Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հան­րաք­վեով ժո­ղո­վուրդն իր կար­ծի­քը պետք է ար­տա­հայ­տի այս հար­ցում և մե­կընդ­միշտ փա­կի բո­լոր սպե­կու­լ­յա­ցիա­նե­րի դռ­նե­րը»

«Հան­րաք­վեով ժո­ղո­վուրդն իր կար­ծի­քը պետք է ար­տա­հայ­տի այս հար­ցում և մե­կընդ­միշտ փա­կի բո­լոր սպե­կու­լ­յա­ցիա­նե­րի դռ­նե­րը»
14.02.2020 | 01:30

Նա­խօ­րեին նախ­կին օմ­բուդս­մեն Լա­րի­սա Ա­լա­վեր­դյա­նի, ի­րա­վա­պաշտ­պան Ա­վե­տիք Իշ­խա­նյա­նի և Ար­ցա­խի Մար­դու ի­րա­վունք­նե­րի նախ­կին պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նի նա­խա­ձեռ­նու­թյան տակ ստո­րագ­րած 132 ի­րա­վա­բան և ի­րա­վա­պաշտ­պան դի­մել էին նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նին՝ լուրջ մտա­հո­գու­թյուն­ներ ներ­կա­յաց­նե­լով ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված վեր­ջին զար­գա­ցում­նե­րի առն­չու­թյամբ։ Ի­րա­վա­պաշտ­պան հա­մայն­քը հոր­դո­րում էր նա­խա­գա­հին մաս­նա­կից չդառ­նալ այդ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան գոր­ծըն­թա­ցին։ Սա­կայն նրանց մտա­հո­գու­թյուն­նե­րը Ար­մեն Սարգ­սյա­նը հաշ­վի չա­ռավ, իշ­խող մե­ծա­մաս­նու­թյու­նը՝ ա­ռա­վել ևս։ Իշ­խա­նու­թյուն­ներն անդ­րդ­վե­լի են, գնում են սե­փա­կան «օ­րենք­նե­րի» ճա­նա­պար­հով։ ԱԺ պե­տի­րա­վա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ՎԼԱ­ԴԻ­ՄԻՐ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԻ հետ զրու­ցե­ցինք այս թե­մա­յով, զրույ­ցին միա­ցավ նաև նույն հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ ՆԻ­ԿՈ­ԼԱՅ ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԸ։

«ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ ՏԱՐ­ԲԵ­ՐԱ­ԿԸ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ ԿԱՐ­ԾԻ­ՔԸ ՀԱՐՑ­ՆԵԼՆ ԷՐ»
-Որ­պես մաս­նա­գե­տի՝ Ձեզ չի՞ մտա­հո­գում ի­րա­վա­բան­նե­րի ան­հան­գս­տու­թյու­նը, ողջ գոր­ծըն­թա­ցը հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­չե­լու ո­րա­կու­մը։
-Ե­թե ես այդ­պես մտա­ծեի, այդ մա­սին կբարձ­րա­ձայ­նեի և խոր­հր­դա­րա­նում, և դրա­նից ա­ռաջ խմ­բակ­ցու­թյան, կու­սակ­ցու­թյան նիս­տե­րում։ Առ­կա վի­ճա­կի պահ­պա­նու­մը ո­րո­շա­կի ա­ռու­մով կա­րող էր խա­թա­րել երկ­րում սահ­մա­նադ­րա­կան անվ­տան­գու­թյան մա­կար­դա­կը, և դա լու­ծում էր պա­հան­ջում։ Իսկ հան­գու­ցա­լու­ծու­մը չպետք է պայ­մա­նա­վոր­ված լի­ներ իշ­խա­նու­թյան որևէ ճյու­ղի մյու­սի նկատ­մամբ որևի­ցե գոր­ծո­ղու­թյուն կա­տա­րե­լով, ո­րը կա­րող էր դի­տարկ­վել որ­պես ճն­շում։ Դրա լա­վա­գույն տար­բե­րա­կը ժո­ղովր­դի կար­ծի­քը հարց­նելն էր, ո­րի տար­բե­րակ­նե­րից մե­կը սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ նա­խա­պա­տ­րաս­տե­լը և ժո­ղովր­դի դա­տին ներ­կա­յաց­նելն է։ Այս տե­սան­կյու­նից նշ­ված լու­ծու­մը ոչ միայն տրա­մա­բա­նա­կան է և բխում է սահ­մա­նադ­րա­կան կա­նո­նա­կար­գում­նե­րի ո­գուց, այլև կա­րող է օ­րի­նա­կե­լի լի­նել այլ եր­կր­նե­րում նմա­նա­տիպ ի­րա­վի­ճակ­ներ հան­գու­ցա­լու­ծե­լու հա­մար։ Ըստ էու­թյան, ի՞նչ են ա­սում իշ­խող ու­ժը, խոր­հր­դա­րա­նը, նա­խա­գա­հը։ Իշ­խա­նու­թյան կրո­ղը Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուրդն է, նա է պատ­վի­րա­կել իր ա­նու­նից ի­րա­կա­նաց­նել գոր­ծա­դիր, օ­րենս­դիր և դա­տա­կան գոր­ծա­ռույթ­ներ։ Հի­մա ե­թե օ­րենս­դիր, գոր­ծա­դիր և դա­տա­կան իրշ­խա­նու­թյուն­նե­րի միջև առ­կա է ինչ-որ տե­սա­կի վեճ, ո­րը սահ­մա­նադ­րաի­րա­վա­կան բո­վան­դա­կու­թյուն ու­նի, դրա լու­ծու­մը վե­րա­պահ­ված է ՍԴ-ին։ ՍԴ-ն հան­դի­սա­նում է իշ­խա­նու­թյան ճյու­ղե­րի միջև առ­կա վե­ճե­րի լուծ­ման հիմ­նա­կան ի­րա­վա­կան գոր­ծի­քը, այլ կերպ ա­սած, այն ար­բիտ­րի դեր է տա­նում իշ­խա­նու­թյան տար­բեր ճյու­ղե­րի միջև ա­ռա­ջա­ցած սահ­մա­նադ­րա­կան վե­ճե­րի պա­րա­գա­յում։ Բայց ի՞նչ ա­նել, երբ ՍԴ-ն է վե­ճի կողմ, ո՞վ ի­րա­վունք ու­նի մի­ջամ­տե­լու այդ գոր­ծըն­թա­ցին՝ օ­րենս­դի՞­րը, գոր­ծա­դի՞­րը։ Իմ հա­մոզ­մամբ՝ ոչ, և իմ ե­լույթ­նե­րում ես հս­տակ ար­տա­հայտ­վել եմ այդ մա­սին։
-Սա­կայն փաստն այն է, որ և գոր­ծա­դի­րը, և օ­րենս­դի­րը մի­ջամ­տել են։
-Ոչ, ես մշ­տա­պես հօ­գուտ այն տե­սա­կե­տի եմ ե­ղել, որ ան­կախ հան­գա­ման­քից՝ Սահ­մա­նադ­րու­թյու­նը նա­խա­տե­սում է 213-րդ հոդ­վա­ծը ԱԺ-ի կող­մից փո­փո­խե­լու հնա­րա­վո­րու­թյուն, թե ոչ, խոր­հր­դա­րանն ի­րա­վունք չու­նի նույ­նիսկ 2/3-ով այն փո­խե­լու, ո­րով­հետև հոդ­վա­ծի ողջ բո­վան­դա­կու­թյու­նը վկա­յում է այն մա­սին, որ այն ամ­բող­ջա­պես վե­րա­բե­րում է դա­տա­կան իշ­խա­նու­թյան գոր­ծու­նեու­թյա­նը։ Իսկ դա­տա­կան իշ­խա­նու­թյան գոր­ծու­նեու­թյան հետ կախ­ված բո­լոր դրույթ­նե­րը, ո­րոնք ամ­րագր­ված են 7-րդ գլ­խում, են­թա­կա են փո­փոխ­ման մի­միայն հան­րաք­վեի մի­ջո­ցով։ Հան­րաք­վեով ժո­ղո­վուրդն իր կար­ծի­քը պետք է ար­տա­հայ­տի այս հար­ցում և մե­կընդ­միշտ փա­կի բո­լոր սպե­կու­լյա­ցիա­նե­րի դռ­նե­րը, ո­րով­հետև դրանք շատ են և հա­սել են այն մա­կար­դա­կին, որ երկ­րում սահ­մա­նադ­րա­կան անվ­տան­գու­թյան ա­ռու­մով տա­րա­տե­սակ մեկ­նա­բա­նու­թյուն­ներ կան, ո­րոնք որևի­ցե ե­ղա­նա­կով չեն կա­րող օ­ժան­դա­կել Հա­յաս­տա­նում սահ­մա­նադ­րա­կան նոր­մալ մթ­նո­լոր­տի ձևա­վոր­մա­նը։ Սա հան­գեց­նում է նաև ՍԴ-ի քա­ղա­քա­կա­նաց­վա­ծու­թյա­նը, իսկ դա շատ կարճ ճա­նա­պարհ է դե­պի մի գոր­ծըն­թաց, ո­րը կբե­րի ի­րա­վա­կան պե­տու­թյան կոն­ցեպ­տի խար­խլ­ման։
-Ա­սել է՝ և մաս­նա­գետ­նե­րի, և մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի գնա­հա­տա­կան­ներն ան­հի՞մն են։
-Հան­րաք­վեի ա­ռու­մով մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը որևէ գնա­հա­տա­կան չեն տվել։ Իսկ մինչ այդ ո­րո­շու­մը տար­բեր կա­ռույց­ներ ար­տա­հայ­տել են ի­րենց դիր­քո­րո­շում­նե­րը, մտա­հո­գու­թյուն­նե­րը, բո­լորս էլ ու­նենք մտա­հո­գու­թյուն­ներ զար­գա­ցում­նե­րի հետ կապ­ված ու փոր­ձում ենք լու­ծում­ներ գտ­նել։ Սա այն օպ­տի­մալ տար­բե­րակն է, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն կտա շատ ա­րագ վե­րա­կանգ­նե­լու սահ­մա­նադ­րաի­րա­վա­կան հուն տա­նող գոր­ծըն­թա­ցը։
-Ստաց­վում է՝ սա քա­ղա­քա­կան ո­րո­շում է, որ­տեղ հաշ­վի չեն առն­ված օ­րի­նա­կան ճա­նա­պարհ­նե­րը։
-Սա ի­րա­վա­քա­ղա­քա­կան ո­րո­շում է։ Ցան­կա­ցած գոր­ծըն­թաց, ո­րը վե­րա­բե­րում է Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյա­նը նախ և ա­ռաջ ի­րա­վա­քա­ղա­քա­կան բնույթ ու­նի, քա­նի որ Սահ­մա­նադ­րու­թյունն ի­րա­վա­քա­ղա­քա­կան բնույ­թի փաս­տա­թուղթ է։ Սա այն լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակն է, ո­րով ժո­ղո­վուրդն օժ­տում է պե­տա­կան մար­մին­նե­րին։ Մենք փոր­ձել ենք ա­ռաջ գնալ սահ­մա­նադ­րա­կան կա­նո­նա­կար­գա­վո­րում­նե­րով։ Այն ըն­կալ­մամբ, որ սահ­մա­նադ­րա­կան զար­գա­ցում­նե­րը Հա­յաս­տա­նում պի­տի ըն­թա­նան սահ­մա­նադ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րի լույ­սի ներ­քո։ Քա­ղա­քա­կան ճա­նա­պար­հով չենք գնա­ցել, ընտ­րել ենք ի­րա­վա­կան ճա­նա­պար­հը՝ ժո­ղովր­դից հարց­ման մե­թո­դով։
-Ժո­ղո­վուր­դը ձեզ վս­տա­հու­թյան բարձր քվե է տվել, լիա­զո­րել է գալ խոր­հր­դա­րան ու լու­ծել հար­ցեր։ Դուք ին­չու՞ եք ձեր պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գցում ժո­ղովր­դի վրա և ըն­դա­մե­նը մեկ հոդ­ված փո­խե­լու հա­մար դի­մում ժո­ղովր­դին՝ բյու­ջեից մեծ գու­մար­ներ ծախ­սե­լով։
-Դուք լիո­վին ճիշտ կլի­նեիք, ե­թե խոս­քը վե­րա­բե­րեր մի հոդ­վա­ծի, ո­րը դա­տա­կան իշ­խա­նու­թյան կազ­մա­վոր­մա­նը չէր վե­րա­բե­րի։ Այս հար­ցում քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյուն կլի­նի, գոր­ծա­դիր, թե օ­րենս­դիր, չպետք է նման մի­ջամ­տու­թյուն­ներ թույլ տա։ Պա­տա­հա­կան չէ այն ամ­րագ­րու­մը, որ 7-րդ գլ­խում նե­րառ­ված հոդ­ված­նե­րի փո­փո­խու­թյուն­նե­րը պետք է հան­րաք­վեով կա­տար­վեն։ Ե­թե 213-րդ հոդ­վա­ծում մի բառ գտ­նեք, ո­րը չի վե­րա­բե­րում դա­տա­կան իշ­խա­նու­թյան, կհա­մա­ձայ­նեմ Ձեզ հետ։ Սահ­մա­նադ­րու­թյան ան­փո­փո­խե­լի հոդ­ված­նե­րի ո­գու տե­սան­կյու­նից դրա փո­փո­խու­թյան ի­րա­վուն­քը հնա­րա­վոր է միայն հան­րաք­վեի մի­ջո­ցով։ Պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փել կլի­ներ, ե­թե ԱԺ-ն վերց­ներ իր վրա այդ բե­ռը։ Տրա­մա­բա­նա­կան կլի­նե՞ր, որ ԱԺ-ն կամ գոր­ծա­դի­րը ձևա­վո­րեին դա­տա­կան իշ­խա­նու­թյու­նը։ Դա մի­ջամ­տու­թյուն է։ Ի­րա­վի­ճա­կը հան­գու­ցա­լու­ծե­լու հա­մար պի­տի հնա­րա­վո­րու­թյուն տալ, որ ժո­ղո­վուրդն իր կար­ծի­քը հայտ­նի։
-Հա­սա­րա­կու­թյան ի­րա­վա­գի­տակ­ցու­թյունն այն­քան բարձր չէ, որ­քան մաս­նա­գետ­նե­րի­նը, ո­րոնց ստ­վար հատ­վա­ծը դեմ է հի­շյալ գոր­ծըն­թա­ցին։ Ար­դյոք պետք չէ՞ր նախ լսել նրանց, հե­տո ո­րո­շել, թե ինչ ճա­նա­պար­հով գնալ։
-Մենք խո­սում ենք ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան մա­կար­դա­կի մա­սին։ Բայց ան­կեղծ զար­մա­նում եմ մեկ բա­նի վրա, ին­չու՞ ենք մենք այդ­քան քն­նա­դա­տում հան­րաք­վեն։ Ի վեր­ջո, երկ­րի կարևո­րա­գույն, ա­ռանց­քա­յին հար­ցե­րի վե­րա­բե­րյալ հարց­վել է ժո­ղովր­դի կար­ծի­քը։
-Օ­րի­նակ, Ա­մուլ­սա­րի, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի դեպ­քում և՞ս կհարց­նեք։
-Գոր­ծող կա­նո­նո­նա­կար­գում­նե­րը թույլ չեն տա­լիս օ­րեն­քից զատ այլ հարց հան­րաք­վեի դնել։ Սա բա­վա­կան է, որ այդ հար­ցը փակ­վի։ Հա­մա­ձայն եմ նա­խա­գա­հի հետ, որ հան­րաք­վեն չպետք է դի­տարկ­վի որ­պես ծայ­րա­հեղ մի­ջոց։ Ի վեր­ջո, է­լեկտ­րո­նա­յին կա­ռա­վար­ման զար­գաց­ման ար­դյուն­քում ոչ շատ հե­ռու ա­պա­գա­յում տե­սա­կա­նո­րեն հնա­րա­վո­րու­թյուն կա, որ քա­ղա­քա­ցի­ներն ան­մի­ջա­կա­նո­րեն ար­տա­հայ­տեն ի­րենց կար­ծի­քը։
-Դուք նա­խա­ձեռ­նել եք նաև սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­ներ, ո­րոնք ևս հան­րաք­վեի պի­տի դր­վեն։ Այ­սինքն, մեկ հոդ­վա­ծի հա­մար ա­ռան­ձին հան­րաք­վե, հե­տո նո­րից հան­րաք­վե սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հա­մար։ Սա չմ­տած­ված շտա­պո­ղա­կա­նու­թյուն չէ՞ և պե­տա­կան գու­մար­նե­րի վատ­նում։
-Ե­թե ժո­ղովր­դի կար­ծի­քը հարց­նե­լը կար­ծում եք, որ գու­մար­նե­րի վատ­նում է, ո­չինչ չու­նեմ ա­վե­լաց­նե­լու։
-Իսկ ՍԴ ին­չու՞ չդի­մե­ցիք՝ կար­ծիք ստա­նա­լու հա­մար։
-ՍԴ-ի 9 ան­դամ­նե­րից 7-ն այս հար­ցում շա­հագր­գիռ կողմ են, ին­չու՞ ենք մենք նրանց ան­հար­մար վի­ճա­կի մեջ դնում։
«Ե­ԹԵ ՄԻ ՏԵՂ ՉԿԱ ԲԱ­ՐՈ­ՅԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ, ԻՆ­ՉՈՒ՞ ԵՔ ՈՒ­ԶՈՒՄ ՀԱՐՑՆ Օ­ՐԵՆ­ՔՈՎ ԼՈՒ­ԾԵԼ»
Մեր զրույ­ցին այդ պա­հին միա­ցավ նաև նույն հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԸ։
-Շատ մա­նի­պու­լյա­ցիա­ներ են ա­նում,- ա­սաց պատ­գա­մա­վո­րը։- Պի­տի մենք հաս­կա­նանք՝ ու­զու՞մ ենք ի­մա­նալ ճշ­մար­տու­թյու­նը, թե՞ ոչ։
-Ո՞ր ճշ­մար­տու­թյու­նը։
-Ճշ­մար­տու­թյունն ի­մա­նա­լու հա­մար պի­տի ա­նա­չառ մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քը լսել։ Խոս­քը ոչ թե այն մա­սին է, որ պի­տի ո­րոշ­վի որևէ օ­րենք սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան է, թե ոչ, այլ մինչև օ­րենք ըն­դու­նե­լը ո­րո­շել այս օ­րեն­քը սահ­մա­նադ­րա­կա՞ն է, թե՞ ոչ։ Այդ ի­րա­վա­բան­նե­րին պի­տի հար­ցով դի­մել՝ ու­սում­նա­սի­րեք մի­ջազ­գա­յին փոր­ձը, այդ որ պե­տու­թյու­նում է, որ մինչև օ­րենք ըն­դու­նե­լը ո­րո­շում են դի­մել ՍԴ։ Ո՞ր պե­տու­թյու­նում է հնա­րա­վոր ար­գե­լա­փա­կել օ­րեն­սդ­րա­կան այդ գոր­ծըն­թա­ցը։ Չի կա­րե­լի գրել օ­րենք­ներ, որ դու մշ­տա­պես իշ­խես, այ­սինքն ինքդ քեզ հա­մար օ­րենք գրես, և երբ իշ­խա­նու­թյուն փոխ­վի ու ա­սի, որ դա սխալ է, ա­սես՝ հոպ, այն­տեղ մի ստո­րա­կետ կա և հա­վե­լում, որ իմ իշ­խե­լու մա­սին հար­ցը հան­րաք­վեի դնե­լուց ա­ռաջ մի հատ էլ իմ կար­ծի­քը պի­տի հարց­նել։ Ո՞ր երկ­րում կա նման կար­գա­վո­րում։ Դուք ճիշտ եք այն հար­ցում, որ հնա­րա­վոր է՝ օ­րեն­սդ­րա­կան խն­դիր­ներ կան, ո­րի առն­չու­թյամբ կա վեճ, բայց սխալ եք այն հար­ցում, թե այս ա­մե­նում բա­րո­յա­կա­նու­թյուն կա։ Չի կա­րե­լի բա­րո­յա­կան հա­մա­րել այն, որ օ­րենք ըն­դու­նեն ու ա­սեն, թե Նի­կո­լայ Բաղ­դա­սա­րյա­նը միշտ պի­տի լի­նի իշ­խա­նու­թյուն։
-Ձեր նշած ոչ բա­րո­յա­կան ի­րա­վի­ճակ­ներն էլ օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով են լուծ­վում, ամ­բողջ հարցն այն է, թե ին­չու՞ օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով չեք գնա­ցել։
-Ա­նօ­րի­նա­կանն ու օ­րի­նա­կա­նը վի­ճե­լի հարց են, իսկ բա­րո­յա­կա­նը՝ ոչ։ Ոչ մի երկ­րում չկա այն­պի­սի կար­գա­վո­րում, որ ՍԴ-ի դա­տա­վո­րը մինչև թո­շա­կի անց­նե­լը պի­տի լի­նի դա­տա­վոր։ Ընդ ո­րում, այլ պե­տու­թյուն­նե­րում կա ան­գամ կար­գա­վո­րում, որ նույն մար­դը երկ­րորդ ան­գամ չի կա­րող ըն­տր­վել։ Որ­պես կա­նոն դա­տա­վորն ըն­տր­վում է 10 տա­րով՝ 1-2 տա­րի այս կողմ, այն կողմ, իսկ ՍԴ նա­խա­գահն ըն­տր­վում է դա­տա­վոր­նե­րի կազ­մից։ Իսկ ի՞նչ են ա­րել ի­րենք։ Այս օ­րենքն ըն­դու­նել են ու մի հատ էլ ան­ցու­մա­յին դրույթ­նե­րով կար­գա­վո­րել, որ ի­րենք մշ­տա­պես պի­տի լի­նեն իշ­խա­նու­թյան, իսկ ե­թե երբևի­ցե ի­րենց ցան­կա­նան գոր­ծից հա­նել, պի­տի մի հատ էլ ի­րենց կար­ծի­քը հարց­նել։ Այս­տեղ ու՞ր է բա­րո­յա­կա­նու­թյու­նը։ Ե­թե մի տեղ չկա բա­րո­յա­կա­նու­թյուն, ին­չու՞ եք ու­զում հարցն օ­րեն­քով լու­ծել։
-Ի՞նչ կս­տաց­վի, ե­թե օ­րենք­նե­րը մի կողմ թող­նե­լով ա­ռաջ շարժ­վենք ու ա­մեն մեկս մեզ հա­մար ո­րո­շենք, թե որն է բա­րո­յա­կա­նը, ո­րը՝ ոչ։
-Ով ա­սաց, թե մի կողմ ենք թող­նում։ Հի­մա անդ­րա­դառ­նանք օ­րենք­նե­րին, բա­ցենք օ­րենս­գիր­քը և հա­մե­մա­տենք 2-րդ հոդ­վա­ծը, որ­տեղ աս­վում է, որ ե­րաշ­խա­վոր­վում է ժո­ղովր­դի իշ­խա­նու­թյու­նը, և այն հոդ­վա­ծը, որ­տեղ գր­ված է, թե ժո­ղովր­դի իշ­խա­նու­թյան ե­րաշ­խա­վոր­ման հա­մար ո­րոշ հար­ցե­րում պի­տի դի­մել ՍԴ։ Ե­թե թույլ ի­րա­վա­բանն այդ եր­կու հոդ­վա­ծը հա­մե­մա­տի, կհաս­կա­նա, որ այդ­տեղ կա հա­կա­սում։ Ե­թե ժո­ղո­վուրդն ու­զում է տվյալ մարմ­նի հար­ցը վի­ճար­կել, պի­տի դի­մի այդ մարմ­նին՝ հարց­նե­լով, թե այդ վի­ճար­կումն օ­րի­նա­կա՞ն է, թե՞ ոչ։ Այս դեպ­քում Սահ­մա­նադ­րու­թյան 2-րդ հոդ­վա­ծը դառ­նում է ա­նի­մաստ։ Չի կա­րող ժո­ղո­վուր­դը հան­րաք­վեով փո­խել օ­րեն­քը, ո­րը առ­նչ­վում է ՍԴ դա­տա­վոր­նե­րի լիա­զո­րու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման, ու նա­խօ­րոք հարց­նել ՍԴ-ի կար­ծի­քը։ Ո՞ր երկ­րում է այդ­պես։ (Ա­վե­լի ուշ այլ ի­րա­վա­բա­ներ մեզ ա­սա­ցին, որ այդ­պես է Գեր­մա­նիա­յում, և Հա­յաս­տա­նը հենց այդ երկ­րի փոր­ձով է ամ­րագ­րել նման կար­գա­վո­րու­մը-Ռ. Խ.)։
-Ե­թե հա­մոզ­ված եք, որ և բա­րո­յա­կան, և ի­րա­վա­կան ա­ռու­մով դուք ճիշտ եք, ին­չու՞ հենց ԱԺ-ն իր վրա չվերց­րեց այդ հոդ­վա­ծը փո­խե­լու գոր­ծը։
-Իսկ ին­չու՞ հենց ժո­ղո­վուր­դը չպետք է ո­րո­շի։
-Այս կերպ կվար­վե՞ք նաև Ա­մուլ­սա­րի և Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի դեպ­քում։
-Ես միան­շա­նակ կողմ եմ հան­րաք­վեին նաև այդ դեպ­քե­րում։ (Կող­քով անց­նող նույն հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ ՆԱ­ԶԵ­ԼԻ ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԸ ևս հա­մա­ձայ­նեց՝ ես էլ, ես էլ-Ռ. Խ.)։ Բո­լոր վի­ճե­լի հար­ցե­րը պի­տի դնել հան­րաք­վեի։
-Էլ ին­չու՞ է ժո­ղո­վուրդն 88 հո­գու գոր­ծու­ղել խոր­հր­դա­րան, որ ա­մեն հար­ցով դի­մեք ի­րեն։
-Բա­ցեք ԱԺ օ­րա­կարգ, տե­սեք քա­նի՞ հարց է ընդգրկված։ Այդ բո­լոր հար­ցերն էլ կա­րող էին դր­վել հան­րաք­վեի, բայց ո­րո­շում է իշ­խա­նու­թյու­նը։ Բայց կողմ եմ, որ կարևոր հար­ցե­րը պի­տի ո­րո­շի ժո­ղո­վուր­դը։
-Դե տես­նենք՝ Ա­մուլ­սա­րի և Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի հար­ցե­րը կդ­նե՞ք հան­րաք­վեի։
-Ես կողմ եմ։ Բայց պետք է հնա­րա­վո­րու­թյուն տր­վի «Ա­յո»-ին և «Ոչ»-ին լրատ­վա­մի­ջոց­նե­րով լիար­ժեք քա­րոզ­չու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու։ Բայց այ­սօր ԶԼՄ-նե­րի 90 տո­կո­սը ֆի­նան­սա­վոր­վում է շատ կաս­կա­ծե­լի աղ­բյուր­նե­րից։
-Երկ­րի ղե­կա­վա­րի մա­կար­դա­կով հայ­տա­րար­վում է, որ ով­քեր կողմ են այս հան­րաք­վեին, երկ­րի նվի­րյալ­ներ են, ով­քեր դեմ՝ դա­վա­ճան­ներ, հա­կա­պե­տա­կան ու­ժեր։ էլ ի՞նչ լիար­ժեք հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին է խոս­քը։
-Ե­կեք խոս­քը կոն­տեքս­տից չկտ­րենք։ Իսկ որ մա­ֆիա­նե­րի կող­մից ֆի­նան­սա­վոր­վող լրատ­վա­մի­ջոց­ներ կան, դա ճի՞շտ է։ Չի կա­րող մա­ֆիա­յի կող­մից հան­ցա­վոր ճա­նա­պար­հով ձեռք բեր­ված մի­ջոց­նե­րով ֆի­նան­սա­վոր­վի լրատ­վա­մի­ջոց և հա­կա­քա­րոզ­չու­թյուն ի­րա­կա­նաց­նի։
-Օ­րենքն էլ է ձեր ձեռ­քը, ու­ժա­յին կա­ռույց­ներն էլ, իշ­խա­նա­կան բո­լոր լծակ­ներն էլ։ Բռ­նեք մա­ֆիա­յին, գտեք հան­ցա­վոր ճա­նա­պար­հով ձեռք բեր­ված մի­ջոց­նե­րը և մարդ­կանց պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կեք։
-ՈՒ՞մ պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կենք։ Այ­սինքն, Դուք կար­ծում եք, որ ե­թե մե­կը ան­բա­րո­յա­կա­նու­թյուն է ա­նում, բռ­նենք, դա­տե՞նք։
-Պա­րոն Բաղ­դա­սա­րյան, ան­բա­րո­յա­կա­նու­թյան մա­սին չէ խոս­քը, այդ ա­ռու­մով շա­տե­րին կա­րե­լի է մե­ղադ­րել ու ան­գամ իշ­խա­նու­թյան շատ ան­դամ­նե­րի, Դուք կոնկ­րետ մե­ղադ­րանք եք հն­չեց­նում, թե մա­ֆիա կա, ո­րը հան­ցա­վոր ճա­նա­պար­հով մի­ջոց­ներ է ձեռք բե­րել։
-Դե տես­նում եք, որ հի­մա օ­րեն­քը փո­խում ենք, և կգա ժա­մա­նա­կը, որ ա­նօ­րի­նա­կան ճա­նա­պար­հով ձեռք բեր­ված գու­մար­նե­րի հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյան կեն­թար­կեն։ Ողջ խն­դիրն այն է, որ այս գոր­ծըն­թացն օ­րի­նա­կան ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար եր­կար ժա­մա­նակ է պա­հանջ­վում, իսկ այդ մար­դիկ մինչ այդ հան­ցա­վոր ճա­նա­պար­հով ձեռք բեր­ված գու­մար­նե­րը ներդ­նում են ԶԼՄ-նե­րի մեջ, ֆեյ­քե­րի բա­նակ պա­հե­լու հա­մար։
-Ի՞նչ է, իշ­խա­նու­թյու­նը ֆեյ­քե­րի բա­նակ չու­նի՞։
-Լավ է­լի, էլ մի ստից բա­ներ ա­սա։
Զրույց­նե­րը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 12510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ