Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստծո կանչը

Աստծո կանչը
20.01.2021 | 11:17



ՆՈՒՅՆԸ՝ ԱՍՏԾՈ ՀԵՏ


ԵՍ և ՀԱՅՐՍ նույնն ենք: Պատկերացրեք, որ դուք էլ նույնն եք ամբողջ Տիեզերքի ՏԻՐՈՋ հետ: Կարո՞ղ է արդյոք մարդկային ձգտումը սրանից ավելի բարձր գագաթի հասնել: Եթե ուզում եք իրագործել ձեր բարձր առանձնաշնորհումը, բավական է մտածել դրա մասին, և անմիջապես ձեր մտածումի առարկան իրականություն կդառնա: Իսկապես ասել եմ. «Ձեր սերերը կապեցե՛ք վերին բաների և ոչ թե երկրային բաների հետ»:
Մտքերով մնալ նյութականի վրա, երբ արդեն սկսել ես ապրել ԻՄ մեջ, նշանակում է իրականացնել նյութականը: Նույն օրենքը գործում է նաև հոգևոր մակարդակի վրա: ՈՒրեմն զգույշ պետք է լինես և մտածես ու երազես այնպիսի բաներ, որոնք կօգնեն և ոչ թե կարգելեն քո հոգևոր աճը:


Մտածի՛ր Սիրո մասին, և Սերը կշրջապատի քեզ և բոլոր նրանց, ում մասին մտածում ես: Մտածի՛ր չար կամեցողությամբ գաղափարների մասին, և չարությունը կշրջապատի քեզ և բոլոր նրանց, ում մասին մտածում ես: Ֆիզիկականը խորհրդանշում է իմացականը և հոգևորը:

Դիտվել է՝ 7381

Մեկնաբանություններ