Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երկիրն ապրում է իր ամենաշոգ շրջանը 2000 տարում

Երկիրն ապրում է իր ամենաշոգ շրջանը 2000 տարում
28.07.2019 | 11:36

Կլիմայի տեսակետից՝ ներկան հասկանալու համար անցյալի ուսումնասիրությունը վճռորոշ նշանակություն ունի: Շնորհիվ աննախադեպ համակարգային վերլուծության՝ միջազգային հետազոտական խումբը պարզել է ջերմային տատանումները մոլորակի մասշտաբով 2000 տարվա կտրվածքով՝ գրում է Սիլվիա Բյուրնուֆը Le Monde-ում: Հաստատվել է, որ ներկա գլոբալ տաքացումն աննախադեպ է ոչ միայն ջերմային տատանումների ու արագության պատճառով, այլև ունիվերսալության: Առաջին տարվա և նախաինդուստիրիալ շրջանի ավարտի միջև եղել են ջերմացման ու ցրտի մի քանի շրջաններ, բայց ոչ մեկը չի վերաբերել ամբողջ մոլորակին միաժամանակ: Տվյալների բազան, որ հետազոտողները օգտագործել են իրենց վերլուծության համար, հուլիսի 24-ին հրապարակել են Nature և Nature Geoscience ասագրերը: ՙԱյսօր դա առավել ամբողջական է«՝ հայտարարել է պալոկլիմատոլոգ Վալերի Մասոն-Դելմոտը: ՙԿարևոր է հավաքել որքան հնարավոր է շատ տվյալներ տարատեսակ արխիվներից, որ հնարավորություն ունենանք չեզոքացնել խանգարող գործոնները, որ բնորոշ են այդ գրառումներին,-նշում է ուսումնասիրության գլխավոր հեղինակ Ռաֆայել Նեյկոմը (Բեռնի համալսարան, Շվեյցարիա):- Օրինակ՝ ծառերը զգայուն են ջերմության փոփոխությանը, նրանք արձագանքում են տեղումների տարեկան քանակին»:

Համակարգային ուսումնասիրությունը վկայում է, որ մինչև 20-րդ դարը եղած կլիմայական փոփոխություններից ոչ մեկը միաժամանակ չի ազդել ամբողջ մոլորակի վրա: ՙՓաստացի՝ անցյալում բնական փոփոխականությունը ոչ ամեն տեղ է համընկնել իր փուլերի մեջ,-գտնում է Վալերի Մասոն-Դելմոտը:- Դա շատ լավ բացատրվում է՝ անցյալի շատ փոփոխություններ կապված են կամ բնական երևույթների հետ (արև, հրաբուխներ), կամ հախուռն փոփոխությունների (ծովային հոսանքների տատանումների, մթնոլորտի տարածաշրջանային շրջանառություն): Պատճառներ չեն եղել, որ ազդեին գլոբալ կլիմայի վրա մի քանի տասնամյակի ժամանակահատվածում«: Ի տարբերություն վերջին տասնամյակների գլոբալ տաքացման, որ Նեյկոմն ու նրա գործընկերները միանշանակ նույնականացնում են իրենց ուսումնասիրության մեջ: Նրանք նշում են, որ մոլորակի մակերևույթի 98%-ը հիմա իր 2000-ամյա պատմության ամենատաք շրջանն է ապրում և արագությունը, որով ջերմությունը բարձրացել է 20-րդ դարի երկրորդ կեսից, աննախադեպ է: Միայն Անտարկտիկայի մի մասն է խուսափել այս աննախադեպ տաքացումից: ՙԲնական գործոնները չեն կարող բացատրել ներկա տաքացման արագությունը և տարածական պատկերը,-ընդգծում է Ռաֆայել Նեյկոմը:- Մեր արդյունքները ոչ բացահայտորեն հաստատում են, որ այս փոփոխությունների պատասխանատուն մարդու գործունեությունն է«:
Սիլվիա Բյուրնուֆ, Le Monde


Հ.Գ. Ծառ տնկեք, ծառ՝ նվնվալու փոխարեն: Սառույցները հալվում են, քաղաքները շիկանում են տապից, ջուր ու սառույց են որոնում՝ ելքի փոխարեն: Ծառ տնկեք, որ կլանի մարդու գործունեության ամենավտանգավոր արտանետումը մթնոլորտ՝ ածխածինը: Միևնույն է՝ մարդը երբեք հարստանալու ու լավ ապրելու իր պատկերացումները չի համադրի բնության պահանջների հետ, գոնե վնասները մեղմելու համար ծառ տնկեք: Եթե չեք ուզում մեռնել շոգից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ