Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 130870

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 130870
26.11.2020 | 14:03

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1785-ով՝ հասնելով 130870-ի, գրանցվել է մահվան 34 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, բուժվածների թիվն ավելացել է 2142-ով և հասել 103055-ի, իրականացվել է 4383 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 498951-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2587-ի: Բուժվում է 25228 մարդ։

Դիտվել է՝ 3091

Մեկնաբանություններ