Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բաբկեն Թունյան. Մարդկանց մի մասի հաշվին լավություն է արվում մյուս մասին

Բաբկեն Թունյան. Մարդկանց մի մասի հաշվին լավություն է արվում մյուս մասին
24.09.2020 | 22:56

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հորդորում է վարկ վերցրած քաղաքացիներին վարկային արձակուրդ կամ համաներում տրամադրելու մասին խոսելիս չմոռանալ մյուս մի քանի հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որ այդ բանկում ավանդներ են դրել:


ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում Թունյանը նախ հիշեցրեց, թե բանկն ինչպես է աշխատում. տարբեր մարդկանցից հավաքում է ավանդներ, մի քիչ էլ իր գումարից է դնում ու դա վարկով տալիս է քաղաքացիների մեկ այլ խմբի: «Հիմա, երբ խոսում ենք վարկը վերցրած քաղաքացիների մասին, չպետք է նաև մոռանանք այն մյուս մի քանի հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որ այդ բանկում ավանդներ են դրել: Այսինքն, եթե բանկին ստիպում ենք, որ իր տված վարկի դիմաց վճարումները չպահանջի, տոկոսները չպահանջի կամ հետաձգի, հետո վաղը, մյուս օրը մենք պետք է այդ բանկի փոխարեն նաև այդ ավանդատուներին պատասխան տանք, ու երբ այդ ավանդատուն գա բանկից իր ավանդը հետ վերցնելու, տոկոսները պահանջելու, բանկը պետք է ասի գնա կառավարությունից կամ ԿԲ-ից քո պատասխանն ուզի: Մենք իրավունք պարզապես չունենք որևէ հրամայական կերպով բանկին ասել, որ հետաձգի վարկերի տոկոսների վճարումները»,-ասաց Թունյանը: Նրա խոսքով՝ պետք է լինի պետություն-վարկառուներ-բանկային համակարգ համագործակցություն: Թունյանը նկատեց, որ այդ համագործակցությունն այս ընթացքում եղել է: «ԲՀԿ-ի պատգամավորների նախաձեռնությամբ՝ հանդիպել ենք, օրինակ, տուրիստական տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք ունեն վարկերի խնդիրներ: Հետո հանդիպել ենք Բանկերի միության հետ, բանկիրների հետ, ու բանկերն իրենց կողմից մի քանի ամիս հետաձգել են վարկերի մարումները»,-նշեց նա ու հավելեց՝ առաջիկայում ուրիշ քայլեր ևս կլինեն:


Թունյանը սակայն շեշտեց, որ ոչ մի բան անվճար չի լինում, այսինքն, եթե պետությունը սուբսիդավորում է վարկերի չեղարկումը կամ արձակուրդը, դա լինում է ինչ-որ բանի հաշվին: «Իսկ ինչ-որ բանը հարկատուներն են, և պետք է հասկանալ, թե մենք ինչքանի հնարավորություն ունենք: Ստացվում է, որ մարդկանց մի մասի հաշվին լավություն է արվում մյուս մասին»,-ասաց պատգամավորը:

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ