Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սյունեցիներն այրել են Կապանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Կերեն գյուղի դպրոցը

Սյունեցիներն այրել են Կապանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Կերեն գյուղի դպրոցը
19.12.2020 | 14:52

Սյունեցիներն այրել են Կապանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Կերեն գյուղի դպրոցը՝ գրում է Mediaport թելեգրամյան ալիքը, որը հրապարակել է նաև տեսանյութ: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է այրվում շինությունը:


«Սյունեցիներն այրել են Կապանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Կերեն գյուղի դպրոցը, որտեղ ուսանում էին նաև այլ բնակավայրերի բազմաթիվ երեխաներ։
Դիրքերը հանձնվեցին թշնամուն»,- գրել է ալիքը:

Դիտվել է՝ 7315

Մեկնաբանություններ