Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ատոմ Մարգարյան. Գազի թանկացումը բերելու է ծախսերի ավելացման, աղքատության խորացման, դժգոհությունների մեծացման

Ատոմ Մարգարյան. Գազի թանկացումը բերելու է ծախսերի ավելացման, աղքատության խորացման, դժգոհությունների մեծացման
22.01.2020 | 15:01

Գազի թանկացման ազդեցությունը, իհարկե, շատ վատ է լինելու, դա բերելու է ծախսերի ավելացմանը, գազ սպառող ընկերությունների մրցունակության անկմանը, արտադրողականության անկմանը, բերելու է նաև բնակչության զգալի հատվածի աղքատության խորացմանը, դժգոհությունների մեծացմանը՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով գազի սակագնի հնարավոր բարձրացմանը: Անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարությանը, որ 2019 թ. ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիա»-ի վրա, ներդրումները կրճատվել են, կկրճատվի 600 աշխատակից, Մարգարյանն ասաց, որ «Գազպրոմ Արմենիա»-ի անձնակազմը ուռճացված է և եթե նրանք այդպիսի հայտարարություն են անում, պետք է բերեն նաև համեմատություններ, թե ինչպիսին է աշխատակազմը Վրաստանում, Մոլդովայում, Բելառուսում, նույն Ռուսաստանում:
Բացի այդ նա հավելեց, որ գազը սահմանի վրա թանկացնելն այլմոլորակային ընկերության կողմից չի արվել: «Դա իր մայր ընկերությունն է. և «Գազպրոմը», և «Գազպրոմ Արմենիա»-ն նույն շղթայի երկու օղակներ են, հետևաբար, դեռ հարց է այդ բարձրացումը սահմանի վրա որքանով է հիմնավորված, ես կարծում եմ, որ դա ուղղակի անհիմն քաղաքականություն է»,- ասաց տնտեսագետը:


Նրա խոսքով՝ եթե զուտ տնտեագիտական գնահատական տրվի, ոչ մի երաշխիք չկա, որ գազի սակագինը բարձրացնելուց հետո «Գազպրոմ Արմենիա»-ն իր ակնկալվող շահութաբերությունը կունենա: «Այնպես որ հարկավոր է այս բոլոր գործոնները հաշվի առնել, սոցիալական բոլոր խնդիրները ընկերությունը պետք է լուծի իր ծախսերը օպտիմալացնելով, այլ ոչ թե տնտեսությունը փլուզելու հաշվին: Պետք է հաշվի առնել. Որ ԵԱՏՄ պայմանագրահենքին այլևս հայ-ռուսական գազային պայմանագիրը հակասում է և ժամանակն է այդ պայմանագիրը վերանայել»,- ասաց նա: Ընկերության հայտարարության մասին, թե ներդրումները կրճատվել են, Մարգարյանն ընդգծեց, որ սակագինը բավարար է և բավարար է եղել, որ ամորտիզացիոն հատկացումների հաշվին այդ ներդրումները կատարվեին և արդիականացվեր գազաբաշխիչ ցանցը: «Հակընդդեմ հարց այդ ընկերությանը՝ ինչո՞ւ չեն արել. որովհետև վճարել են առասպելական բարձր աշխատավարձեր, այլ ծախսեր են արել, ուղղակի պետք է բացել ու նայել այդ ընկերությունն ինչ ծախսեր է արել»,- նշեց նա: Ատոմ Մարգարյանը համոզված է՝ կառավարությունը պետք է լրջագույն աուդիտ անցկացնի այդ ընկերությունում, պետք է նայել ծախսերն իսկապես նպատակային են արվել, շահութաբերությունն ու կորուստները որքան են եղել, հարցեր կան, այդ բոլոր հարցերին պետք է բաց ու թափանցիկ պատասխաններ տրվեն:
«Ի վերջո «գունավոր հեղափոխությունից» մեկուկես տարի անցել է, բայց այս հարցերը շարունակում են մնալ օդից կախված: Հիմա ինչ վերաբերում է ազդեցություններին, գազի սակագնի թանկանալով, իհարկե, շատ վատ է լինելու, դա բերելու է ծախսերի ավելացմանը, գազ սպառող ընկերությունների մրցունակության, արտադրողականության անկմանը, բերելու է նաև բնակչության զգալի հատվածի աղքատության խորացմանը, դժգոհությունների մեծացմանը»,- ասաց նա:


Տնտեսագետի կարծիքով՝ նման որոշումների գնալուց առաջ, հարկավոր է անկեղծ ու շիտակ բացել ծախսերի ողջ փաթեթը, դրանով պետք է զբաղվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, և ոչ թե կատարի այդ ընկերության փաստաբանի ֆունկցիան: Նա նշեց, որ սակագնի ավելացմամբ պետական բյուջեի ծախսային մասն էլ պետք է ավելանա. «Բայց մենք գիտենք, որ բյուջեի ծախսերի մեջ գազի թանկացման կոմպոնենտ դրված չէր, հետևաբար, 2020-ին գազը չի կարող թանկանալ, որովհետև այս մասին ոչ խոսակցություն է եղել, ոչ էլ բյուջետային կանխատեսումների, թվերի հիմքում այսպիսի վերանայումներ են եղել. չկար նման բան: Այդ ինչո՞ւ հանկարծ օրը ցերեկով որոշեցին, որ չէ, սպառողների համար գազը պետք է թանկանա»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ