«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
13.09.2019 | 00:28

...թե «Իմ քայ­լի» բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րի նկատ­մամբ մեծ «վեր­բով­կան­նե­րի դա­րաշր­ջան» է սկս­վել. թե խոր­հր­դա­րա­նա­կան, թե ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի կող­մից: Հիմ­նա­կանում ակ­տիվ են ԲՀԿ-ա­կան­նե­րը. ար­դեն իսկ կան պատ­գա­մա­վոր­ներ, ո­րոնք պատ­րաստ են հա­նուն ԲՀԿ-ի լքե­լու «ֆրակ­ցիան», իսկ «Իմ քայ­լի» ա­կունք­նե­րում գտն­վող, վար­չու­թյան ան­դամ չդար­ձած Սա­սուն Մի­քա­յե­լյա­նի և Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի հա­րա­բե­րու­թյուն­ներն օր օ­րի ա­վե­լի են ջեր­մա­նում: Ի դեպ, փորձ է ար­վում հա­կա­ռակ գոր­ծըն­թացն էլ ի­րա­կա­նաց­նե­լու ԲՀԿ-ի նկատ­մամբ, շո­շափ­վում են Վար­դան Ղու­կա­սյա­նի ու է­լի մի քա­նի­սի ա­նուն­նե­րը: «Իմ քայ­լում», ասում են, ի սկզ­բա­նե մոտ 25 ա­կան­ներ են դր­ված ե­ղել «նախ­կին­նե­րի» կող­մից, ո­րոնք անհ­րա­ժեշտ դեպ­քում «կպայ­թեն»` պայ­թեց­նե­լով ի­րենց հետ իշ­խա­նա­կան ֆրակ­ցիան, ուր շա­տերն էլ, հաս­կա­նա­լով, որ նա­վը խոր­տակ­վում է, ինք­նա­կամ են ներ­կա­յա­նում նոր ի­րա­վի­ճակն ու նոր խա­ղը մո­դե­րաց­նող­նե­րին ու «կա­մա­վոր» գր­վում։ Ա­նուն­ներ դեռ չենք հրա­պա­րա­կում:

Դիտվել է՝ 12588

Մեկնաբանություններ