Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արա­յիկ Հա­րու­թ­յուն­յա­նին պաշ­տո­նանկ ա­նե­լու գոր­ծըն­թա­ցի կե­սից Սամ­վել Բա­բա­յա­նի թի­մը հետ է քաշ­վել

Արա­յիկ Հա­րու­թ­յուն­յա­նին պաշ­տո­նանկ ա­նե­լու գոր­ծըն­թա­ցի կե­սից Սամ­վել Բա­բա­յա­նի թի­մը հետ է քաշ­վել
17.11.2020 | 00:39

Ար­ցա­խյան պատե­րազ­մում պար­տու­թյուն կրե­լուց և կա­պի­տու­լյա­ցիա­յի մա­սին խայ­տա­ռակ փաս­տաթղ­թի ստո­րագր­մա­նը հա­վա­նու­թյուն տա­լուց հե­տո Ար­ցա­խի Ազ­գա­յին ժո­ղո­վում նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու ու պաշ­տո­նանկ ա­նե­լու գոր­ծըն­թաց էր սկս­վել:

Ար­ցախ­ցի­նե­րի ցա­սու­մը, զայ­րույ­թը մեղ­մե­լու հա­մար քա­ղա­քա­կան ու­ժե­րը ո­րո­շել են՝ հե­ռաց­նել գոր­ծող իշ­խա­նու­թյանն ու հաս­կա­նալ՝ ինչ ա­նել հե­տա­գա­յում:

«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում Ար­ցա­խի ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը ման­րա­մաս­նեց. «Խոր­հր­դա­րա­նա­կան հինգ ու­ժե­րից 4-ը ո­րո­շել էին միա­վոր­վել ու իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թաց սկ­սել: Դրանք էին ­Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի, Սամ­վել Բա­բա­յա­նի, Ա­շոտ Ղու­լյա­նի գլ­խա­վո­րած խմ­բակ­ցու­թյուն­ներն ու ՀՅԴ-ն: Այդ 4-ով ա­վե­լին էին լի­նում, քան իշ­խող մե­ծա­մաս­նու­թյու­նը: Հայ­տա­րա­րու­թյան տեքստն ար­դեն գրե­թե պատ­րաստ էր, երբ վեր­ջին պա­հին Բա­բա­յա­նի խմ­բակ­ցու­թյու­նը, չգի­տես ին­չու, հետ քաշ­վեց: Ի­րենք ի­րենց մեջ գցել-բռ­նել էին, որ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նից հե­տո պետք է ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան կա­ռա­վա­րու­թյուն ձևա­վոր­վի, ղե­կա­վա­րումն էլ հան­ձն­վի ի­րենց, այ­սինքն՝ Սամ­վել Բա­բա­յա­նին: 3 ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ի­հար­կե, ընդ­դի­մա­ցել են այդ սցե­նա­րին, քան­զի լավ գի­տեն՝ ով էր Բա­բա­յա­նը մինչև պա­տե­րազմն ու պա­տե­րազ­մից հե­տո: Կարճ ա­սած՝ ստաց­վում էր, որ Ա­րա­յի­կը ե­թե ան­գամ պաշ­տո­նանկ լի­ներ, ո­րոշ ժա­մա­նակ անց Բա­բա­յա­նի տես­քով նո­րից կա­րող էր վե­րա­դառ­նալ»:
Մեր զրու­ցա­կի­ցը նշեց նաև, որ օր­հա­սա­կան մի շարք հար­ցեր լու­ծե­լու փո­խա­րեն, Ար­ցա­խի իշ­խա­նու­թյունն ա­մեն գնով դիր­քե­րը պա­հե­լու ման­րախն­դիր ու ճղ­ճիմ քայ­լե­րի է դի­մում: Նրա փո­խանց­մամբ, չնա­յած Ար­ցախ վե­րա­դառ­նա­լու կո­չե­րին, տե­ղա­ցի­նե­րը չգի­տեն՝ ե­թե վե­րա­դառ­նան, որ­տեղ են ապ­րե­լու, ինչ­պես են ապ­րե­լու, ին­չով են ի­րենց հա­ցը վաս­տա­կե­լու, ե­թե աշ­խա­տանք չկա. աշ­խա­տան­քի հետ կապ­ված հար­ցեր կան. «Իս­կա­կան քաոս է, «բար­դակ»: Նա­խա­գահ կոչ­վա­ծը միայն հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում ու մե­ղա­վոր­ներ փնտ­րում: Ոչ մի հար­ցի հա­մար կոնկ­րետ լու­ծում չու­նի: Եվ դեռ ցան­կա­նում են եր­կիր ղե­կա­վա­րել: Ա­մոթ պետք է ու­նե­նա ու ժամ ա­ռաջ հե­ռա­նա պաշ­տո­նից»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ