Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կորոնավիրուսի պատճառով փակվել է Հարավային Կորեայի խորհրդարանը

Կորոնավիրուսի պատճառով փակվել է Հարավային Կորեայի խորհրդարանը
25.02.2020 | 00:22

Հարավային Կորեայի Ազգային ժողովը չեղարկել է լիագումար նիստը և ախտահանման համար շենքը փակել, երբ հայտնի է դարձել, որ այնտեղ կորոնավիրուսով հիվանդ է եղել՝ հայտնել է Ազգային ժողովի ներկայացուցիչ Հան Մին Սուն։ «Այսօր 18:00-ից ախտահանում է անցկացվելու… Որպեսզի այն արդյունավետ լինի, անհրաժեշտ է հաստատությունը փակել գոնե 24 ժամով: Փետրվարի 25-ին Ազգային ժողովի շենքը և պատգամավորների (գրասենյակների) շենքը փակ կլինեն»,- հայտնել է Հան Մին Սուն մամուլի ասուլիսում:
Շենքը վերստին կբացեն փետրվարի 26-ին ժամը 09:00-ին: Խորհրդարանի փետրվարի 24-ի և 25-ի նիստերը չեղարկված են:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ