Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վլադիմիր Զելենսկու հրաժարականի խնդրագիրը մեկ օրում անհրաժեշտ քանակությամբ ձայն է հավաքել

Վլադիմիր Զելենսկու հրաժարականի խնդրագիրը մեկ օրում անհրաժեշտ քանակությամբ ձայն է հավաքել
24.05.2019 | 12:42

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հրաժարականի խնդրագիրն ավելի քան 25 000 ձայն է հավաքել: Ձայների քանակը բավարար է, որ երկրի ղեկավարը դիտարկի փաստաթուղթը: Խնդրագրի հեղինակը պնդում է, որ ուկրաինացի նոր առաջնորդն «իրականում չի վայելում ընտրողների 73 տոկոսի աջակցությունը», այլ միայն համախմբել է քաղաքացիների բողոքը: Խնդրագիրը հայտնվել է չորեքշաբթի, դիտարկման համար անհրաժեշտ քանակության ստորագրություններ հավաքելու համար 90 օր է տրվում, 25 000-ի շեմը հատվել է ընդամենը մեկ օրում: Նախագահի գրասենյակի ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել է, որ Զելենսկին կարձագանքի, հենց անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքվեն:

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ