Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
22.03.2019 | 02:31

...թե հենց էնպես չէր, որ Գագիկ Ծառուկյանը ոչ խիստ բացահայտ, այնուհանդերձ «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ իշխանությունների ապամոնտաժումների թրենդին: Բանն այն է, որ կինո Մոսկվայի հարևանությամբ նրա նախաձեռնությամբ կառուցվող, բավականին լուրջ ներդրումային փաթեթով` «Կեմպինսկի» հյուրանոցի շինարարությունը նույնպես դադարեցվել է։ «Ալեն-Էլեն» հաստատությունը դատական հայց է ներկայացրել վերջինիս նկատմամբ, թե հյուրանոցի շինարարությունը իր «արևը» կտրում է: Ի դեպ, շինարարական աշխատանքների կասեցման խնդիրներ ունեն անգամ յուրայինները` իշխանությունում Կարգին Հայկոն` լուրջ խնդիրներ է առաջացրել նաև «Ռոսիա մոլի» շինարարական աշխատանքների մասով, բանը հասել է «դիվանբաշուն», վերջինս էլ հրահանգել է լինել մաքսիմալ օբյեկտիվ, Կարգին Հայկոն էլ խիստ օբյեկտիվ է գտնվել:

Դիտվել է՝ 13551

Մեկնաբանություններ