Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բեյրութում բողոքի ակցիաները վերսկսվել են

Բեյրութում բողոքի ակցիաները վերսկսվել են
22.01.2020 | 15:03

Լիբանանի նախագահ Միշել Աունի կողմից նոր կառավարության կազմի հաստատումը գիշերային ժամերին բողոքների նոր ալիք է առաջացրել Բեյրութում: Երիտասարդների բազմությունը մայրաքաղաքի կենտրոնում գրոհում է ոստիկանական շղթաները խորհրդարանի շենքի մատույցներում: Կարգի պահապանների վրա քարեր և պայթուցիկներ են թռչում: Ի պատասխան ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազով նռնակներ և ջրանետներ:


Հունվարի 21-ին Բաաբդա նախագահական պալատում հայտարարվել է կաբինետի ստեղծման մասին՝ կազմված 20 տեխնոկրատ նախարարներից: Վարչապետ Դիաբը լրագրողների առջև իր հայտարարության մեջ նշել է, որ նոր կառավարությունը «համապատասխանում է բողոքող ժողովրդական զանգվածների ակնկալիքներին և բոլոր ջանքերը կգործադրի երկրի տնտեսական և ֆինանսական իրադրության կայունացման համար»: Նրա խոսքով՝ իշխանության գլուխ է անցել «պրոֆեսիոնալ-փրկարարների թիմը, որը կգործի արագ և արդյունավետ, բայց առանց իրարանցման»: Վարչապետն ընդգծել է, որ նոր կաբինետ են մտել տեխնոկրատներ, որոնք «երբեք չեն զբաղեցրել նախարարական պաշտոններ և պատգամավորական աթոռներ»: «Այդ մարդիկ միավորվել են իրենց երկրին օգնելու գաղափարով, և նրանք քաղաքական հավակնություններ չունեն»,- հայտարարել է Դիաբը:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ