Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մսի սակավությունն ազդել է մսամթերք արտադրողների վրա

Մսի սակավությունն ազդել է մսամթերք արտադրողների վրա
22.01.2020 | 15:07

«Փաստը» գրում է. «Ինչպես երևում է, մսավաճառների ու անասնաբույծների բողոքի ակցիաները բարդ խնդիրներ են ստեղծում: Անասնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսությունների բոյկոտը հանգեցրել է տեղական արտադրության մսի զգալի սակավության: Պարզվում է, որ դա մասնավորաբար ազդել է «Բարի Սամարացի» ընկերության գործունեության վրա. ընկերության հայտարարության համաձայն, տեղական արտադրության մսի քանակի նվազման հետևանքով ընկերության մսամթերքի որոշ տեսակներ հնարավոր է առժամանակ չարտադրվեն կամ արտադրվեն սահմանափակ քանակությամբ։ Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ խնդրի կարգավորման ու մսի արտադրության ծավալների վերականգնման հետ իրենք վերստին կվերականգնեն ամբողջ տեսականին ու քանակությունը»:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ