Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 48643

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 48643
25.09.2020 | 12:47

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 392-ով՝ հասնելով 48643-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 135-ով և հասել 43401-ի, իրականացվել է 3842 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 276077-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 73 և 84 տարեկան տղամարդիկ, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1240-ի: Բուժվում է 4002 մարդ:

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ