Բազմակարծության մասին բարձրաձայնող պատգամավորներն այժմ ծափահարում են դրա ոտնահարմանը
11.02.2020 | 12:20
Ապրես, հինգ ու խաչ. մոտավորապես այսպիսին էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականը պատգամավորների՝ ՍԴ թեմայով օրերս ունեցած ելույթներին: Մի խումբ խորհրդարանականների հրավիրած արտահերթ նիստի թեման մեկն էր՝ քննարկել Սահմանադրական դատարանի նախագահին հեռացնելու միակ, բայց ըստ իրավաբանների, ոչ իրավաչափ, նույնիսկ հակասահմանադրական ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին, գոհացել էր թիմակիցների՝ նախկիններին ևս մեկ անգամ վերակենդանացնող ու նորից գլխատել փորձող կարողությամբ և, գայթակղությանը չդիմանալով, որոշել անձամբ մասնակցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ձոնվող «դիֆիրամբների» մրցամարտին: Ինչ խոսք, վարչապետի ելույթը, համեմված հեղափոխական ոգով ու ԱԺ-ին ոչ հարիր գոհարակերտ բառերով, դուրս է մրցակցությունից: Դժվար թե որևէ մեկի մտքով անցներ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հնչեցնել «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց» արտահայտությունն ու հեղափոխության հզոր ոգուն հավատացող զանգվածի համար սրտհովանք լինել: Առավել քան անհասկանալի է խորհրդարանի դահլիճում նստած այն երիտասարդների խրոխտ հայացքը, որ համակ ուշադրությամբ լսում են, թե ինչպես է ժողովրդավարական երկրի առաջնորդն արտաբերում, թե «այն ուժերը, որոնք իրավական ճանապարհով կամ այլ կերպ այնպես կանեն, որ հանրաքվե չլինի, կհայտարարվեն հակապետական ուժեր»։
Տարիներ ի վեր բազմակարծության մասին բարձրաձայնող, միջազգային ամենատարբեր կազմակերպությունների հետ համագործակցած պատգամավորներից և ոչ մեկը չընդդիմացավ ու չասաց՝ պարոն վարչապետ, մենք այլակարծությունը սատարող իշխանություն ենք: Հակառակը՝ երիտասարդական ավյունին համապատասխան՝ ելույթին զուգընթաց ու դրա ավարտին իմքայլականները ծափ տվեցին ու արտահայտեցին իրենց համաձայնությունը վնգստոցի մասին պատմող երկրի թիվ մեկ դեմքին: Վերջերս հաճախ եմ մտածում՝ իսկ ես կկարողանայի՞ լուռ, շունչս պահած, գերազանցիկ աշակերտի նման մինչև վերջ լսել Փաշինյանի ելույթն ու չհակադրվել նրան, դեռ վերջում էլ ծափ տալ: Կկարողանայի՞ նայել ընկերներիս աչքերի մեջ ու ասել, գիտեք՝ ես առաջվանը չեմ, նախկին հայացքներս այժմ ոտնահարում եմ: Ի ուրախություն ինձ նման մտքերն ինչպես արագ այցելում, այնպես էլ արագ հեռանում են, քանզի երիտասարդությունս ոչ մի դեպքում աթոռին չէր զոհի:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ