Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է հիմնադրման 15-ամյակը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է հիմնադրման 15-ամյակը
27.01.2021 | 13:55

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է հիմնադրման 15-ամյակը։ Այս տարիների ընթացքում նվագախմբին հաջողվել է հայ կատարողական արվեստը հասցնել աշխարհի ամենահեղինակավոր բեմեր:


Ստեղծման օրից նվագախմբի թիվ մեկ առաքելությունը բարձր կատարողական որակ և միջազգային չափանիշներ ապահովելն է։ 15 տարիներն ու անցած ճանապարհը ցույց տվեցին‚ որ այդ առաքելությունը նվագախումբը պատվով է իրականացնում` 515 համերգ Հայաստանում և 108 համերգ արտասահմանում, 2113 ստեղծագործության կատարում, 1645 ստեղծագործության ձայնագրություն, 1295 ստեղծագործության որակյալ տեսագրություն, հայ կոմպոզիտորների թվայնացված 140 սիմֆոնիկ ստեղծագործություն, շուրջ 65000 հանդիսատես արտերկրում և 325000 հանդիսատես Հայաստանում:


Նվագախմբի ձեռքբերումներից է նաև այն‚ որ 15-ամյակի առթիվ շնորհավորանքներ են ստացվում ոլորտի աշխարհահռչակ ներկայացուցիչների կողմից, այդ թվում` Վլադիմիր Սպիվակովի‚ Մաքսիմ Վենգերովի‚ Ջոն Մալկովիչի‚ Տիգրան Մանսուրյանի և այլոց։
Ցավոք, նվագախմբի հոբելյանական համերգի շուրջ սոցիալական ցանցերում եղան որոշ շահարկումներ, որոնց վերաբերյալ ներկայացնում ենք մեր պարզաբանումը։
Հունվարի 25-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարեդարձին նվիրված միջոցառումը նախևառաջ շնորհակալության երեկո էր, որի գլխավոր և ամենակարևոր հյուրերը նվագախմբի բարեկամներն ու ընկերներն էին, որոնք արդեն 15 տարի համերգների առաջին պահից մինչև վերջինը կիսում են մեր հույզերն ու դրական լիցքերը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր համերգների հրավերները կատարում է ընդունված արարողակարգով, ըստ որի՝ Վեհափառին, Նախագահին և Վարչապետին մշտապես ուղարկվում են միջոցառումների վերաբերյալ նամակ-հրավերներ: Վարչապետի և Նախագահի կանանց անվանական հրավերներ չեն ուղարկվում: Միաժամանակ, բարձրաստիճան պետական պաշտոնյաները, ըստ Արամ Խաչատրյան համերգասրահի արարողակարգի‚ առանց հրավերի կարող են ներկա գտնվել ցանկացած միջոցառման, իրենց համար նախատեսված կառավարական օթյակում:
Չենք կարծում, թե հունվարի 25-ին տեղի ունեցածով որևէ մեկը միտում ուներ կամ ունի դիտավորությամբ վնասելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որտեղ‚ ի դեպ‚ գործում են քաղաքական և քաղաքացիական ամենատարբեր հայացքներ ունեցող մարդիկ, որոնք, սակայն, միավորվում են դասական երաժշտության ներքո:


Հիշեցնենք, որ դեռևս 2020թ. նոյեմբերի առաջին օրերին Վարչապետին ուղղված բաց նամակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հայտնել է իր դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ` մասնավորապես‚ խնդրելով, որպեսզի արվի հնարավորը, որ հանրության մեջ չխախտվի միասնականությունը, չկղզիանան սրտացավ և կարող ուժերը, որոնք ունակ են և ցանկանում են փոփոխությունների տանել մեր երկիրը։
Նամակին աբողջությամբ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Դիտվել է՝ 10668

Մեկնաբանություններ