Դատախազությունը հաստատել է, որ կորոնավիրուսից մահացել է 2 զինծառայող։ Զինծառայողներից մեկը մահացել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, մյուսը՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։ «Փաստինֆո»-ի հետ հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահացածները պայմանագրային զինծառայողներ են։