Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ադր­բե­ջա­նում հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չու­թ­յունն ու Հա­յաս­տա­նի նկատ­մամբ տա­րած­քա­յին պա­հանջ­նե­րի ա­ռաջմ­ղու­մը նոր թափ է ստա­նա­լու»

«Ադր­բե­ջա­նում հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չու­թ­յունն ու Հա­յաս­տա­նի նկատ­մամբ տա­րած­քա­յին պա­հանջ­նե­րի ա­ռաջմ­ղու­մը նոր թափ է ստա­նա­լու»
15.12.2020 | 00:14

Արևե­լա­գետ ԱՐ­ՏՅՈՄ ՏՈ­ՆՈ­ՅԱ­ՆԸ նշում է, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի՝ «Երևա­նը, Զան­գե­զու­րը և Սևա­նը ադր­բե­ջա­նա­կան պատ­մա­կան հո­ղեր են» հայ­տա­րա­րու­թյու­նը նո­րու­թյուն չէր, բայց այս­տեղ ու­շադ­րու­թյան է ար­ժա­նի այն հան­գա­ման­քը, որ նա այդ միտ­քը նաև այժմ է ա­սում, երբ պա­տե­րազ­մա­կան լայ­նա­ծա­վալ գոր­ծո­ղու­թյուն­ներն ա­վարտ­վել են, իսկ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ խո­սում են Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տե­լու, այդ եր­կր­նե­րի հետ բաց սահ­ման­ներ ու­նե­նա­լու մա­սին։ Խա­ղա­ղու­թյուն և հարևան­նե­րի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տե­լու, ինչ­պես նաև բաց սահ­ման­ներ ու­նե­նա­լու քա­րո­զը, ըն­դգ­ծում է մեր զրու­ցա­կի­ցը, ըն­կա­լե­լի կլի­ներ, ե­թե դրա­նով նաև հարևան ոչ բա­րե­կա­մա­կան եր­կր­նե­րում խան­դա­վառ­ված լի­նեին:

Նրա հա­մոզ­մամբ՝ խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տել ու բաց սահ­ման­ներ ու­նե­նալ հնա­րա­վոր չէ, երբ դրա մա­սին խո­սում է միայն մեկ՝ պարտ­ված ու պա­տե­րազ­մի հետևան­քով տա­րածք­ներ կորց­րած կող­մը. «Ադր­բե­ջա­նում հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չու­թյունն ու Հա­յաս­տա­նի նկատ­մամբ տա­րած­քա­յին պա­հանջ­նե­րի ա­ռաջմ­ղու­մը նոր թափ է ստա­նա­լու, ու դա պայ­մա­նա­վոր­ված է մի քա­նի պատ­ճառ­նե­րով: Ա­ռա­ջինն այն է, որ Իլ­համ Ա­լիևը հոր՝ Հեյ­դար Ա­լիևի «ադր­բե­ջա­նա­կա­նու­թյուն» կոչ­վող գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կրողն ու շա­րու­նա­կողն է, իսկ դրա հիմ­նա­կան նպա­տա­կի՝ «ադր­բե­ջան­ցի» ազ­գի գա­ղա­փա­րի ձևա­վոր­ման ա­վար­տի և վերջ­նա­կան բյու­րե­ղաց­ման հա­մար խիստ կարևոր է հա­կա­հայ­կա­կա­նու­թյան քա­րո­զի շա­րու­նա­կու­մը և հա­յե­րիս տես­քով ար­տա­քին թշ­նա­մու կեր­պա­րի պահ­պա­նու­մը։ Երկ­րորդ՝ ներ­քա­ղա­քա­կան կյան­քում կա­յու­նու­թյուն ա­պա­հո­վե­լու և ընդ­դի­մա­խոս­նե­րի հետ պայ­քա­րի հար­ցում նույն­պես պետք է հա­կա­հայ­կա­կա­նու­թյան քա­րոզ տա­նել: Ե­թե ան­գամ դա ին­քը չա­նի, իր քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­ներն են ա­նե­լու: Եր­րորդ՝ հա­կա­հայ­կա­կա­նու­թյան քա­րո­զով է ներ­ծծ­ված Ադր­բե­ջա­նի կր­թա­կան հա­մա­կար­գը՝ տար­րա­կան դպ­րո­ցից մինչև բուհ, իսկ այդ ո­լոր­տում փո­փո­խու­թյուն­ներ ա­նե­լը և՛ ժա­մա­նա­կա­տար է, և՛, ի­րենց տե­սա­կե­տից, ա­ռայժմ վտան­գա­վոր՝ պայ­մա­նա­վոր­ված վե­րը նշածս «ադր­բե­ջա­նա­կա­նու­թյան» գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ։ Այն­պես որ, Իլ­համ Ա­լիևի հա­կա­հայ­կա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու ՀՀ-ի նկատ­մամբ տա­րած­քա­յին նկր­տում­ներն ա­ռա­ջի­կա­յում ոչ միայն շա­րու­նակ­վե­լու, այլև ա­վե­լի են խո­րա­նա­լու»:

Արևե­լա­գետն «ադր­բե­ջա­նա­կա­նու­թյան» գա­ղա­փա­րա­խո­սու­թյան շր­ջա­նակ­նե­րում է դի­տար­կում նաև այն հան­գա­ման­քը, որ դեկ­տեմ­բե­րի 13-ին Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րա­րի և Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րի հան­դիպ­ման ժա­մա­նակ նա­խա­րա­րի աշ­խա­տա­սե­նյա­կի պա­տից կախ­ված է ե­ղել Սյու­նիքն Ադր­բե­ջա­նի կազ­մում պատ­կե­րող քար­տեզ: Տո­նո­յանն ու­շադ­րու­թյուն է հրա­վի­րում այն փաս­տի վրա, որ Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը վեր­ջերս ա­նընդ­հատ խո­սում է նոր՝ «հար­ձա­կո­ղա­կան» դի­վա­նա­գի­տու­թյան մա­սին։ Ման­րա­մաս­նում է՝ երբ ԱԳ նախ­կին նա­խա­րար Էլ­մար Մա­մե­դյա­րո­վին պաշ­տո­նա­նակ էին ա­նում, ա­նընդ­հատ շեշ­տում էին, որ նա դի­վա­նա­գի­տա­կան նոր կուր­սի ջա­տա­գո­վը չէ: «Երբ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հայ­տա­րա­րում է, որ Երևա­նը, Զան­գե­զուրն ու Սևա­նը պատ­մա­կան ադր­բե­ջա­նա­կան հո­ղեր են, և Հա­յաս­տա­նից չի ստա­նում հա­մար­ժեք պա­տաս­խան, օ­րի­նակ այն, որ ե­թե աշ­խար­հը հետևի Ա­լիևի տրա­մա­բա­նու­թյա­նը, ա­պա Բա­քուն, Գան­ձա­կը, Շամ­խորն ու Շա­մա­խին էլ ոչ պա­կաս հայ­կա­կան պատ­մա­կան տա­րածք­ներ են, ա­պա պետք չէ զար­մա­նալ, որ ըն­դա­մե­նը ե­րեք օր անց Ջեյ­հուն Բայ­րա­մովն ար­դեն իր աշ­խա­տա­սե­նյա­կի պա­տից կկա­խի Սյու­նիքն Ադր­բե­ջա­նի կազ­մում պատ­կե­րող քար­տեզ ու դա ի ցույց կդ­նի ամ­բողջ աշ­խար­հին»,- ամ­փո­փում է Ար­տյոմ Տո­նո­յա­նը:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 11636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ