Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զար­մա­նա­լի հա­մընկ­նում­ներ

Զար­մա­նա­լի հա­մընկ­նում­ներ
01.12.2020 | 01:55

ԱՆԳ­ԼԻԱ
Տաս­նե­րորդ տու­րում հա­վա­սա­րա­պես միա­վոր­ներ կորց­րին ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Տո­տեն­հեմն» ու «Լի­վեր­պու­լը»։ Երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նի հա­մե­մատ ա­ռա­ջի­նի հար­ցը բա­վա­կա­նին բարդ էր միան­գա­մից եր­կու ա­ռու­մով. հան­դես էր գա­լիս ար­տագ­նա­յում, ին­չը գրանդ ա­կում­բնե­րի հա­մար, ճիշտ է, լր­ջա­գույն գոր­ծոն չէ, սա­կայն այն­պես էլ չէ, որ ա­ռանձ­նա­կի կարևո­րու­թյան չէ, և երկ­րորդ՝ մր­ցա­կի­ցը եր­րորդ տե­ղում ըն­թա­ցող «Չել­սին» էր՝ բո­լոր ա­ռում­նե­րով միան­գա­մայն հա­վակ­նոտ թիմ։ Իսկ ե­թե այս ա­մե­նին գու­մա­րենք և այն, որ Ժո­զե Մոու­րի­նիոն ժա­մա­նա­կին մար­զել է նաև «Չել­սին» ու այն­տե­ղից հե­ռա­ցել բա­վա­կա­նին տխուր հի­շո­ղու­թյուն­նե­րով, պատ­կե­րը շատ ա­վե­լի ամ­բող­ջա­կան կդառ­նա։ Մի խոս­քով, ա­մեն մի դե­տալ այս­տեղ հու­շել է կա­տա­ղի մր­ցա­մար­տի մա­սին, ին­չին էլ, խո­շոր հաշ­վով, ֆուտ­բո­լա­սերն ա­կա­նա­տես է ե­ղել։ Հա­մառ մր­ցակ­ցու­թյունն ա­վարտ­վել է գո­լա­զուրկ ոչ-ո­քի ար­դյուն­քով։։
Ինչ վե­րա­բե­րում է երկ­րորդ դի­մա­կա­յու­թյա­նը, այս­տեղ «Բրայ­տո­նը», բնա­կա­նա­բար, ան­հա­մե­մատ հեշտ մր­ցա­կից էր, «Լի­վեր­պու­լը» կա­րող էր ու պի­տի որ ե­րեք միա­վոր վաս­տա­կած վե­րա­դառ­նար տուն, սա­կայն ինչ կա­րող ես ա­նել, երբ VAR հա­մա­կար­գի գոր­ծադր­ման ար­դյուն­քում դար­պա­սի ե­րեք գրա­վու­մից եր­կու­սը առ ո­չինչ է ճա­նաչ­վում։
Դառ­նա­լով տան­տե­րե­րի խփած գո­լին ու վաս­տա­կած մեկ միա­վո­րին, դա ե­ղել է հա­վե­լյալ ժա­մա­նա­կում, ու ե­կեք մի կողմ դնենք, որ իր օգ­տին նշա­նակ­ված եր­կու 11-մետ­րա­նո­ցից միայն մեկն է «Բրայ­տոնն» ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծել։
«Տո­տեն­հեմն» ու «Լի­վեր­պու­լը» 21-ա­կան միա­վոր ու­նեն, «Չել­սին»՝ 19։
Ա­ռա­ջին ե­րեք տե­ղում գտն­վող­նե­րի դա­սա­վո­րու­թյանն էա­կա­նո­րեն կա­րող էր ազ­դել միայն մեկ թիմ՝ 18 միա­վոր ու­նե­ցող «Լես­տե­րը» (տու­րի շր­ջա­նակ­նե­րում «Ֆուլ­հե­մի» հետ «աղ­վես­նե­րի» հան­դի­պու­մը ե­րեկ ուշ ե­րե­կո­յան էր)։
Պրե­միեր լի­գա­յի ա­ռա­ջին հն­գյա­կը 17 միա­վո­րով եզ­րա­փա­կում է «Սաուտ­հեմպ­տո­նը», ո­րը տնա­յին խա­ղում 2։3 հաշ­վով զի­ջել է «Ման­չեստր Յու­նայ­թե­դին»՝ «օգ­նե­լով» նրան 16 միա­վո­րով բարձ­րա­նա­լու յո­թե­րորդ հո­րի­զո­նա­կան։
Հաղ­թա­կան մր­ցե­լույթ է ու­նե­ցել նաև ման­չեստ­րյան մյուս գրանդ ա­կում­բը. սե­փա­կան հար­կի տակ «Սի­թին» 5։0 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Բյոռն­լիին»։ «Քա­ղա­քաբ­նակ­նե­րը» 15 միա­վո­րով ին­նե­րորդ տե­ղում են։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Բուն­դես­լի­գա­յի միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րը շա­րու­նա­կեց իր բարձր դիր­քում մնա­լը՝ ար­տագ­նա­յում` 3։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­լով «Շտուտ­գար­տին» և դառ­նա­լով կա­մա­յին հաղ­թա­նա­կի հե­ղի­նակ։ Նրա­նից ու­նե­ցած եր­կու միա­վո­րի կտր­վա­ծու­թյու­նը պահ­պա­նել է «Լայպ­ցի­գը»՝ շնոր­հիվ տնա­յին խա­ղում «Ար­մի­նիա­յի» նկատ­մամբ տո­նած հաղ­թա­նա­կի՝ 2։1։
20 միա­վո­րի տեր դար­ձած «Լայպ­ցի­գին» կա­րող էր շր­ջան­ցել ու ընդ­հուպ «Բա­վա­րիա­յին» մո­տե­նալ «Բա­յե­րը», սա­կայն հյուր ժա­մա­նած «Հեր­տան» լևեր­կու­զեն­ցի­նե­րին հար­կադ­րել է գո­հա­նալ գո­լա­զուրկ ոչ-ո­քիով։
Տու­րը միան­գա­մայն ան­հաս­կա­նա­լիո­րեն ձա­խո­ղեց Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան», ակն­հայ­տո­րեն խաբ­վե­լով, որ չա­փից դուրս ան­հա­ջող մր­ցե­լույթ­նե­րի ար­դյուն­քում «Քյոլ­նը» եզ­րա­փա­կում է մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը։ «Ա­նա­րյուն» հաղ­թա­նա­կի ակն­կա­լիք ու­նե­ցող դորտ­մունդ­ցի­նե­րը կորց­րել են թան­կար­ժեք ե­րեք միա­վոր՝ 2։1։
Շա­րու­նա­կում է հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նը պինդ գր­կած պա­հել «Վոլ­ֆս­բուր­գը»։ Գեր­մա­նա­կան «գայ­լե­րը» գեր­գո­լա­ռատ հան­դի­պում են ու­նե­ցել «Վեր­դե­րի» հետ՝ 5։3։
Ոչ պա­կաս գո­լա­ռատ հան­դի­պում է անց­կաց­րել նրան հա­ջոր­դող «ՈՒ­նիոն Բեռ­լի­նը»։ Մր­ցա­կիցն է ե­ղել «Այ­նտ­րախ­տը»՝ 3։3։ «Վոլ­ֆս­բուրգն» ու «ՈՒ­նիոն Բեռ­լինն» ու­նեն հա­մա­պա­տաս­խա­նա­բար 17 ու 16 միա­վոր։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող «Պա­րի Սեն Ժեր­մենն» ու «Լի­լը», ինչ­պես անգ­լիա­կան պրե­միեր լի­գա­յում «Տո­տեն­հեմն» ու «Լի­վեր­պուլն» էին, ի­րենց հան­դի­պում­ներն ա­վար­տե­ցին մր­ցակ­ցի հետ միա­վոր կի­սե­լով։ «Մայ­րա­քա­ղա­ք­ցի­նե­րը» դա ա­րե­ցին սե­փա­կան հար­կի տակ «Բոր­դո­յի» հետ պայ­քա­րում (2։2), «Լի­լը» նման ար­դյուն­քի հա­սավ ար­տագ­նա­յում՝ «Սենտ Է­տիե­նի» հետ պայ­քա­րում փրկ­վե­լով պար­տու­թյու­նից (1։1)։
Այս դի­մա­կա­յու­թյուն­նե­րի ար­դյուն­քում «Պա­րի Սեն Ժեր­մե­նը», որ ակ­տի­վում ու­նի 25 միա­վոր, պահ­պա­նեց «Լի­լից» ու­նե­ցած եր­կու միա­վո­րի պոկ­վա­ծու­թյու­նը, իսկ ա­հա «Լիո­նի», «Մո­նա­կո­յի», «Մոն­պե­լիեի» հետ հե­ռա­կա պայ­քա­րում վեր­ջինս իր երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նը պա­հում է ի հա­շիվ ա­ռա­վել հա­ջող լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի։ Բնա­կա­նա­բար, հի­շյալ ե­րեք թի­մերն էլ այդ ար­դյուն­քին հաս­նե­լու հա­մար բա­վա­կա­նա­չափ քրտ­նել են, ջանք թա­փել։ Այս­պես, հյու­րըն­կա­լե­լիս «Մո­նա­կոն» հաղ­թել է «Նի­մին» (3։0), «Լիո­նը» գե­րա­զան­ցել է «Ռեյմ­սին» (3։1), «Մոն­պե­լիեն» ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Լո­րիա­նին»։
Սա­կայն Լի­գա-1-ի մա­սին մեր հա­ղոր­դած տե­ղե­կու­թյու­նը շատ բա­նե­րով կի­սատ կլի­նի, ե­թե չանդ­րա­դառ­նանք 21 միա­վո­րով վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Մար­սե­լին», ո­րը սե­փա­կան հար­կի տակ 3։1 հաշ­վով գե­րա­զան­ցել է «Նան­տին»։ Բանն այն է, որ պա­կաս անց­կաց­րած եր­կու խա­ղով այն դի­վի­զիո­նի պո­տեն­ցիալ ա­ռա­ջա­տարն է։
Այս­տեղ, թերևս, ոչ պա­կաս ու­շադ­րու­թյան ար­ժա­նի մի փաստ էլ ար­ձա­նագ­րենք։ «Նան­տի» նկատ­մամբ հա­րավ­ցի­նե­րի այս հաղ­թա­նա­կը ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում չոր­րորդ ա­նընդ­մեջն էր։ Սրա կող­քին ու­զում եմ ըն­թեր­ցո­ղին հի­շեց­նել, որ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում «Մար­սե­լը» չա­փա­զանց դժ­գույն է հան­դես գա­լիս՝ չորս խա­ղից հե­տո չու­նե­նա­լով ոչ մի միա­վոր։ Ակն­հայտ է, որ թի­մը մր­ցաշր­ջա­նի ողջ խա­ղադ­րույքն ա­րել է ներ­քին ա­ռաջ­նու­թյան վրա։ Հա­մե­նայն դեպս, մեր դի­տար­կում­նե­րը, գո­նե ա­ռայժմ, այդ են վկա­յում։

Ի­ՏԱ­ԼԻԱ
Միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյունն ակն­հայ­տո­րեն խել­քա­մաղ է ա­րել «Մի­լա­նին»՝ մղե­լով նո­րա­նոր խի­զա­խում­նե­րի։ Այս ան­գամ նրա կրն­կի տակ մնաց «Ֆիո­րեն­տի­նան»՝ 2։0։
Ար­տագ­նա­յում շատ խիստ քն­նու­թյուն ըն­դու­նող ե­ղավ «Ին­տե­րը», ընդ ո­րում, մի թի­մի նկատ­մամբ, ո­րը փայ­լուն է մեկ­նար­կել։ Ա­յո, «Սա­սուո­լոն» տհա­ճու­թյամբ կհի­շի այս պար­տու­թյու­նը, ո­րը ե­ղել է ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ։ Միա­վոր­նե­րով՝ 18, «Ին­տե­րը» հա­վա­սար­վեց նրան՝ շա­րու­նա­կե­լով հինգ միա­վո­րով հետ մնալ մի­լա­նյան մյուս գրան­դից։
Դառ­նանք սկու­դե­տեի չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վո­ղին։
Երևի թե ե­կել է ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում «Յու­վեն­տու­սի» վայ­րի­վե­րում­նե­րով մր­ցե­լույթ­նե­րը հան­գիստ, ա­ռանց ակն­հայտ նյար­դա­յին ցն­ցում­նե­րի ըն­դու­նե­լու ժա­մա­նա­կը։ Ինչ խոսք, այն­պես չէ, որ թի­մը միա­վոր­ներ է կորց­նում պարտ­վե­լու ար­դյուն­քում։ Այս ցու­ցա­նի­շով, ո­րը զրո­յա­կան ար­տա­հայ­տու­թյան է, թու­րին­ցի­նե­րի հետ ոտք կա­րող է գցել միայն սկու­դե­տեի միանձ­նյա ա­ռա­ջա­տար «Մի­լա­նը»։ «Ծեր սի­նյո­րա­յին» այս ան­գամ ոչ­-ոքիի պար­տադ­րան­քին հար­կադ­րել է ա­ղյու­սա­կի ստո­րին հո­րի­զո­նա­կան­նե­րի մշ­տա­կան գրան­ցում ու­նե­ցող «Բենևեն­տոն», ե­թե, ի­հար­կե, կա­րո­ղա­նա տե­ղը պահ­պա­նել վե­րին է­շե­լո­նում։


Վերջ­նա­հաշ­վում այն­պես էր, որ «Նա­պո­լի»-«Ռո­մա» մր­ցա­վե­ճը լա­վա­գույն ե­ռյա­կից դուրս թի­մե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պար­զում էր, սա­կայն իր կշ­ռով այն ան­վի­ճե­լիո­րեն սկու­դե­տեի հեր­թա­կա­նի թիվ մեկ դի­մա­կա­յու­թյունն էր։ Ա­ռանց ման­րա­մաս­նե­րի մեջ մտ­նե­լու ա­սենք, որ նեա­պոլ­ցի­նե­րը ի­տա­լա­կան «գայ­լե­րին» փոս­տա­հան են ա­րել՝ հաղ­թե­լով խիստ ան­պատ­վա­բեր 4։0 հաշ­վով ու ար­դյուն­քում միա­վոր­նե­րով՝ 17, հա­վա­սար­վել թե՛ նրա, թե՛ «Յու­վեն­տու­սի» հետ։
Ի­տա­լա­կան ա­ռաջ­նու­թյու­նից եր­կու դի­մա­կա­յու­թյուն էլ հի­շա­տա­կենք։
Ինչ-որ չա­փով ա­նակն­կալ էր «Վե­րո­նա­յից» «Ա­տա­լան­տա­յի» կրած պար­տու­թյու­նը՝ 0։2, սա­կայն ակն­հայ­տո­րեն թի­մը կա­րող էր ի­րեն նման շռայ­լու­թյուն թույլ տալ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում «Լի­վեր­պու­լին» հաղ­թե­լուց հե­տո։ Այն­պես որ, աշ­խար­հում փոխլ­րաց­նող բա­ներ այ­նուա­մե­նայ­նիվ կան, ու դրանք սր­բագ­րում են ան­ցան­կա­լի­նե­րը։
«Լա­ցիո»-«ՈՒ­դի­նե­զե» մր­ցա­պայ­քա­րում հռո­մեա­ցի­նե­րը զի­ջել են հյու­րե­րին՝ 1։3։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Լա լի­գա­յի հեր­թա­կան տուրն ա­ռաջ­նա­յին կարևո­րու­թյան դի­մա­կա­յու­թյուն­ներ չու­ներ՝ նկա­տի ու­նենք գրանդ ա­կումբ­նե­րի մա­կար­դա­կով մր­ցա­վե­ճը, սա­կայն ար­ձա­նագր­ված ար­դյունք­նե­րի ա­ռու­մով պա­կաս հե­տաք­րք­րա­կան չե­ղավ։ Վերց­նենք թե­կուզ «Ռեալ»-«Ա­լա­վես» մր­ցակ­ցու­թյու­նը, որ­տեղ խո­շո­րա­գույն ա­նակն­կա­լի հե­ղի­նակ դար­ձավ «ար­քա­յա­կա­նը»՝ սե­փա­կան հար­կի տակ 1։2 հաշ­վով պարտ­վե­լով մի թի­մի, ո­րին վեր­ջին ան­գամ զի­ջել էր սրա­նից մեկ էլ քսան տա­րի ա­ռաջ։ «Սե­րուց­քա­յին­նե­րը» 17 միա­վո­րով չոր­րորդ տե­ղում են։


Որ­քան էլ ա­սում ենք, թե տու­րը բարձր հն­չո­ղու­թյան դի­մա­կա­յու­թյուն չու­ներ, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­ռանձ­նա­կի հե­տաք­րք­րու­թյան էր «Ռեալ Սո­սիե­դադ»-«Վի­լիա­ռեալ» մր­ցակ­ցու­թյու­նը, քա­նի որ մե­կը ա­ռաջ­նու­թյան վեր­ջին շր­ջա­նի ան­փո­փոխ ա­ռա­ջա­տարն է, մյու­սը, ե­թե ա­ռա­ջին ե­ռյա­կում էլ չէ, դրա մո­տա­կայ­քում է։ Հան­դի­պումն ա­վարտ­վել է կող­մե­րի մե­կա­կան խո­ցու­մով՝ այդ­պես էլ ի հայտ չբե­րե­լով ու­ժե­ղա­գույ­նին։ «Ռեալ Սո­սիե­դա­դը» 24 միա­վո­րով ա­ղյու­սա­կի գլ­խա­մա­սում է, «Վի­լիա­ռեա­լը» 20 միա­վո­րով եզ­րա­փա­կում է ա­ռա­ջին ե­ռյա­կը։ Նրանց ա­րան­քում է Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կոն», ո­րը հեր­թա­կան հաղ­թա­նակն է տո­նել՝ ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­լով «Վա­լեն­սիա­յին»։ Դիե­գո Սի­մեո­նեի սա­նե­րը 23 միա­վո­րով շա­րու­նա­կում են մնալ երկ­րորդ տե­ղում, սա­կայն, հաշ­վի առ­նե­լով պա­կաս անց­կաց­րած եր­կու խա­ղը, ա­ռաջ­նու­թյան պո­տեն­ցիալ լի­դերն են մնում։


«ՈՒես­կա­յի» նկատ­մամբ ար­տագ­նա­յում «Սևի­լիա­յի» նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նակն ան­դա­լուզ­ցի­նե­րին տեղ է ա­պա­հո­վել հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, սա­կայն, ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ այն եր­կու խաղ պա­կաս է անց­կաց­րել, իր պո­տեն­ցիա­լով կա­րող է լի­նել եր­րորդ տե­ղում։
Լա­վա­գույն վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է ար­տագ­նա­յում «Էլ­չեի» հետ մր­ցակ­ցու­թյու­նը 1։1 հաշ­վով ա­վար­տած «Կա­դի­սը»։ Ինչ վե­րա­բե­րում է «Բար­սե­լո­նին», հյու­րըն­կա­լե­լիս ծան­րա­գույն պար­տու­թյան է մատ­նել «Օ­սա­սու­նա­յին»՝ 4։0։ Կա­տա­լոն­ցի­նե­րը 14 միա­վո­րով յո­թե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են, պո­տեն­ցիա­լի ա­ռու­մով, հաշ­ված պա­կաս անց­կաց­րած եր­կու խա­ղե­րում տո­նե­լիք հնա­րա­վոր հաղ­թա­նակ­նե­րը, կա­րող են հայ­տն­վել ա­ռա­ջին ե­ռյա­կում։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ