Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդմոն Մարուքյան. Ռուբինյանի հետ ի՞նչ խոսաս

Էդմոն Մարուքյան. Ռուբինյանի հետ ի՞նչ խոսաս
23.01.2020 | 01:00

Մարդկային հարաբերությունների մակարդակում բարդույթ չունեմ սուրճ խմելու որևէ մեկի հետ, լրագրողներին ասաց Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի խորհրդին, որ եթե կարոտել է Հանրապետականին, թող գնա սուրճ խմի նրանց հետ:

«Ինքը խնդրել էր Արմեն Աշոտյանի հետ հանդիպում, հանդիպել Թուֆենկյան հյուրանոցում, սուրճ խմել ու խնդրել, որ աջակցի ու ՀՀԿ-ն դեմ չլինի, որ իրենք EPP-ի անդամ դառնան: Սուրճ խմողը ինքն ա: Լատենտ սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ: Իրա հետ սուրճ չեմ խմում, դրանից ա նեղված, որովհետև անհետաքրքիր ա իր ա հետ զրույցը, Ռուբինյանի հետ ի՞նչ խոսաս», - ասաց նա: Մարուքյանը նաև հիշեցրեց, որ Ռուբինյանը նաև խնդրել է ՀՀԿ-ին իր կապերով աջակցել ԵԱՀԿ-ում հակահայկական բանաձևի չընդունմանը.
«Ինչը լավ է արել, ասեմ, բայց պետք է հիշի, որ եթե սուրճ խմելն ուզում է զենք սարքի ու կիրառի ինձ վրա, պետք ա հիշի, որ ամենաթարմ սուրճ խմածը, վերջերս ինքն ա», - հավելեց պատգամավորը:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ