Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Այսօր լրիվ օրինական ճանապարհով միլիարդներ ենք մսխում

Նիկոլ Փաշինյան. Այսօր լրիվ օրինական ճանապարհով միլիարդներ ենք մսխում
23.01.2020 | 00:59

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ 7 ծննդօգնության ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ պայմանագրերի չկնքելու կամ ֆինանսական դադարեցման հարցին: Նա նախ հայտարարեց՝ պետք է լուծել հասանելիության խնդիրը: «Մարալիկի ծննդատան մասին խոսելիս ասվում էր, որ Մարալիկի ծննդատունը սպասարկում է ևս 25 գյուղերի, հարց՝ ինչո՞ւ այդ բոլոր գյուղերում չկան սեփական ծննդատներ», - ասաց նա և հավելեց, որ օրինակ՝ եթե Արթիկում կա պատշաճ մակարդակի և չափանիշներին համապատասխանող ծննդատուն, Մարալիկին և այդ գյուղերին Արթիկը գրեթե նույնքան հասանելի է:


Նա նշեց. «Ծննդատների թեմայի քննարկման արդյունքում մենք պետք է գանք ռազմավարական պատկերացումների: Կարող է պարզվել, որ ավելի լավ է՝ ճանապարհները կառուցեն, շտապօգնության մեքենաներ դնեն»: Նա ընդգծեց՝ չեն նվազեցնում առողջապահության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները, ավելին՝ կառավարությունը վերջին 2 տարիներին 30 տոկոսով ավելացրել է ֆինանսավորումը։ Ապա ավելացրեց, որ այսօր խորհրդակցություն է ունեցել. «Մենք այսօր լրիվ օրինական ճանապարհով միլիարդներ ենք մսխում, յոլա գնալու տրամաբանությամբ, մեզ թվում է, թե յոլա գնալն ավելի էժան է, բայց դա ավելի թանկ է... Եղվարդի պարագայում վերանայվեց, որովհետև այնտեղ, որտեղ կա ամուր փաստարկ, կառավարությունը չի կարող չլսել»:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ