Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արարատի մարզում վթարի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երեքինը՝ ծանր

Արարատի մարզում վթարի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երեքինը՝ ծանր
07.07.2019 | 13:38

Նախնական տվյալներով Արարատի մարզում՝ Զոդի կամրջի վրա ավտովթարի հետևանքով վիրավորվել է 12 մարդ, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ ծանր՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Վիրավորներից 4-ը «Արարատ» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո արդեն դուրս են գրվել: «Մնացել է ևս երկու հիվանդ Արարատի բժշկական կենտրոնում՝ մի երեխա և մի 42-ամյա տղամարդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության, այսինքն՝ կյանքին վտանգ չի սպառնում որպես այդպիսին», - շարունակեց Թորոսյանը: «Եվս մեկ պացիենտ հիմա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում, մեկ պացիենտ՝ երեխա, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, եթե չեմ սխալվում՝ ձեռքի կոտրվածքով, չորս պացիենտ գտնվում են այրվածքաբանության կենտրոնում, որից մեկը շուտով կտեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն, որովհետև բուն այրվածքային խնդիրը այդքան ծանր չէ, ինչքան մյուս խնդիրները, այսինքն՝ խրոնիկ հիվանդություններ ունի և նաև կոտրվածքներ, դրա համար տեղափոխում ենք բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, մնում են երեքը, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, մյուս երկուսից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության», - փոխանցեց նախարարը: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողը, ըստ նախարարի, «երիտասարդ աղջիկ է»․ մանրամասներ նա չկարողացավ հաղորդել:


«Նաև եղել են զոհեր, որոնց թվաքանակը հիմա ճշտվում է: Իմ նախնական տվյալներով՝ 6 զոհ են, վերջնական ինֆորմացիա կտրամադրվի», - ասաց Թորոսյանը: «Դատաբժշկական փորձաքննությունը վերջնական մահվան պատճառը կասի՝ գուցե, հնարավոր է, նաև տրավմաներից մարդիկ զոհված լինեն, ոչ միայն այրվածքներից»:
Այրվածքաբանության կենտրոն այցելեցին նաև Առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Այստեղ հիմա գտնվում են երեք հիվանդ, երեք տուժած, վիճակը գնահատում ենք ծանր, բայց հաշվի առնելով վնասվածքների խորությունը՝ դեռևս հիվանդությունների զարգացման տեղ կա, այսինքն՝ դեռևս հետևում ենք, ու այս պահի դրությամբ ասել, որ մենք ունենք վիճակների կայունացում, դեռևս շուտ է, - ասաց փոխնախարարը: -Մենք ունենք ևս մեկ հիվանդ՝ 13 տարեկան երեխա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, վիճակը՝ միջին ծանրության, գտնվում է ռեանիմիացիայում, բայց՝ կայուն, ճաճանչոսկրի կոտրվածք ունի: Ունենք մեկ պացիենտ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 73 թվականի ծնված, վիճակը՝ ծանր: Երկու պացիենտ ունենք այս պահին Արարատի բժշկական կենտրոնում՝ մեկ 7 տարեկան երեխա և մեկ 42 տարեկան տղամարդ, վիճակները՝ միջին ծանրության, բայց՝ ավելի թեթև, քան մեր էստեղի գտնվող հիվանդները»:


«Ամենածանր դեպքերը էստեղ են, մեկ ծանր հիվանդ էլ հիմա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, տեղափոխվել է, քանի որ ավելի շատ պոլիտրավմա էր, քան թե այրվածքաբանական, դրա համար տեղափոխվել է», - փոխանցեց Հարությունյանը:
«Շատ ծանր դեպք է մեր համար, առանձնահատուկ՝ մեր մարզի համար, և ուղղակի իմ հորդորը բոլոր վարորդներին, որ պահպանեն կանոնները, և նման վայրում՝ հատկապես կամուրջի վրա, վազանց չփորձեն երբեք կատարել», - ասաց Արարատի մարզպետը: «Ես տեղեկացել եմ մոտ ժամը 15:50-ի դրությամբ, փորձել եմ արագ հասնել, եղել եմ այնտեղ, երբ արդեն դիերը դուրս էին բերում «ԳԱԶել»-ից, շատ ծանր տեսարան էր», - նշեց Գարիկ Սարգսյանը:

Դիտվել է՝ 3511

Մեկնաբանություններ