Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԺ անվստահելիները

ԱԺ անվստահելիները
11.05.2019 | 13:29

«Հրապարակը» գրում է. «ԱԺ ընդդիմադիրների համար խստացվել է ԱԺ մուտք գործելու կարգը։ Մոտ մեկ ամիս է՝ ԱԺ ավտոմեքենաներով մուտք գործող օրենսդիրներին և նրանց ավտոմեքենաները՝ հանձնաժողովի նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, ԱԺ փոխնախագահներ, զննում են ամենայն մանրամասնությամբ, հատուկ սարքով, անգամ մեքենայի տակն ու սրահն են զննում։ Ավելին՝ բացել են տալիս բեռնախցիկները։ Մայիսի 8-ից սկսած՝ անվտանգության աշխատակիցները սկսել են մտնել նաև ավտոմեքենաներով ԱԺ մուտք գործող պատգամավորների պայուսակների մեջ։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ կապակցությամբ դիմել է վարչապետին՝ պահանջելով ծառայողական քննություն անցկացնել։ «Այո, դիմել եմ՝ պարզելու, թե դա հատուկ վերաբերմո՞ւնք է՝ կապված իմ ելույթների հետ, որը վերաբերում է անվտանգության սեկտորին և այլն»։ «Ամսի 8-ին իմ ավտոն կանգնացրեցին, էլի ամբողջը ստուգեցին, հետո ասացին՝ նաև պայուսակդ բացի՝ նայենք, ես էլ պատասխանեցի, որ եթե կարգ կա, որ մեքենաներով կարող ենք մուտք գործել ԱԺ, էլ իմաստը ո՞րն է այդ կարգի, եթե պիտի պայուսակ ստուգեք։ Ինձ պատասխանեցին, թե մեզ ասել են՝ նայեք, մենք էլ նայում ենք»։


Մարուքյանը պատմեց, որ ինքն ԱԺ գործընկերներից հետաքրքրվել է՝ իրենց պայուսակներն է՞լ են ստուգել, և պարզել է, որ ոչ․ «Լիլիթին՝ Մակունց, Մանեին, Միքայելին՝ Մելքումյան և այլն»։ Միայն Նաիրա Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ իր մեքենան ամենայն մանրամասնություններով ստուգվում է․ «Մեքենայի վերևով, տակով, սալոնով մանրամասն ստուգում են, ասում են՝ նաև բեռնախցիկը բացեք»»։

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ