Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կորոնավիրուսը հասավ Բաքու

Կորոնավիրուսը հասավ Բաքու
25.02.2020 | 00:23

Ադրբեջանում երկու մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանցից մեկն Իրանի քաղաքացի է՝ ասված է Ադրբեջանի առողջապահության նախարարության եւ պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ:

«Կլինիկական բժշկական կենտրոնից առողջապահության նախարարությանը փոխանցված տեղեկատվության համաձայն, փետրվարի 24-ին ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել երկու մարդ՝ Ադրբեջանի եւ Իրանի քաղաքացիներ: Հոսպիտալացվածները եկել են Իրանի մի տարածաշրջանից, որտեղ կորոնավիրուսը տարածված չէ: Հիվանդները ոչ ոքի հետ չեն շփվել, երկիր մուտք գործելիս նրանց ջերմությունը փոքր-ինչ գերազանցել է նորման: Ինչպես հայտնել են ինֆեկցիոն բաժանմունքում, երկու պացիենտների ջերմությունը նորմալ է, նրանց առողջության հետ կապված խնդիրներ չկան: Բժշկական հսկողությունը շարունակվում Է»,-ասված Է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ