Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հստա­կու­թ­յու­նը շատ քիչ բա­նե­րում է

Հստա­կու­թ­յու­նը շատ քիչ բա­նե­րում է
27.11.2020 | 03:19

Չոր­րորդ տու­րը թե՛ Չեմ­պիոն­նե­րի, թե՛ ե­րեկ ե­րե­կո­յան կա­յա­ցած Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղար­կու­թյուն­նե­րը կազ­մած­նե­րի հա­մար հա­յե­լա­յին է. մր­ցա­կից­նե­րից հյու­րը դառ­նում է տան­տեր, տան­տե­րը՝ հյուր։ Թե այս փո­խա­կեր­պու­մից որն ինչ­քան ու ինչ­քա­նով է օգտ­վում, միայն ֆուտ­բո­լա­յին ա­ռա­վել կամ նվազ կար­գի խն­դիր չէ, ո­րով­հետև ֆուտ­բո­լը թվա­բա­նա­կան ա­ղյու­սակ չէ, որ­տեղ այ­սինչ ան­գամ այ­նինչն ու­նի հս­տակ պա­տաս­խան։


A ԽՈՒՄԲ
Մր­ցա­վա­րը չհաշ­վեց 68-րդ րո­պեին Կո­կեի կող­մից դար­պա­սի գրա­վում, և «Աթ­լե­տի­կո»-Մոսկ­վա­յի «Լո­կո­մո­տիվ» հան­դի­պու­մը հան­գու­ցա­լուծ­վեց գո­լա­զուրկ հաշ­վով։ Ի­րա­կա­նում այս ար­դյուն­քը կաս­կա­ծի տակ չդ­րեց այն ճշ­մար­տու­թյու­նը, որ խմ­բա­յի­նից դուրս ե­կող երկ­րորդ թի­մը «Աթ­լե­տի­կոն» է լի­նե­լու, բայց որ փաս­տին նյար­դայ­նու­թյուն հա­ղոր­դեց, ան­վի­ճե­լի է։ Միա­վո­րը ձեռք բե­րե­լուց խեն­թա­ցած «Լո­կո­մո­տի­վը» փոքր-ինչ ա­վե­լի վս­տահ կա­րող է նա­յել Եվ­րո­պա­յի լի­գա­յի ու­ղե­գիր նվա­ճե­լուն, քա­նի որ «Զալց­բուր­գը» կրեց հեր­թա­կան պար­տու­թյունն ու մնաց մեկ միա­վո­րով։ Ավ­ստ­րիա­ցի­նե­րին 4։0 հաշ­վով պար­տու­թյան մատ­նա­ծը Մյուն­խե­նի «Բա­վա­րիան» էր՝ խմ­բի բա­ցա­հայտ ա­ռա­ջա­տա­րը, չորս խա­ղից հե­տո բա­ցար­ձակ ար­դյունք ու­նե­ցո­ղը։ Մադ­րիդ­ցի­ներն ու­նեն հինգ, մոսկ­վա­ցի­նե­րը՝ ե­րեք միա­վոր։

B ԽՈՒՄԲ
Կար­ծես ա­վե­լի քան ռեալ է դառ­նում այն փաս­տը, որ երկ­րորդ տա­րին ա­նընդ­մեջ «Ին­տե­րի» հա­մար դա­ժան փոր­ձու­թյան է վե­րած­վում Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նը։ Ըն­դա­մե­նը եր­կու միա­վոր ու­նե­ցող մի­լան­ցի­նե­րը սե­փա­կան հար­կի տակ 0։2 հաշ­վով զի­ջե­ցին Մադ­րի­դի «Ռեա­լին» (մար­զա­կան ոչ պատ­շաճ պահ­ված­քի հա­մար 33-րդ րո­պեին խա­ղա­դաշ­տից հե­ռաց­վել է Ար­թու­րո Վի­դա­լը) ու միակ բա­նը, որ այ­սու­հետ կա­րող են ա­նել, Եվ­րո­պա­յի լի­գա­յի ու­ղեգ­րի հա­մար պայ­քա­րելն է։
Ի բա­րե­բախ­տու­թյուն Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րի, իր հեր­թա­կա­նը պար­տու­թյամբ է ա­վար­տել և Դո­նեց­կի «Շախ­տյո­րը»՝ ար­տագ­նա­յում 0։4 ան­պատ­վա­բեր հաշ­վով զի­ջե­լով Մեն­խենգ­լադ­բա­խի «Բորու­սիա­յին», որն ութ միա­վո­րով գլ­խա­վո­րում է ա­ղյու­սա­կը։ «Ար­քա­յա­կա­նը» հետ է մնում մեկ նի­շով, չորս միա­վոր ու­նեն ուկ­րաի­նա­ցի ֆուտ­բո­լիստ­նե­րը։

C ԽՈՒՄԲ
«Մար­սե­լը» շա­րու­նա­կում է խայ­տա­ռակ մր­ցե­լույթ­նե­րի շար­քը՝ այդ­պես էլ մնա­լով ա­ռանց միա­վո­րի։ Հյուր ե­կած «Պոր­տուն» այս ան­գամ էլ գե­րա­զան­ցեց ֆրան­սիա­կան թի­մին ու դա ա­րեց եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ։ Այս հաղ­թա­նա­կը պոր­տու­գա­լա­ցի­նե­րի հա­մար փաս­տա­ցի ա­պա­հո­վեց խմ­բա­յի­նի երկ­րորդ ու­ղե­գի­րը։ Ինչ վե­րա­բե­րում «Ման­չեստր Սի­թիին», այն «Օ­լիմպիա­կո­սի» հետ ար­տագ­նա­յում բա­վա­րար­վեց նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նա­կով։ Անգ­լիա­կան ա­կումբն ու­նի 12, պոր­տու­գա­լա­կա­նը՝ 9 միա­վոր։

D ԽՈՒՄԲ
Նա­խորդ տու­րում սե­փա­կան հար­կի տակ «Լի­վեր­պու­լից» 0։5 հաշ­վով կրած պար­տու­թյան վրեժն «Ատա­լան­տա­յին» հա­ջող­վեց առ­նել։ «Էն­ֆիլ­դում» ի­տա­լա­ցի­նե­րը եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ հաղ­թե­ցին լի­վեր­պուլ­ցի­նե­րին, ո­րոնք սե­փա­կան դաշ­տում խիստ հազ­վա­դեպ են պարտ­վում։ Այս հաղ­թա­նա­կը «Ա­տա­լան­տա­յին» օգ­նեց մնա­լու պայ­քա­րի մեջ, «Ա­յաք­սի» պես ու­նե­նալ 7 միա­վոր. հյու­րըն­կա­լե­լիս հո­լան­դա­կան ա­կում­բը 3։1 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել խմ­բա­յին ան­հու­սա­լի ձա­խո­ղակ «Միդ­տյու­լան­դին»։ Այն­պես որ մնա­ցած եր­կու հան­դի­պում­նե­րը հա­վա­սա­րա­պես լար­ված են լի­նե­լու ոչ միայն «Ա­տա­լան­տա­յի» ու «Ա­յաք­սի», այլև «Լի­վեր­պու­լի» հա­մար, ո­րի ան­վան դի­մաց 9 միա­վոր է։

E ԽՈՒՄԲ
Ա­ռա­ջին դի­մա­կա­յու­թյու­նում կրաս­նո­դար­ցի­նե­րից բա­վա­կա­նա­չափ նե­ղու­թյուն կրած ան­դա­լուզ­ցի­ներն այս ան­գամ ա­վե­լի հա­վաք ներ­կա­յա­ցան խա­ղին՝ տան­տե­րե­րին պար­տադ­րե­լով հե­տապն­դո­ղի դե­րը։ Մր­ցա­վեճն այս տրա­մա­բա­նու­թյամբ շա­րու­նակ­վեց մինչև 56-րդ րո­պեն։ Խաղն այդ­պես էլ կա­րող էր գնալ խա­ղաղ հան­գու­ցա­լուծ­ման, սա­կայն «Կրաս­նո­դա­րին» կր­կին ար­ջի ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցեց նման բարձ­րա­կարգ խա­ղե­րի փոր­ձա­ռու­թյան պա­կա­սը։ Էլ-Հա­դա­դին հա­վե­լյալ ժա­մա­նա­կում խփեց հաղ­թա­կան գո­լը, և ան­դա­լուզ­ցի­նե­րը կր­կին հաղ­թե­ցին ռու­սա­կան թի­մին։
Ճիշտ նույն­պի­սի սցե­նա­րով զար­գա­ցավ նաև «Ռեն»-«Չել­սի» մր­ցակ­ցու­թյու­նը։ Հաղ­թա­կան գոլն այս­տեղ էլ գրանց­վեց հա­վե­լյալ ժա­մա­նա­կում։ 2։1, ու դար­ձյալ հաղ­թա­նա­կը տո­նո­ղը հյու­րերն էին։ Այս հան­դի­պում­նե­րը սկզ­բուն­քո­րեն ո­չինչ նոր չա­վե­լաց­րին այն բա­ցա­հայտ ճշ­մար­տու­թյա­նը, որ խմ­բա­յի­նի ու­ժե­ղա­գույն­նե­րը «Չել­սին» ու «Սևի­լիան» են, պար­զա­պես միակ ինտ­րիգն այն է, թե նրան­ցից որն է լի­նե­լու ա­ռա­ջի­նը, ո­րը՝ երկ­րոր­դը։ Ի դեպ, դա շատ բա­նե­րով կա­րող է պարզ դառ­նալ հա­ջորդ տու­րում (մր­ցե­լու են ի­րար հետ), ե­թե, ի­հար­կե, բա­նը չթող­նեն վեր­ջին տու­րի քմա­հա­ճույ­քին։ Նկա­տենք, որ եր­կուսն էլ ու­նեն տա­սա­կան միա­վոր, լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վար­կով առջևում անգ­լիա­ցի­ներն են։

F ԽՈՒՄԲ
«Լա­ցիոն», այս­պես ա­սենք, զվար­թա­ցավ «Զե­նի­թի» հետ խա­ղում՝ պար­տու­թյան մատ­նե­լով 3։1 հաշ­վով։ Կր­կին գոր­ծել է հռո­մեա­ցի­նե­րի ծանր հրե­տա­նին՝ Չի­րո Ի­մո­բի­լեն՝ հե­ղի­նա­կե­լով դար­պա­սի եր­կու գրա­վում։
Ե­րեք գոլ հե­ղի­նա­կել է նաև «Բրյու­գեին» հյու­րըն­կա­լած Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան»՝ սե­փա­կան դար­պասն ա­նա­ռիկ պա­հե­լով։ Այս­տեղ խմ­բա­յին ա­ռա­ջա­տա­րը գեր­մա­նա­ցի­ներն են 9 միա­վո­րով, նրան­ցից ըն­դա­մե­նը մե­կով պա­կաս են վաս­տա­կել ի­տա­լա­ցի­նե­րը։ Բա­վա­կան է ա­ռա­ջի­կա եր­կու խա­ղից գո­նե մե­կում վրի­պի «Բրյու­գեն», ու խմ­բա­յին եր­կու ու­ղեգ­րե­րի տե­րե­րի հար­ցը մեջ­տե­ղից վե­րա­ցած կլի­նի։

G ԽՈՒՄԲ
Ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում որ­քան վատ է հան­դես գա­լիս «Բար­սե­լո­նը», նույն­քան գե­րա­զանց է այս խա­ղար­կու­թյան մր­ցե­լույթ­նե­րում։ Կա­տա­լոն­ցի­նե­րի վեր­ջին հաղ­թա­նա­կը Կիևի «Դի­նամո­յի» նկատ­մամբ էր, նրա իսկ դաշ­տում, չորս ան­պա­տաս­խան գն­դա­կի խայ­տա­ռա­կու­թյամբ։ «Բար­սե­լո­նը» 12 միա­վո­րով խմ­բա­յին ա­ռա­ջա­տարն է գն­դակ­նե­րի 13։2 փայ­լուն հա­րա­բե­րակ­ցու­թյամբ։
Կաս­կած չկա, որ խմ­բա­յին երկ­րորդ ու­ղեգ­րի հարցն էլ լուծ­ված է, քան­զի «Յու­վեն­տու­սի» ու­նե­ցած 9 միա­վորն ի­տա­լա­ցի­նե­րին մյուս եր­կու­սի հա­մար դարձ­րել են ան­հա­սա­նե­լի։ Սա­կայն միա­ժա­մա­նակ նշենք, որ թու­րին­ցի­նե­րին բնավ էլ հեշտ չի տր­վել «Ֆե­րենց­վա­րո­շի» նկատ­մամբ հաղ­թա­նա­կը՝ 2։1։ Հաղ­թա­կան գո­լը գրանց­վել է հա­վե­լյալ ժա­մա­նա­կում, ու դրա հա­մար ի­տա­լա­կան գրան­դը պա­կաս քր­տինք չի թա­փել՝ դառ­նա­լով կա­մա­յին հաղ­թա­նա­կի հե­ղի­նակ։

H ԽՈՒՄԲ
«Լայպ­ցի­գի» հետ տնա­յին խա­ղում չհաղ­թեր «Պա­րի Սեն Ժեր­մե­նը», գործ­նա­կա­նում ձա­խո­ղած կլի­ներ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի այս խա­ղար­կու­թյու­նը։ Հու­րա­խու­թյուն սե­փա­կան եր­կր­պա­գուի, հաղ­թել է, ու դա շնո­րհիվ Նեյ­մա­րի կող­մից 11-մետ­րա­նո­ցի անվ­րեպ ի­րա­ցու­մի։ Այս հաղ­թա­նա­կից հե­տո ֆրան­սիա­ցի­նե­րը միա­վոր­նե­րով՝ 6, հա­վա­սար­վել են գեր­մա­նա­ցի­նե­րին՝ պահ­պա­նե­լով խմ­բա­յի­նի ինտ­րի­գը։
Այս զույ­գի հա­մե­մատ շատ ա­վե­լի պա­կաս նյար­դա­յին ցն­ցում­նե­րով է ան­ցել «Ման­չեստր Յու­նայ­թեդ»-«Բա­շակ­շե­հիր» դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ անգ­լիա­ցի­նե­րի չորս գո­լին թուր­քե­րը կա­րո­ղա­ցել են պա­տաս­խա­նել ըն­դա­մե­նը մե­կով։ «Կար­միր հրեշ­ներն» ի­նը միա­վո­րով գլ­խա­վո­րում են ա­ղյու­սա­կը, ին­չը, սա­կայն, դեռևս ո­չինչ չի ե­րաշ­խա­վո­րում։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ