Չզեկուցվողը զեկուցվեց
29.11.2019 | 02:57
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի առաջարկով գործադիրի երեկվա նիստում չզեկուցվող հարցը զեկուցվող դարձավ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, գործադիրն էլ հաստատեց` Տավուշի մարզի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կհատկացվի 2 մլն 662 հազար դրամ։ «Տավուշի մարզում խնդիրները շատ են, հատկացվող գումարը կնպաստի մարդկանց հասանելիության բարձրացմանը և աշխատանքների արդյունավետությանը»,- պարզաբանելով չզեկուցվող հարցը զեկուցվող դարձնելու իր առաջարկը` ասաց Արման Թաթոյանը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ