայ ռու­սա­տյաց­ներն ու քա­րո­զիչ­նե­րը։ Ճիշտ է, ոչ միայն ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի, այլև թուր­քե­րի և կով­կա­սյան թա­թար­նե­րի։
Հաս­կա­նա­լի է, որ ռու­սա­տյաց հա­յե­րի հա­մար ա­ռաջ­նա­յի­նը ԱՄՆ-ին հա­վա­տար­մո­րեն ծա­ռա­յելն է, և դա մենք պն­դում ենք՝ հեն­վե­լով ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղա­րի օգ­նա­կա­նի տե­ղա­կալ Սթի­վեն Բի­գա­նի օ­գոս­տո­սի 13-ի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի վրա՝ ար­ված «Վրաս­տա­նը և հարևա­նու­թյու­նը» ա­մե­նա­մյա կոն­ֆե­րան­սի ժա­մա­նակ։ Սկզ­բում նա կար­ծես սո­վո­րա­կա­նի պես խո­սում էր Վրաս­տա­նի մա­սին. «Մենք ստիպ­ված ենք կրկ­նա­պատ­կե­լու մեր փոր­ձե­րը, ճն­շու­մը Ռու­սաս­տա­նի վրա՝ նպա­տակ ու­նե­նա­լով ամ­բող­ջո­վին կա­տա­րե­լու 2008 թ. հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նա­գի­րը, հրա­ժար­վե­լու Հա­րա­վա­յին Օ­սիա­յի և Աբ­խա­զիա­յի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չե­լուց և վրա­ցա­կան տա­րածք­նե­րի օ­կու­պա­ցու­մից»։ Իսկ հե­տո նա անդ­րա­դար­ձավ նաև հայ-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան բա­խում­նե­րի թե­մա­յին. «Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի միջև հու­լի­սին բռնկ­ված բա­խում­ներն ըն­դգ­ծում են տա­րա­ծաշր­ջա­նում հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման և այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը»։ Բի­գա­նը «մեր հար­ցում», այ­նուա­մե­նայ­նիվ, զգույշ էր. «Լի­նե­լով ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ՝ ԱՄՆ-ը բո­լոր կող­մե­րին կոչ է ա­նում պահ­պա­նե­լու հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նա­գի­րը և զերծ մնա­լու սադ­րանք­նե­րից»։ Սա­կայն խո­րա­մուխ լի­նենք, թե նա ինչ ա­սաց վեր­ջում. «ԱՄՆ-ը գոր­ծում է և Վրաս­տա­նի հետ շա­րու­նա­կե­լու է Հա­րա­վա­յին Կով­կա­սի և Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի անվ­տան­գու­թյան ընդ­հա­նուր տես­լա­կա­նի մշա­կու­մը, որ­պես­զի տա­րա­ծաշր­ջանն ա­զատ լի­նի հա­կա­մար­տու­թյուն­նե­րից և ազ­դե­ցու­թյու­նից։ ԱՄՆ-ը շեշ­տը դնե­լու է ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­ռա­վար­ման և տն­տե­սա­կան զար­գաց­ման վրա»։ Թե որն է մեր տա­րա­ծաշր­ջա­նում անվ­տան­գու­թյան «ընդ­հա­նուր (Վրաս­տա­նի հե՞տ...) տես­լա­կա­նը», Բի­գա­նը ձևա­կեր­պել է հս­տակ. ա­ռա­ջար­կում է կրկ­նա­պատ­կել ճն­շու­մը Ռու­սաս­տա­նի վրա Այ­սր­կով­կա­սում, ողջ Այ­սր­կով­կա­սում, ոչ թե միայն ինք­նիշ­խան Աբ­խա­զիա­յում ու Հա­րա­վա­յին Օ­սիա­յում։ Բայց մենք այն տպա­վո­րու­թյունն ու­նենք, թե Բի­գա­նը խո­սում էր «Հա­րա­վա­յին Կով­կա­սի և Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի անվ­տան­գու­թյան ընդ­հա­նուր տես­լա­կա­նի» մա­սին ոչ այն ի­մաս­տով, թե կա ինչ-որ ընդ­հա­նուր ա­մե­րի­կա-վրա­ցա­կան տես­լա­կան։ Ոչ, ի­րա­կա­նում ԱՄՆ-ը մեր տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ ընդ­հա­նուր տես­լա­կան ու­նի միայն Անգ­լիա­յի, Թուր­քիա­յի և Իս­րա­յե­լի հետ։ Իսկ դա ինք­նա­բե­րա­բար նշա­նա­կում է՝ նաև Ադր­բե­ջա­նի հետ։ Մտա­ծեք ու եզ­րա­կաց­րեք, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ։ Ա­լիևը «դժ­գոհ է» Ռու­սաս­տա­նից Հա­յաս­տան 400 տոն­նա ռազ­մա­կան մա­տա­կա­րա­րում­նե­րից, իսկ ա­մե­րի­կա­ցի Բի­գանն ա­ռա­ջար­կում է «կրկ­նա­պատ­կել ճն­շու­մը Ռու­սաս­տա­նի վրա»։ Հա­յե­րից ու՞մ և կոնկ­րետ ի՞ն­չը հաս­կա­նա­լի չէ։


Ինչ­պես տես­նում ենք, բաք­վե­ցի­նե­րը, ոչ ա­ռանց Թուր­քիա­յի հետ հա­մա­ձայ­նեց­նե­լու, բա­ցա­հայ­տո­րեն գնում են Ռու­սաս­տա­նի ու Սեր­բիա­յի դեմ, ո­րոնք չեն էլ թաքց­նում, որ զենք ու զի­նամ­թերք են տրա­մադ­րում Հա­յաս­տա­նին։ Բայց Սթի­վեն Բի­գա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ակն­հայտ է, որ Թուր­քիա­յի ու կով­կա­սյան թա­թար­նե­րի ղե­կա­վա­րու­թյունն ընդ­հա­նուր է՝ ԱՄՆ-ը։ Չենք սխալ­վի, ե­թե ա­վե­լաց­նենք՝ Իս­րա­յե­լը։ Սույն նյու­թի հե­ղի­նա­կի մեջ այդ կար­ծի­քը հա­սու­նա­ցել է դեռ 1992 թ., երբ ա­ռա­ջին ան­գամ հայտ­նի դար­ձավ կով­կա­սյան թա­թար­նե­րի հան­րա­պե­տու­թյուն Իս­րա­յե­լի թա­փանց­ման մա­սին, իսկ հե­տո բազ­միցս ամ­րապ­նդ­վեց 2000-ա­կան­նե­րի սկզ­բում, երբ Ի­րա­նը մի քա­նի ան­գամ իս­րա­յել­ցի­նե­րին ու կով­կա­սյան թա­թար­նե­րին «բռ­նեց» այն բա­նում, որ «Ապ­շե­րո­նի խա­նու­թյու­նում» գոր­ծում են Իս­րա­յե­լի դի­վեր­սիոն-հե­տա­խու­զա­կան և քայ­քա­յիչ բա­զա­ներ։ Ի դեպ, կաս­կած­ներ կան, որ նաև 2016 թ. Ար­ցա­խի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գո­տում. իս­րա­յել­ցի­ներն ի­րենք են խոս­տո­վա­նել, որ ի­րենց մաս­նա­գետ­նե­րը մաս­նակ­ցել են կով­կա­սյան թա­թար­նե­րի և Թուր­քիա­յի ապ­րի­լյան ագ­րե­սիա­յին։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 8456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ