«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Բայդենը Թրամփին անվանել է «Պուտինի թուլա»

Բայդենը Թրամփին անվանել է «Պուտինի թուլա»
30.09.2020 | 16:55

Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը բանավեճի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ՌԴ նախագահի «թուլա»:
Տեսանյութը հրապարակել է CNBC-ը: Բայդենը հայտարարել է, որ նա «առճակատման մեջ է մտել Պուտինի հետ և հասկացնել տվել նրան, որ չի գնա իր հնարքների»: «Եվ Թրամփը Պուտինի թուլան է, նա նույնիսկ չի կարող նրան ոչինչ ասել ամերիկացի զինվորների գլուխների համար վարձատրության մասին», - ասել է նա: Բայդենը նաև նշել է, որ Թրամփի կառավարման տարիներին ամերիկացիները «ավելի թույլ, աղքատ և մասնատված են»:
Թրամփը հարցրել է իր մրցակցին, թե ինչու է իր որդի Հանթեր Բայդենը, երբ Ջո Բայդենը դարձել ԱՄՆ փոխնախագահ, կարողացել «կարողություն ստեղծել Ուկրաինայում, Չինաստանում, Մոսկվայում»: «Նա կարողություն է ստեղծել, սակայն աշխատանք չուներ», - ասել է Թրամփը:

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ