Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հոգևոր ու­ղե­ղի հի­շո­ղու­թ­յու­նը ան­սահ­մա­նա­փակ է

Հոգևոր ու­ղե­ղի հի­շո­ղու­թ­յու­նը ան­սահ­մա­նա­փակ է
20.10.2020 | 00:03

Նա գտավ ե­րա­զը կորց­րած,
Շնոր­հա­կալ էր ա­նա­պա­տին շի­կա­ցած,
Ա­նա­պա­տում միայն ե­րա­զը վե­րածն­վեց,
Եվ օա­զիս փնտ­րե­լու հույ­սը գտն­վեց:
Սի­րա­նուշ ՄՆԱ­ՑԱ­ԿԱ­ՆՅԱՆ

Հով­հան­նես Թու­մա­նյա­նը 1921 թվա­կա­նին իր քա­ռյակ­նե­րից մե­կում գրում էր «…Զար­մա­նում եմ, թէ` ո՜վ Շը­ռայլ, ի՜նչ­քան շատ ես տվել ինձ»: Մենք եր­բեմն մեր ա­ռօ­րյա կյան­քում մո­ռա­նում ենք Աստ­ծո կող­մից այդ­քան շռայլ մեզ տր­ված շնորհ­նե­րի մա­սին, և բնա­կա­նա­բար հարց է ա­ռա­ջա­նում ինչ­պե՞ս օգտ­վել մեզ պարգևած այդ գան­ձե­րից, ի՞նչ ա­նել: «Ի­րա­տե­սի» նա­խորդ հա­մար­նե­րից մե­կում նշել էինք, որ ըստ մեր փի­լի­սո­փա­յա­կան դա­տո­ղու­թյուն­նե­րի, մարդն ու­նի ֆի­զի­կա­կան ու­ղեղ և հոգևոր ու­ղեղ: Ըստ Աստ­վա­ծաշն­չի «Ի սկզ­բա­նէ էր Բա­նը. եւ Բանն էր առ Աս­տուած. եւ Աս­տուած էր Բա­նը», ո­րը վե­րա­բե­րում է ֆի­զի­կա­կան ու­ղե­ղին և դրա մի­ջո­ցով գա­ղա­փա­րի և մտ­քի ծնն­դին: Հոգևոր ու­ղե­ղի ա­ռանց­քը և մի­ջու­կը կազ­մում է Սուրբ հո­գին, իսկ Հի­սուս Քրիս­տո­սի տես­քով մենք ստա­ցել ենք մեր ֆի­զի­կա­կան մար­մի­նը: Ըստ էու­թյան, մեկ մար­դու մեջ ա­ռար­կա­յա­ցած և նյու­թա­կա­նա­ցած է աստ­վա­ծա­յին սկիզբ ու­նե­ցող ե­րեք բնու­թյուն՝ Հայր Աստ­ված, Որ­դի Աստ­ված և Սուբ Հո­գի: Դա վկա­յում է, որ Աստ­ված մար­դուն ստեղ­ծեց իր պատ­կե­րով և նմա­նու­թյամբ: Միա­ժա­մա­նակ Աստ­վա­ծա­շուն­չը մեզ սո­վո­րեց­նում է, որ պի­տի սի­րես քո Տեր Աստ­ծուն քո ամ­բողջ սր­տով, քո ամ­բողջ հո­գով և քո ամ­բողջ մտ­քով: Ի՞նչ է դա նշա­նա­կում: Աստ­վա­ծաշն­չյան այս խոր­հր­դի մեջ ե­րեք ան­գամ հի­շա­տակ­վում է «ամ­բողջ» բա­ռը, որն, ըստ էու­թյան, մար­դու կյան­քում շատ կարևոր նշա­նա­կու­թյուն է ձեռք բե­րում: Ընդ­հա­նուր առ­մամբ, ըստ քրիս­տո­նեա­կան ար­ժե­հա­մա­կար­գի, դա նշա­նա­կում է ոչ միայն ամ­բողջ հո­գով սեր առ Աստ­ված, այլ նաև ամ­բողջ հո­գով սեր մեր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի, հա­րա­զատ­նե­րի, բա­րե­կամ­նե­րի և ցան­կա­ցած մար­դու նկատ­մամբ, ո­րոնց հետ մենք առ­նչ­վում ենք ա­ռօ­րյա աշ­խա­տան­քի կամ գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում: Քրիս­տո­նեա­կան ար­ժե­հա­մա­կար­գում «ամ­բողջ» բա­ռի ի­մաս­տը ցույց տա­լու հա­մար բե­րեմ հետևյալ պարզ կամ պար­զու­նակ օ­րի­նա­կը: «Ամ­բողջ» բա­ռը պայ­մա­նա­կա­նո­րեն ըն­դու­նենք 100 միա­վոր և ե­թե մար­դու սե­րը կազ­մում է, օ­րի­նակ, 99,99 միա­վոր, ա­պա կա­րո՞ղ ենք ա­սել, որ մարդ սի­րում է ամ­բողջ սր­տով, ամ­բողջ հո­գով և ամ­բողջ մտ­քով: Ի­հար­կե ոչ: Ըստ քրիս­տո­նեա­կան ար­ժե­հա­մա­կար­գի 0,01 (100-99,99=0,01) միա­վորն ու­նի նույն­քան կարևոր նշա­նա­կու­թյուն, որ­քան 99,99 միա­վո­րը, ին­չու՞, ո­րով­հետև քրիս­տո­նեա­կան ար­ժե­հա­մա­կար­գում չկան փոքր ու մեծ հաս­կա­ցու­թյուն­ներ և չկան ման­րուք­ներ: Հի­շենք Հի­սուս Քրիս­տո­սի մեզ ներ­կա­յաց­րած կո­րած ոչ­խա­րի պատ­մու­թյու­նը, թե ինչ­պես մի մարդ հա­րյուր ոչ­խար ու­ներ և մե­կը կորց­րեց ու թո­ղեց ինն­սու­նի­նը ոչ­խար­նե­րին լե­ռան վրա ու գնաց կո­րած ոչ­խա­րը փնտ­րե­լու: Երբ գտավ, ու­րա­խու­թյամբ այդ ոչ­խա­րը դրեց իր ու­սե­րին և վե­րա­դարձ­րեց հո­տին: Հետևա­բար, ըստ մեր օ­րի­նա­կի, մար­դու սե­րը, պայ­մա­նա­կա­նո­րեն, երբ կազ­մում է նույ­նիսկ 99,99 միա­վոր, ա­պա ստաց­վում է, որ մենք Աստ­ծո պատ­գա­մը չենք կա­տա­րում, ուս­տի մեր կյան­քում չեն կա­րող լի­նել նաև հրաշք­ներ: Հի­սուս Քրիս­տո­սը հրաշք­ներ էր գոր­ծում, ո­րով­հետև Ին­քը սեր էր ամ­բողջ սր­տով, ամ­բողջ հո­գով և ամ­բողջ մտ­քով: Ե­թե մենք էլ ցան­կա­նանք, որ մեր ա­ռօ­րյա կյան­քում հրաշք­ներ լի­նեն, ա­պա մենք ևս պետք է հետևենք Աստ­վա­ծաշն­չի այդ պատ­գա­մին: Այս­պես կոչ­ված «մնա­ցոր­դա­յին» այդ 0,01 միա­վո­րը կա­րող է մեր գոր­ծադ­րած բո­լոր ջան­քե­րը, ձգ­տում­նե­րը, նպա­տակ­նե­րը և ե­րա­զանք­նե­րը կոր­ծա­նել և ի չիք դարձ­նել: Փի­լի­սո­փա­յու­թյան տե­սան­կյու­նից կա­րե­լի է պն­դել, որ այդ պատ­գա­մը, ըստ էու­թյան, ի­րե­նից ներ­կա­յաց­նում է հոգևոր կյան­քի օ­րենք: Ինչ­պես որ բնու­թյան մեջ գոր­ծում են ֆի­զի­կա­կան օ­րենք­նե­րը, այն­պես էլ գո­յու­թյուն ու­նեն հոգևոր կյան­քի օ­րենք­ներ, ո­րոնց խախ­տու­մը վնա­սում է տվյալ մար­դուն: Ե­թե մարդ ո­րո­շում է թռ­չել եր­րորդ հար­կից և ոչ թե իջ­նել վե­րե­լա­կով կամ աս­տի­ճա­նա­սան­դուղ­քով, ա­պա ձգո­ղա­կա­նու­թյան օ­րեն­քի հա­մա­ձայն հաս­տատ կա­րող է վնա­սել ինքն ի­րեն: Այդ­պես մար­դը իր ա­ռօ­րյա կյան­քում կա­րող է վնա­սել ինքն ի­րեն, ե­թե չի պահ­պա­նում քրիս­տո­նեա­կան պատ­գամ­նե­րը և հոգևոր կյան­քի օ­րենք­նե­րը: Հետևա­բար, ե­թե մենք ևս երբ մեր ա­ռօ­րյա գոր­ծե­րին, ըն­տա­նի­քին, ըն­կեր­նե­րին, հե­ռու ու մո­տիկ բա­րե­կամ­նե­րին և այն մարդ­կանց, ո­րոնց հետ մենք շփ­վում ենք ա­մեն օր, վե­րա­բեր­վենք պահ­պա­նե­լով հոգևոր կյան­քի օ­րենք­նե­րը, ա­պա մեր կյան­քում ևս հրաշք­ներ տե­ղի կու­նե­նան:


Յու­րա­քան­չյուր մարդ պետք է նկա­տի ու­նե­նա, որ օր­վա ըն­թաց­քում մար­դու ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի, հոգևոր ու­ղե­ղի և ֆի­զի­կա­կան մարմ­նի միջև տե­ղի է ու­նե­նում տե­սա­նե­լի և ան­տե­սա­նե­լի, շատ դեպ­քե­րում նաև ա­նո­ղոք և դա­ժան պայ­քար, ո­րի ար­դյուն­քը պայ­մա­նա­վոր­ված է տվյալ մար­դու ինք­նա­գի­տակ­ցու­թյամբ և ան­հա­տա­կա­նու­թյամբ: Աստ­վա­ծա­շուն­չը մեզ զգու­շաց­նում է, որ մարդ­կանց միտ­քը ման­կուց հա­կում ու­նի ծա­ռա­յե­լու չա­րին: Սա ևս մեկ ան­գամ վկա­յում է, որ առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րի պայ­ման­նե­րում, թե որ­քան կարևոր է վաղ հա­սա­կից մեր ե­րե­խա­նե­րի հոգևոր-քրիս­տո­նեա­կան կր­թու­թյան կազ­մա­կեր­պու­մը: Դպ­րո­ցա­կան կր­թա­կան ծրագ­րե­րում մի կող­մից մա­տե­րիա­լիս­տա­կան գի­տե­լիք­նե­րի (մա­թե­մա­տի­կա, ֆի­զի­կա, քի­միա և այլն), մյուս կող­մից հոգևոր-քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րի ճիշտ հա­մադ­րու­մը և ու­սու­ցու­մը զգա­լիո­րեն կն­պաս­տի ա­ռողջ, բա­րե­կե­ցիկ և եր­ջա­նիկ հա­սա­րա­կու­թյուն ու­նե­նա­լուն: Այս­տեղ կարևոր դեր ու­նեն նաև ըն­տա­նի­քը, սո­ցիա­լա­կան խմ­բե­րը և հա­սա­րա­կու­թյան լայն շր­ջա­նակ­նե­րը:
Ինչ­պես ան­ցյա­լում, այն­պես էլ ներ­կա ժա­մա­նակ­նե­րում, մա­տե­րիա­լիս­տա­կան հա­սա­րա­կու­թյու­նը մշ­տա­պես ինքն է ստեղ­ծում իր հան­ցա­գործ­նե­րին և ինքն էլ դրանց դա­տա­պար­տում է, ո­րի պատ­ճա­ռով ստեղծ­վում է մի ա­րա­տա­վոր շղ­թա: Այս ա­ռու­մով քրիս­տո­նեու­թյու­նը մեզ տա­լիս է այն բո­լոր գի­տե­լիք­նե­րը և այն ամ­բողջ, այս­պես կոչ­ված, «գոր­ծի­քա­կազ­մը»՝ մեղ­քե­րի ներ­ման, գո­հու­թյան, ա­պաշ­խա­րու­թյան, խա­ղա­ղու­թյան ա­ղոթք­նե­րը և պատ­գամ­նե­րը, ո­րոնց մի­ջո­ցով հնա­րա­վոր է դառ­նում դուրս գալ այդ ա­րա­տա­վոր շր­ջապ­տույ­տից:


Մար­դու ամ­բողջ ա­ռօ­րյա, աշ­խար­հիկ կյանքն անց­նում է մտ­քի և հո­գու պայ­քա­րի մի­ջով, և ո՞վ կհաղ­թի՝ մի՞տ­քը, թե՞ հո­գին, ո՞րն է ա­ռա­վել նա­խընտ­րե­լի՝ նյու­թա­կան բա­րիք­նե՞­րը, թե՞ հոգևոր ար­ժեք­նե­րը: Յու­րա­քան­չուր մարդ իր կյան­քի ըն­թա­քում մշ­տա­պես նա­խընտ­րու­թյան ա­ռաջ է կանգ­նած: Մտ­քի և հո­գու հա­վերժ պայ­քա­րի մա­սին մեզ հի­շեց­նում է Վի­լյամ Շեքս­պի­րը, ո­րը նու­նիսկ ար­քա­յազն Համ­լե­տին հասց­նում է ծայ­րա­հեղ ընտ­րու­թյան առջև իր հան­րա­հայտ մե­նա­խո­սու­թյամբ՝ «...Ո՞րն է հո­գե­պես ա­վե­լի ազ­նիվ, Տա­նել գոռ բախ­տի պար­սա­քա­րե­րը և սլաք­նե՞­րը, թե՞ զենք վեր­ցը­նել ցավ ու վիշ­տե­րի մի ծո­վի ընդ­դեմ…»: Մար­դու մտ­քի և հո­գու պայ­քա­րի ըն­թաց­քում հնա­րա­վոր են հետևյալ դեպ­քե­րը: Նախ, երբ մար­դը բա­ցար­ձա­կա­պես գե­րա­դա­սում է միայն հոգևոր ար­ժեք­նե­րը, ա­պա նա կա­րող է հայ­տն­վել քա­րան­ձա­վում կամ իր մե­նու­թյան մեջ հա­ղոր­դակց­վել միայն Աստ­ծո հետ: Մեկ այլ ծայ­րա­հեղ դեպ­քում, երբ մար­դու հա­մար գե­րա­դա­սե­լի են միայն նյու­թա­կան ար­ժեք­նե­րը, ա­պա մար­դը կա­րող է վե­րած­վել այս­պես կոչ­ված «ռո­բո­տի»: Մար­դու հա­մար լա­վա­գույն տար­բե­րա­կը գտն­վում է այդ եր­կու ծայ­րա­հեղ ծայ­րա­կե­տե­րի միջև, ո­րի ընտ­րու­թյու­նը կախ­ված է նյու­թա­կան և հոգևոր-քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րի վե­րա­բե­րյալ տվյալ մար­դու կա­յաց­րած ընտ­րու­թյու­նից և ո­րո­շում­նե­րից: Ա­մեն դեպ­քում, երբ մարդ չի կա­րո­ղա­նում ճիշտ ընտ­րու­թյուն կա­տա­րել (օ­րի­նակ, երթևե­կու­թյան կա­նո­նե­րի խախ­տում, պաշ­տո­նա­կան դիր­քի չա­րա­շա­հում և այլն), ա­պա կա­րող է հայ­տն­վել մեկ այլ ի­րա­կա­նու­թյան մեջ, որ­տեղ ար­դեն իր փո­խա­րեն ո­րո­շում­ներ են կա­յաց­նում ոս­տի­կան­նե­րը և աշ­խար­հիկ դա­տա­վոր­նե­րը՝ բազ­մա­թիվ դա­տա­խազ­նե­րի, փաս­տա­բան­նե­րի, վկա­նե­րի և մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ:


Քա­նի որ, ըստ մեր փլի­սո­փա­յա­կան մո­տեց­ման, ծն­վե­լիս մարդ միա­ժա­մա­նակ ձեռք է բե­րում ե­րեք բնու­թյուն, ո­րի մա­սին են վկա­յում մեր մեջ ա­ռար­կա­յա­ցած ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը, հոգևոր ու­ղե­ղը և ֆի­զի­կա­կան մար­մի­նը, հետևա­բար դրանց ար­դյու­նա­վետ փո­խազ­դե­ցու­թյամբ և փո­խօգ­նու­թյամբ են պայ­մա­նա­վոր­ված մար­դու ձեռք բե­րած հա­ջո­ղու­թյուն­նե­րը և բա­րե­կե­ցու­թյու­նը: Այս­տե­ղից բնա­կա­նա­բար հարց է ա­ռա­ջա­նում ար­դյոք ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի մեր հնա­րա­վորւ­թյուն­նե­րը սահ­մա­նա­փա՞կ են, թե՞ ան­սահ­մա­նա­փակ: Այդ հար­ցի պա­տաս­խա­նը կախ­ված է հոգևոր ու­ղե­ղի հնա­րա­վու­թյուն­նե­րից: Քա­նի որ հոգևոր ու­ղե­ղի ա­ռանց­քը և մի­ջու­կը կազ­մում է սուրբ հո­գին, ո­րի մի­ջո­ցով մենք ուղ­ղա­կիո­րեն դի­մում ենք Աստ­ծուն և հա­ղոր­դակց­վում ենք Աստ­ծո հետ, հետևա­բար այդ չա­փով ընդ­լայն­վում են մեր ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի հնա­րա­վորւ­թյուն­նե­րը: Սուրբ հո­գին, ըստ մեր պատ­կե­րա­ցում­նե­րի, քա­նի որ նյու­թա­կան մի­ջա­վայ­րի մի­ջո­ցով է հա­ղոր­դակց­վում Աստ­ծո հետ, հետևա­բար այն նույն­պես ու­նի նյու­թա­կան բնույթ, այն­պես, ինչ­պես ձայ­նը կամ ե­րաժշ­տու­թյունն ու­նեն նյու­թա­կան- ա­լի­քա­յին բնույթ: Մեր հոգևոր ու­ղե­ղում գրանց­վում է այն ա­մե­նը, ինչ մենք կա­տա­րում ենք, բո­լո­րը, անխ­տիր մեր մտ­քե­րը, մեր բո­լոր ա­րարք­նե­րը և գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, և դրանք տե­սա­նե­լի են դառ­նում նաև Աստ­ծո հա­մար: Հետևա­բար մեր հոգևոր ու­ղե­ղի հի­շո­ղու­թյու­նը ան­սահ­մա­նա­փակ է: Ըստ էու­թյան, մեր ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը և սահ­ման­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են սուրբ հո­գու մի­ջո­ցով Աստ­ծո հետ հա­ղոր­դակց­վե­լու մեր կա­րո­ղու­թյուն­նե­րով: Չնա­յած պետք է ըն­դու­նենք, որ վեր­ջին հաշ­վով, մար­դու ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը սահ­մա­նա­փակ է և եր­բեք չի կա­րող ըն­կա­լել Աստ­ծո խո­րու­թյունն ու ան­սահ­մա­նու­թյու­նը: Ըն­դու­նե­լով մար­դու աստ­վա­ծա­յին ծագ­ման վե­րա­բե­րյալ քրիս­տո­նեա­կան ճշ­մար­տու­թյու­նը, մենք պետք է մի փոքր ջան­քեր գոր­ծադ­րենք, որ­պես­զի մեր հո­գու և մտ­քի միաս­նու­թյան և ներ­դաշ­նա­կու­թյան մի­ջո­ցով դառ­նանք ա­վե­լի կա­տա­րյալ: Ամ­փո­փե­լով նշեմ, որ շու­մե­րա­կան քա­ղա­քակր­թու­թյան մի­ջով ան­ցած հա­յե­րիս հա­մար շատ հո­գե­հա­րա­զատ են մար­դու աստ­վա­ծա­յին ծագ­ման վե­րա­բե­րյալ գա­ղա­փար­նե­րը: ՈՒս­տի պա­տա­հա­կան չէ, որ ա­ռա­ջի­նը մենք պե­տա­կա­նո­րեն ըն­դու­նե­ցինք քրիս­տո­նեու­թյու­նը, որ­պես մեր ար­ժե­հա­մա­կար­գի և աշ­խա­րա­հայց­քի բաղ­կա­ցու­ցիչ մաս:


Ռո­լան ՄՆԱ­ՑԱ­ԿԱ­ՆՅԱՆ
Տն­տե­սա­գի­տու­թյան թեկ­նա­ծու

Դիտվել է՝ 2946

Մեկնաբանություններ