Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են 5000-ով

Օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են 5000-ով
23.09.2020 | 21:04

Օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են 5 0000-ով, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը՝ հայտում է ՊԵԿ-ը:

Օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 618 000, որ 2020-ի հուլիսի համեմատ` ավելի է 5 000-ով, 2019-ի օգոստոս ամսվա համեմատությամբ` 13,4 հազարով: Այս տարվա օգոստոսին` նախորդ տարվա համեմատ աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)` կազմելով 202 000 դրամ` նախորդ տարվա 188 000 դրամի փոխարեն:

Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ