Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վիճաբանություն ԱԺ-ում

Վիճաբանություն ԱԺ-ում
22.01.2020 | 14:43

ԱԺ-ում վիճեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ:


ԱԺ-ն չընդունեց նախագիծը, ինչին կոշտ էր արձագանքել ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանին արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը: «Պարո´ն Մարուքյան, ես կոչ եմ անում Ձեզ կոռեկտ արտահայտվել, եթե Դուք կարոտում եք նախորդ խորհրդարանը, կարող եք գնալ նախկին խորհրդարանի Ձեր գործընկերների հետ սուրճ խմեք: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք»,- ասաց պատգամավորը: Էդմոն Մարուքյանը տեղից արձագանքում էր Ռուբեն Ռուբինյանին, նա հորդորեց չընդհատել իրեն: «Պարո´ն Մարուքյան, պարոն Ռուբինյանը ուշադիր լսում էր Ձեզ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ռուբինյանը շարունակեց. «Ուզում եք լինի քննիչ հանձնաժողով, գնացեք, խոսեք Դավիթ Խաժակյանի հետ, թող բացի քննիչ հանձնաժողովը»,- ասաց Ռուբինյանը: Էդմոն Մարուքյանն արդեն տեղից վեր էր կացել, մոտեցել Ռուբինյանին և դեռ արձագանքում էր նրա՝ «նախկին պատգամավորների հետ սուրճ խմելու հայտարարությանը»:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ