Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նաիրա Զոհրաբյան. «Հանրային պահանջով» ժամանակին գնդակահարում էին փողոցներում

Նաիրա Զոհրաբյան. «Հանրային պահանջով» ժամանակին գնդակահարում էին փողոցներում
28.01.2020 | 23:32

Իրավապահների յուրաքանչյուր գործողություն երկաթյա հիմնավորում պիտի ունենա, այլապես, այդ գործողություններից ինչի հոտ ասես կարող է գալ, Facebook-ում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Հուսանք, որ առաջիկա ժամերին կստանանք պաշտոնական պարզաբանում քաղակտիվիստներին նման կերպ բերման ենթարկելու հետ կապված։ Ինչ վերաբերում է օդ նետված մի արտահայտության, թե այդ ձերբակալությունները հանրային պահանջ էին, հույս ունեմ, որ «հանրային պահանջի բարձրաձայնիչները» խնդիր չեն դրել մեզ տեղափոխել էն ժամանակները, երբ հեղափոխական տրոյկաների անունից ու հանրային պահանջով փողոցներում մարդկանց էին գնդակահարում։ Սպասում ենք ոստիկանության պարզաբանմանը», - գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ