Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լուկաշենկոն նորից է բողոքել Պուտինից

Լուկաշենկոն նորից է բողոքել Պուտինից
15.02.2020 | 12:45

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 14-ին հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «ակնարկել է» Բելառուսի միացումը՝ էներգակիրների միասնական գների փոխարեն՝ հաղորդել է բելառուսական պետական ԲելՏա գործակալությունը: Լուկաշենկոն հավատացրել է, որ ոչ Ռուսաստանի, ոչ Բելառուսի ժողովուրդը չի ցանկանա այդ ճանապարհով գնալ: Սվետլոգորսկի ցելյուլոզի-թղթի կոմբինատի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն մանրամասներ է փոխանցել փետրվարի 6-ին Սոչում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից: Նա վստահեցրել է, որ բանակցություններում Պուտինը կասկած է հայտնել, որ Մինսկը կշարունակի նավթ գնել այլ երկրներից: «Ինչու՞ եք դա անելու, եթե, միևնույն է, թանկ է ռուսականից»՝ իբր ասել է Պուտինը: Ի պատասխան Լուկաշենկոն բացատրել է, որ բելառուսական կողմը դա կանի, որ «ամեն տարի դեկտեմբերի 31-ին ծնկի չգա՝ Մոսկվայի հետ գին պայմանավորվելիս»:
Սոչիի բանակցություններից հեո հայտարարվեց, որ նավթի գնի զեղչեր Բելառուսը չի ստանա: Լուկաշենկոն չկարողացավ պայմանավորվել գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց 129-ից իջեցնել 70 դոլարի:


Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Մինսկում էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստ է հնարավորություններ ստեղծել, որ Բելառուսն ունենա «ինքնիշխանություն ու անկախություն»: «Պարոն Լուկաշենկոն ասաց, որ Բելառուսը ինքնիշխան ու անկախ պետություն է, որ չի կարող որևէ այլ պետության մաս լինել: ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Բելառուսին: Այդ պատճառով էներգակիրների մեր արտադրողները պատրաստ են ձեզ ապահովել անհրաժեշտ նավթով 100%-ով՝ մրցակցային գներով»՝ ասել էր Մայք Պոմպեոն բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսում:
RFI


Հ.Գ. Ամբողջ խնդիրն այն է, որ թե Ռուսաստանից, թե ԱՄՆ-ից, թե որևէ երկրից Բելառուսը չի ցանկանում մրցակցային գնով նավթ կամ գազ գնել, որովհետև այդ դեպքում կորցնում է շահույթը: Լուկաշենկոն փորձում էր ԱՄՆ խաղաքարտը շահարկելով՝ Պուտինից գնի նվազեցում ստանալ: Խաղը չստացվեց: Ու եթե չլինեին առաջիկա նախագահական ընտրությունները, Լուկաշենկոն գուցե ավելի զիջող լիներ: Բայց ժամանակ չունի նաև Պուտինը: Նրան որոշակիություն է պետք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ