Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պավել Շեխտման. Ֆաշիստ բռնապետը տանկերով գալիս է, իսկ ոմանք մկկում են «միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու» մասին

Պավել Շեխտման. Ֆաշիստ բռնապետը տանկերով գալիս է, իսկ ոմանք մկկում են «միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու» մասին
30.09.2020 | 17:24

Ռուս քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Պավել Շեխտմանը Ֆեյսբուքում գրել է․

«Ես հայերի կողմից եմ նույն պատճառով, ինչ վերջին 6 տարիներին ուկրաինացիների կողմից եմ։ Որովհետև ես միշտ ազատության կողմից են ընդդեմ ստրկության և քաղաքակրթության կողմից եմ ընդդեմ բարբարոսության։ Երբ ֆաշիստ բռնապետը տանկերով գալիս է ճզմելու հպարտ ու ազատ մարդկանց հազարամյա հայրենիքը, ինչ-որ հիմարներ սկսում են մկկալ «միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու» ու այլ անպետք բաներ։ Այսինքն, դրանք կարևոր բաներ են, բայց ոչ Աթիլլայի դեմ դիմաց․ ահա, երբ սկսվում է մկկոցը, ուզում եմ ասել՝ ձեր հետևը մտցրեք այդ միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ի՞նչ կապ ունեն սահմանները առհասարակ։ Քաղաքակրթական դիմակայությունու՞մ։ Պատկերացրեք, որ Բայրոնը հույն ապստամբներին դասախոսություններ կարդար միջազգայնորեն ճանաչված սամանների անհրաժեշտության մասին։ Եվ օ՜, ինչ սարսափ, ցար Նիկոլայն աջակցել էր նրանց, մի՞թե դա առիթ չէ ենիչերիների կողմից լինելու»։

Դիտվել է՝ 1223

Մեկնաբանություններ