Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՀ-ում ԵՄ դեսպանին ապակողմնորոշել են

ՀՀ-ում ԵՄ դեսպանին ապակողմնորոշել են
20.09.2019 | 13:09

«Ժամանակը» գրում է. «Օրերս Բաց հասարակությունների հիմնադրամ ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ ցասման ալիք է առաջացրել քաղհասարակության ներկայացուցիչների շրջանում։ ԵՄ դեսպանի հետ քաղհասարակության այս մի հատվածի ղեկավար Լարիսա Մինասյանը փորձ է անում Հայաստանի քաղհասարակության առաջամարտիկի դեր ստանձնել, բայց հաշվի առնելով վերջին շրջանի բավական խնդրահարույց իրողությունները՝ պետք է, հավանաբար, արձանագրել, որ հանդիպման կազմակերպիչները դեսպանին ուղղակի ապակողմնորոշել են և գցել անհարմար վիճակի մեջ։ Ըստ քաղհասարակության ներկայացուցիչների՝ առաջին անգամ է, որ ԵՄ երևանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված որևէ գրառում-նկարի տակ արված մեկնաբանությունները մի քանի օր շարունակ գրաքննվում և ջնջվում են»։

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ