Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. ՀՀ ոչ մի քաղաքացի հիվանդանոցի դռներին չպետք է մնա

Նիկոլ Փաշինյան. ՀՀ ոչ մի քաղաքացի հիվանդանոցի դռներին չպետք է մնա
23.01.2020 | 00:58

Կառավարությունում միասնական տեսակետ չկա Առողջապահության նախարարության կողմից ներդրված հայեցակարգի շուրջ, որով առաջարկվում է սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով՝ Աժ- ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցապնդմանը, թե քաղաքացիների բեռը կավելանա:


«Կառավարությունում այդ առիթով միասնական որոշում չկա, հայեցակարգը հրապարակվել է հանրային բանավեճ հարուցելու համար, մենք ձևակերպել ենք մեր խնդիրը, և դա հետևյալն է, որ ՀՀ-ի ոչ մի քաղաքացի հիվանդանոցի դռներին չպետք է մնա, և մենք պետք է լուծենք խնդիր, որ մեր երկրի բոլոր քաղաքացիներն ունենան պատշաճ առողջապահություն», - ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ եկամտահարկի չափի փոփոխությունը շարունակվելու է, և տեսանելի փուլում եկամտահարկը դառնալու է 20 տոկոս միասնական. «2020-ի հունվարի 1-ից տեղի ունեցող եկամտահարկի փոփոխությամբ ու գումարած, որ նվազագույն աշխատավարձն ավելացել է, քաղաքացիները առանց աշխատավարձի դրույքաչափերի փոփոխության ամեն ամիս 2.5 միլիարդից 4 միլիարդ դրամ հավելյալ տնօրինվող գումարներ են ունենալու»:


Պատգամավորը չի համարում, որ սա առողջապահական ապահովագրության լավագույն մոդելն է, կան այլ մոդելներ, օրինակ՝ երբ պետությունն ինքն է ֆինանսավորում խոցելի խավերին, այսինքն՝ բեռը բաշխվում է ոչ միայն աշխատողների վրա, այլ բոլոր հարկատուների: Վարչապետը կրկնեց՝ այս պահին ոչ մի մոդել չի ընտրվել:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ

նկերություն" />
Ռազմավարական գործընկերություն