Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը համաշխարհային տնտեսության վրա

Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը համաշխարհային տնտեսության վրա
25.02.2020 | 00:11

Չինաստանին պատուհասած և այժմ մի քանի տասնյակ երկրում տարածված կորոնավիրուսը մեծ վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը, գրում է The Guardian-ը: Աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում արդյունաբերական ակտիվությունը կտրուկ անկում է արձանագրել, փակ են գործարաններն ու արտադրամասերը: Կարանտինի շրջանակում ձեռնարկվող քայլերը, որոնց նպատակն է կանխել վարակի տարածումը, խախտել են ապրանքների մատակարարման շղթաները, ինչը վատ հետևանքներ է ունենում ամբողջ աշխարհով մեկ գործող ընկերությունների համար: Նախագահ Սի Ձինպինը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսը մեծ ազդեցություն կունենա թե տնտեսության, թե հանրության վրա: Նա ընդգծել է, որ այդ ամենը կլինի կարճաժամկետ և վերահսկելի, իշխանությունները քայլեր կձեռնարկեն վնասի հետևանքները մեղմելու ուղղությամբ:


Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան նշել է, որ վարակի հետագա տարածումը սարսափելի հետևանքներ կունենա համաշխարհային տնտեսության համար, ուստի՝ հարկավոր է գլոբալ համագործակցության ճանապարհով գնալ: Նա նշել է, որ ԱՄՀ-ը պատրաստ է աղքատ երկրներին ֆինանսապես օգնել՝ տրամադրելով դրամաշնորհներ:
Ավիատրանսպորտի միջազգային ընկերակցությունը, որը գլոբալ ավիաոլորտի առևտրային մարմինն է, նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի հետևանքով ավիափոխադրումների նվազումն այս տարի ոլորտին 29,3 մլրդ դոլարի վնաս կպատճառի, որ վերջին 10 տարում աննախադեպ ցուցանիշ է:


Ըստ վերլուծաբանների՝ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին առավել շատ կտուժեն տրանսպորտային ընկերությունները, ավիաընկերությունները, լյուքս դասի արտադրանքով զբաղվող բրենդները, վերավաճառող ընկերությունները, զբոսաշրջային գործակալությունները: Պատճառն այն է, որ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում՝ Չինաստանում, սպառողները տնից դուրս չեն գալիս, խանութներն ու գործարանները չեն աշխատում, իսկ զբոսաշրջիկներն էլ չեղարկում են Չինաստան այցերը: Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 2200-ը, վարակակիրների թիվը հատել է 76 000-ի շեմը:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ