Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նյար­դայ­նաց­նում է

Նյար­դայ­նաց­նում է
17.01.2020 | 00:46
Սե­փա­կան թի­մա­կից­նե­րի հան­դեպ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ան­վս­տա­հու­թյու­նը գնա­լով խո­րա­նում է։ Ա­մենևին պա­տա­հա­կան չէ, որ նա «պա­տաս­խա­նա­տու» գոր­ծե­րը վս­տա­հում է միայն սե­փա­կան ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, Փա­շի­նյա­նին ա­մե­նից շատ մտա­հո­գում է այն, որ իր թի­մի ո­րոշ ան­դամ­ներ սկ­սել են այլ քա­ղա­քա­կան ու­ժե­րի, ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ «խա­ղեր» տալ և հար­մար պա­հի կա­րող են դաշ­տը փո­խել ու մե­նակ կթող­նել ի­րեն։
Ար­թուր Վա­նե­ցյա­նին ուղղ­ված սաստ­կա­ցող քն­նա­դա­տու­թյան ա­լիքն էլ խոր­քում ու­ներ մեկ այլ նպա­տակ։ Փա­շի­նյա­նի թի­մի ներ­սում ո­րոշ մար­դիկ կա­րող են Վա­նե­ցյա­նից ա­վե­լի ըմ­բոստ լի­նել ու հայ­տա­րա­րել այն­պի­սի բա­ներ, ո­րոնք ԱԱԾ նախ­կին պե­տը չի կա­րող դեռևս ա­սել։ Դրան զու­գա­հեռ, «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նում կան պատ­գա­մա­վոր­ներ, ո­րոնք վա­նե­ցյա­նա­կան թևին են հա­րում, այլ խոս­քով, ներ­սից օգ­նում են նրան։ ՈՒ այս ա­մե­նը, բնա­կա­նա­բար, Փա­շի­նյա­նի աչ­քից չի կա­րող վրի­պել, ին­չը ստի­պում է «թա­թիկ­ներ կտ­րող» վար­չա­պե­տին ա­վե­լի նյար­դա­յին ար­ձա­գան­քել ու ա­ռա­վել անխ­նա լի­նել սե­փա­կան թի­մից պոկ­ված բե­կոր­նե­րի նկատ­մամբ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ