Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը

Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը
15.06.2019 | 14:57

«5 Տարի միասին». այսպիսի խորագրով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 23-ին տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը: Երբ խոսքերը չեն հերիքում, ապա հերթը պարինն է, որը ինքնաարտահայտման լավագույն միջոցն է: Պարել սիրում են շատերը, բայց քչերն են կարողանում զբաղվել պրոֆեսիոնալ պարարվեստով: Ասատուր Քալաշյանը, երկար տարիներ լինելով պարարվեստում, «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» ստեղծման օրից սաների համար ապահովել է բոլոր պայմանները պրոֆեսիոնալ և հետաքրքիր պարային ճանապարհ անցնելու համար: Նախորդ 5 տարիների գործունեության և սպասվելիք համերգի մասին խոսել է դպրոցի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանը:


- Կպատմե՞ք «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» ստեղծման և կարգախոսի մասին:
- Այս դպրոցից առաջ ունեինք «Ինտեր Դանս» պարային համույթը, որը ևս ներկայանում էր պրոֆեսիոնալ կերպով, բայց նոր կադրերի կարիք կար և որոշվեց, որ պետք է համապատասխան պարային դպրոց ստեղծվի: Հիմա դպրոցն արդեն 5 տարեկան է և ամփոփում է այդ տարիների գործունեությունը, հունիսի 23-ին կայանալիք մենահամերգով: Մենք ներկայացնելու ենք մեր տարիների աշխատանքը և պարարվեստում ունեցած մեր պրոֆեսիոնալ սանդղակը: Դպրոցի կարգախոսն էլ հենց այդպիսին է՝ «Պարարվեստի պրոֆեսիոնալ ճանապարհ», և միտում ունենք պահելու ու առաջնորդվելու այդ խոսքերով:
- Մենահամերգի ժամանակ քանի՞ պարային դասարան կներկայանա, և, ընդհանուր առմամբ, դպրոցում ի՞նչ տարիքային խմբի սաներ կան: -Դպրոցն ունի 6 դասարան, որոնք հենց պրոֆեսիոնալ պարարվեստով են զբաղվում: Մեր դպրոց ընդունվում են սկսած 4 տարեկանից և ավարտում 16 տարեկանում: 4 և 5 տարեկանները սովորում են նախապատրաստական դասարաններում, որտեղ երեխաները անցնում են պարային ոչ ծանրաբեռնված ծրագիր, իսկ 6 տարեկանից արդեն ընդունվում են առաջին դասարան: Մեր դպրոցում գործում է նաև սիրողական մեկ խումբ, բայց դա ուղղակի ստեղծվել է, որ 16 տարեկանից բարձր պարի սիրահարները հնարավորություն ունենան զբաղվել իրենց հոբիով: Սիրողական խմբի վրա շեշտը չի դրվում, քանի որ դպրոցի պրոֆեսիոնալ բաժիններում աշխատանքն արդեն իսկ ծանրաբեռնված ու խիստ գրաֆիկով է:
- Ի՞նչ ժանրի պարեր են դասավանդվում Ձեր դպրոցում, և 5-ամյակի համերգային ծրագրում ներկաները ի՞նչ կվայելեն:
-ՈՒսումնասիրում ենք տարբեր ժանրի պարեր՝ հայկական, տարբեր ազգերի ժողովրդական պարեր, ջազային, մոդերն, ջազ-բալետ և այլն, բայց հիմքում դրված է դասական պարը: Երեխաները խորացված սովորում են դասական պար, որի հիման վրա զարգանում է իրենց կատարողական արվեստը մնացած պարային ժանրերում: Որպես կրթական ծրագիր մեր դպրոցում պարային ժանրերը շատ են կախված տարիքից և դասարաններից: Երեխաներն ամեն տարի ավարտում են տվյալ դասարանն ու տեղափոխվում մյուսը, որտեղ ուսումնական ծրագիրն ու պարաձևերն այլ են: Դպրոցում դասավանդում են իրենց գործի կարևորությունը իմացող մասնագետներ, որոնք լավ գիտեն իրենց անելիքը: «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցում» չեն ուսումնասիրվում միայն այն ժանրերը, որոնք կանոններով տարբերվում են դասական պարարվեստից, օինակ՝ Hip-Hop, break dance և այլն:
- Այս 5 տարվա ընթացքում դպրոցի սաները մասնակցե՞լ են արդյոք պարային մրցույթների Հայաստանում կամ արտերկրում:
- Անկեղծ գտնվեմ և կասեմ, որ հիմնականում ոչ, քանի որ մեզ համար գլխավոր մրցանակը պրոֆեսիոնալ հարթակներում պարելն ու մեր համբավը բարձր պահելն է: Արտերկրում մի ժամանակ մասնակցել ենք միջազգային պրոֆեսիոնալ մրցույթների, գրանցել ենք բարձր ցուցանիշներ, վերադարձել մրցանակներով, բայց հիմա մենք կենտրոնացած ենք սաների կրթության ու արդյուքների վրա: Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 23-ին տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը:

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ