Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ռուբեն Մելիքյան. Գործարարներն «այո»-ի քարոզարշավի դրամահավաքին մասնակցելու հրավերներ են ստանում

Ռուբեն Մելիքյան. Գործարարներն «այո»-ի քարոզարշավի դրամահավաքին մասնակցելու հրավերներ են ստանում
25.02.2020 | 00:05

Գործող քաղաքական իշխանության անունից դրամահավաքի հրավիրատոմս ստացող գործարարները կարող են ընկալել «պարտադիր-կամավոր» սկզբունքով նվիրաբերություն կատարելու առաջարկ, Facebook-ում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այլ կերպ՝ սա կարող է հասկացվել, որ նվիրաբերություն չկատարողների նկատմամբ, հնարավոր է, «միջոցներ ձեռնարկվեն» հարկային և այլ ոլորտներում։ Բոլոր անցակալի մեկնաբանությունները բացառելու նպատակով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին հորդորում եմ սեղմ ժամկետում, հրապարակավ և աներկբա հայտարարել, որ հրավերը չընդունող, նվիրաբերություն չկատարող գործարարների նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չի դրսևորվելու», - գրել է Մելիքյանը:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ