Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ԱԱԾ-ն պիտի շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո»

«ԱԱԾ-ն պիտի շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո»
11.01.2019 | 02:50

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ վստահեցնում է՝ գազի գնի առնչությամբ հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել: Թեպետ տարեսկիզբը դիմավորել ենք գազի գնի ավելի բարձր գնով, բայց Միրզոյանը շեշտում է՝ դա դեռ ոչինչ չի նշանակում. «Քննարկելու տարբերակներ կան: Կառավարությունն ակտիվ աշխատում է ռուս գործընկերների հետ: «Գազպրոմ Արմենիա»-ի հետ տարբեր սցենարներ կան քննարկելու, իսկ թե արդյունքն ինչպիսին կլինի, այս պահին չեմ կարող ասել: Բանակցությունները տարբեր ելքեր կարող են ունենալ: Անում ենք հնարավորը»:
Կառավարական պորտֆելին հրաժեշտ տված և երեկ պատգամավորի մանդատ ստացած Միրզոյանը հետաքրքիր ևս մեկ հայտարարություն է անում. «Կարծում եմ՝ ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, պիտի շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել»: Հիշեցնենք սակայն, որ երբ նախկին իշխանություններն առաջարկում էին, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ենթարկվեն վարչապետին, ներկա իշխանություններն այդ հանգամանքը սրերով էին ընդունում, այժմ փաստորեն իրավիճակը չի փոխվել:


ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի մասով էլ վերջինիս պնդումը հետևյալն է. «Մենք իրավունք չունենք խախտելու ժողովրդի քվեարկությամբ որոշված համամասնությունը ու խառնվելու ընդդիմության գործերի մեջ ու մեր քվեարկությամբ որոշելու որևէ սիրելի ընդդիմություն: Անձամբ ես կքվեարկեմ նրա օգտին, ով ամենախոշոր ֆրակցիայի ներկայացուցիչն է»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ