Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պարոն Վանեցյան և Օսիպյան, կարո՞ղ ենք գոնե գունավոր հագուստ հագնել

Պարոն Վանեցյան և Օսիպյան, կարո՞ղ ենք  գոնե գունավոր հագուստ հագնել
07.06.2019 | 00:22

Իրավապահ կառույցները Նիկոլ Փաշինյանի ձեռքին խաղալիք են դարձել։ Մեկ ֆեյքերի հետևից է վազեցնում, մեկ՝ գազալցակայաններում ՀԴՄ չտվող աշխատակիցների, մեկ էլ սևազգեստ մարդկանց որսալու հրահանգ է իջեցնում։ Փաշինյանը կամաց-կամաց իրավիճակի վերահսկողությունը կորցնում է։ Եթե հասարակ մի ակցիան է այսքան հունից հանել նրան, ի՞նչ կլինի, եթե իրական ընդդիմություն ստեղծվի, բողոքի գործողություններ, հանրահավաքներ անցկացվեն։ Հավանաբար ողջ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կլծվեն բոլորին մեկիկ-մեկիկ բերման ենթարկելու գործին։ Փաշինյանը չի հանդուրժում այլակարծությունը, իսկ որ այլընտրանքային ուժ վաղ թե ուշ ձևավորվելու է, կասկածից վեր է։ Եթե այդ ուժը նախկին իշխանություններից ոչ մեկի «պիտակը» չկրի, վարչապետ Փաշինյանը կորած է, որովհետև չի լինելու քննադատության թիրախ, որով հասարակությանը կկարողանա անընդհատ գրգռել ու լարել։


Հիմա Փաշինյանի երեկվա հայտարարությունը իրավապահներին «կրակը» գցեց։ «Մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, լկտի պահվածքով աչքի ընկնել... Սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբոչկան կապել և ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանք»: Հիմա ի՞նչ, այլևս սև հագուստ չհագնե՞նք, սև հագուստով հանցագո՞րծ ենք համարվելու, պետք է մեզ «տեղորոշե՞լ»։ Աբսուրդն էլ ինչպե՞ս է լինում։ Ինչպե՞ս կարող է երկրի վարչապետը, հայտնի անեկդոտի պես, կարևոր գործերը թողած, թիթեռ նկարել։ Այսպես որ գնա, հաջորդ հրահանգն էլ կլինի այն, որ չեզոքացնեն կարմիր հագուստով մարդկանց, որովհետև կարմիրը Նիկոլ Փաշինյանի նյարդերի վրա ազդում է։ Իսկ եթե ավելի կատարելագործվեն տեղորոշման հարցում, կարող են Հայաստանից տարհանել բոլոր նրանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի քիմքին հաճո չեն, ովքեր կասեն` աչքիդ վերևում հոնք կա։ Լավ է, կմնան իրենք իրենցով, կուզեն սև կհագնեն, կուզեն կարմիր, կուզեն կծեփվեն պատերին, չեն ուզի` ասֆալտին կփռվեն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ