Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արծվիկ Մինասյան. Մարդուն բերման ենթարկելը, անազատության մեջ պահելն, առավել ևս՝ չհիմնավորված, համարվում է լուրջ հանցագործություն

Արծվիկ Մինասյան. Մարդուն բերման ենթարկելը, անազատության մեջ պահելն, առավել ևս՝ չհիմնավորված, համարվում է լուրջ հանցագործություն
28.01.2020 | 23:22

Այս հիշարժան օրը մենք ականատես ենք լինում նման ապօրինի վարքագծի՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով 5 ընդդիմադիր գործչի բերման ենթարկելուն:

«Ցավալի է, որ այս հիշարժան օրը մենք ականատես ենք լինում նման ապօրինի վարքագծի: Առաջին հերթին փորձում ենք հասկանալ՝ ինչն է այս անտրամաբանական գործողությունների պատճառը: Եթե անգամ նպատակը քարոզչական հնարքներ ապահովելն է, այս ճանապարհը ճիշտ ճանապարհ չէ: Երկրորդ՝ ակնայտ է, որ մարդուն բերման ենթարկելը, անազատության մեջ պահելն, առավել ևս՝ չհիմնավորված, համարվում է լուրջ հանցագործություն, և բոլոր մարդիկ, ովքեր ենթարկվում են նման հրահանգների մի օր պատասխան են տալու սրա համար», - ասաց Մինասյանը:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ