Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը»

«Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը»
25.02.2020 | 02:02

Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յում դժ­գո­հու­թյուն­նե­րի ա­լիք է սկս­վել: Հիմ­նա­կան պատ­ճա­ռը բու­հի դա­սա­խոս­նե­րին սպա­սող մր­ցույթն է: «Մինչև հի­մա նման բան չի ե­ղել կոն­սեր­վա­տո­րիա­յում, ին­չու՞ է հի­մա ար­վում, ո՞վ է մեզ քն­նե­լու» հար­ցերն ա­ռայժմ ա­վե­լի շատ կու­լի­սա­յին են: Դժ­գո­հու­թյու­նը կհա­սու­նա­նա, թե կմա­րի, պարզ կլի­նի ա­ռա­ջի­կա­յում: Թե­մա­յի շուրջ զրու­ցել ենք Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի ռեկ­տոր ՍՈ­ՆԱ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻ հետ:

-Ի՞նչ մր­ցույթ է սպաս­վում կոն­սեր­վա­տո­րիա­յում: Ին­չո՞վ է այն դժ­գո­հու­թյան ու ան­հան­գս­տու­թյան ա­ռիթ տվել:
-Տա­րի­ներ շա­րու­նակ մրց­ույ­թը չի կա­յա­ցել, մեր դա­սա­խոս­նե­րի պայ­մա­նագ­րե­րի ժամ­կետ­նե­րը լրա­ցել են, հե­տաձգ­վել մինչև մր­ցույ­թի անց­կա­ցու­մը և այն­քան են կու­տակ­վել տա­րի­նե­րի ըն­թաց­քում, որ 250 դա­սա­խոս հայ­տն­վել է այս վի­ճա­կում: Ես օ­րենք խախ­տած կլի­նեմ, ե­թե չանց­կաց­նեմ այս մր­ցույ­թը:
-Քնն­վե­լու են նաև այն դա­սա­խոս­նե­րը, որ գի­տա­կան աս­տի­ճան ու կո­չում­նե՞ր ու­նեն:
-Թե պայ­մա­նա­գի­րը լրա­նա­լուց հե­տո ինչ սկզ­բունք­նե­րով են դա­սա­խոս­նե­րը շա­րու­նա­կում աշ­խա­տել, դա բու­հի վար­չա­կան խն­դիրն է, կապ չու­նի ո­րա­կա­վոր­ման հետ: Դա­սա­խոս­նե­րի հա­մար ոչ մի ա­վե­լորդ դժ­վա­րու­թյուն չենք ստեղ­ծում. ըն­դա­մե­նը մի կարճ հար­ցազ­րույց կլի­նի, ցան­կա­ցող­նե­րը կա­րող են ներ­կա­յաց­նել նաև տե­սա­նյու­թեր ի­րենց հա­մերգ­նե­րից:
-Իսկ ե­թե դա­սա­խո­սը մեծ թվով ու­սա­նող­ներ ու­նի, սա ար­դեն իսկ չա­փա­նիշ չէ՞, գործ­նա­կան, փաս­տա­ցի ար­դյունք:
-Ծան­րա­բեռն­վա­ծու­թյուն­նե­րը կա­յուն չեն, տա­րեց­տա­րի փոխ­վում են: Հիմ­նա­կա­նում կոն­սեր­վա­տո­րիա­յում շատ փոքր ծան­րա­բեռն­վա­ծու­թյամբ հս­կա­յա­կան կո­լեկ­տիվ է աշ­խա­տում՝ տա­րե­կան 100 ժա­մով, 70 ժա­մով, 30 ժա­մով: Հե­տո կա դժ­գո­հու­թյուն, որ ցածր են վար­ձատր­վում: Վար­ձատ­րու­թյան ժա­մավ­ճա­րա­յին կարգ է գոր­ծում, ինչ­պե՞ս կա­րող են այդ փոքր ծան­րա­բեռն­վա­ծու­թյամբ ա­վե­լի գու­մար ստա­նալ: Ես ղե­կա­վա­րու­թյու­նը ստանձ­նե­լուց հե­տո ա­մեն ինչ ա­րել եմ, մո­բի­լի­զաց­րել եմ ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը, որ դա­սա­ժա­մի ար­ժե­քը բարձ­րա­նա: Բարձ­րա­ցու­մը ե­ղել է 30 տո­կո­սով:
-Կա մտա­հո­գու­թյուն, որ եր­կար տա­րի­ներ ի­րենց կյան­քը բու­հին նվի­րած մար­դիկ կա­րող են կորց­նել աշ­խա­տան­քը: Այս հար­ցը նաև սո­ցիա­լա­կան շեշ­տադ­րում ու­նի:
-Այդ ա­մե­նը հաշ­վի առն­վում է, այ­սօր կոն­սեր­վա­տո­րիա­յում շատ ցածր է աշ­խա­տա­վար­ձը, ու ե­թե մար­դիկ նվի­րյալ­ներ են, տա­րի­ներ շա­րու­նակ ծա­ռա­յել են, ի­րենց գործն են ա­րել, հար­գար­ժան դա­սա­խոս­ներ են, ին­չու՞ են ան­հան­գս­տա­նում ընդ­հան­րա­պես: Ան­հան­գս­տա­նա­լու խն­դիր կու­նե­նան նրանք, ով­քեր ո­րակ չեն ա­պա­հո­վում: Հե­տո մենք կազ­մե­լու ենք ու­սա­նող­նե­րի հար­ցա­շա­րը, ու­սա­նող­նե­րի 30 տո­կո­սի կար­ծի­քի հի­ման վրա նույն­պես կա­րող ենք եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նել: Դա նաև ո­րա­կի ա­պա­հով­ման գոր­ծըն­թացն է մեզ պար­տադ­րում:
-Կար­ծում եք՝ կոն­սեր­վա­տո­րիան կխու­սա­փի՞ դժ­գո­հու­թյուն­նե­րից, տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րից, ա­նա­ռողջ մթ­նո­լոր­տից:
-Գի­տեք, բո­լոր նման գոր­ծըն­թաց­նե­րը հա­զար ու մի կար­ծիք են ստեղ­ծում, դա ան­խու­սա­փե­լի է: Հնա­րա­վո­րինս օ­բյեկ­տիվ պայ­ման­ներ են ստեղծ­վում, որ այդ լար­վա­ծու­թյու­նը մեղմ­վի: Ես պատ­րաստ­վում եմ հան­դի­պե­լու դա­սա­խոս­նե­րի հետ, ինչ­պես ա­նում եմ պար­բե­րա­բար, մեծ լսա­րա­նով կհան­դի­պենք, ես և պրո­ռեկ­տոր­նե­րը կաշ­խա­տենք պա­տաս­խա­նել բո­լոր հար­ցե­րին:
-Ով­քե՞ր են քն­նե­լու դա­սա­խոս­նե­րին. այս հար­ցը նույն­պես շր­ջա­նառ­վում է, ան­հան­գս­տաց­նում դա­սա­խոս­նե­րին:
-Նույն մար­դիկ են, ում հետ տա­րի­ներ շա­րու­նակ աշ­խա­տում են, գի­տա­կան ու­սում­նա­կան մա­սով պրո­ռեկ­տոր­ներ, դե­կան­նե­րը, հա­մա­պա­տաս­խան ամ­բիո­նի վա­րիչ­նե­րը, եր­կու դա­սա­խոս տվյալ ամ­բիո­նից և եր­կու հա­րա­կից ամ­բիո­նից, ո­րա­կի ա­պա­հով­ման բաժ­նի վա­րի­չը:
-Ներ­քին դժ­գո­հու­թյուն­ներ կան նաև առ այն, որ դա­սա­խոս­ներն են փաս­տաթղ­թեր ներ­կա­յաց­նում, երբ կա­րող էին այդ փաս­տաթղ­թե­րը ստա­նալ կադ­րե­րի բաժ­նից: Ին­չո՞վ եք սա բա­ցատ­րում:
-Տա­րի­նե­րի ըն­թաց­քում փոխ­վել են մարդ­կանց բնա­կու­թյան հաս­ցե­նե­րը, անձ­նագ­րե­րը, գի­տա­կան կո­չում­նե­րը, այլ փաս­տաթղ­թեր են ա­վե­լա­ցել: Եվ մի՞­թե չի կա­րե­լի հար­գել կոն­սեր­վա­տո­րիա­յի տվյալ գոր­ծըն­թա­ցը, ներ­կա­յաց­նել հա­մա­պա­տաս­խան նոր­փաս­տաթղ­թե­րը` թար­մաց­նե­լով նաև փաս­տաթղ­թա­յին բա­զան:
-Կոն­սեր­վա­տո­րիան 100 տա­րե­կան է դառ­նում, ի՞նչ եք պատ­րաստ­վում ա­նե­լու հո­բե­լյա­նա­կան տա­րուն ըն­դա­ռաջ:
-2021-ին է կոն­սեր­վա­տո­րիա­յի հո­բե­լյա­նը, հա­մեր­գա­յին ծրագ­րեր ենք նա­խա­տե­սում, միջ­բու­հա­կան հս­կա­յա­կան աշ­խա­տանք, նա­խա­ձեռ­նել ենք կոն­սեր­վա­տո­րիա­յի 100-ա­մյա պատ­մու­թյան ան­թո­լո­գիա, մեր նախ­կին շր­ջա­նա­վարտ­նե­րին ենք հյու­րըն­կա­լե­լու, հյու­րըն­կա­լում­ներ կլի­նեն նաև մեր գոր­ծըն­կեր կոն­սեր­վա­տո­րիա­նե­րից: Մեծ աշ­խա­տանք է մեզ սպա­սում, և ար­դեն սկ­սել ենք:
-Սպաս­վող մր­ցույ­թը որևէ կապ ու­նի՞ բու­հի 100-ա­մյա­կի հետ, գու­ցե փորձ է ար­վում մինչ այդ կա­նո­նա­կար­գե՞­լու գոր­ծըն­թաց­նե­րը, փո­փո­խու­թյուն­նե՞ր ի­րա­կա­նաց­նե­լու:
-Որևէ մր­ցույ­թի հա­մար կոն­սեր­վա­տո­րիա­յում նույ­նիսկ կա­նո­նա­կարգ չի մշակ­վել, դա ար­վում է հի­մա, և ըստ օ­րեն­քի, մր­ցույ­թի հայ­տա­րա­րու­մից 2 ա­միս ա­ռաջ պետք է հայ­տա­րա­րենք այդ մա­սին։ Դեռ 4 ա­միս կա, բայց ար­դեն սկս­վել են ան­հան­գս­տու­թյուն­նե­րը:
-Ե­թե կա մր­ցույթ ի­րա­կա­նաց­նե­լու օ­րեն­քի պա­հանջ, ին­չու՞ ան­ցած տա­րի­նե­րին չի ար­վել, որ մար­դիկ էլ այ­սօր չմատ­նան­շեն ան­ցյալն ու ա­սեն՝ նման բան եր­բեք չի ե­ղել, ին­չու՞ է հի­մա ի­րա­կա­նաց­վում:
-Ես չգի­տեմ, կար­ծում եմ, փոր­ձել են խու­սա­փել այդ դժ­վա­րու­թյուն­նե­րից ու աղ­մու­կից: Բայց շա­րու­նակ հե­տաձ­գե­լով որևէ հարց չի լուծ­վում, հար­ցին պետք է լու­ծում տալ: Վե­րա­դառ­նամ մեր խո­սակ­ցու­թյան սկզ­բին. օ­րեն­քի խախ­տում է այդ հար­ցին չանդ­րա­դառ­նա­լը, ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը: Կա­նո­նա­կար­գը մշակ­ված է, պատ­վի­րել եմ, որ էկ­րա­նին դա ա­նընդ­հատ երևա: Բա­ցի այդ, շու­տով գիտ­խոր­հր­դի նիստ է լի­նե­լու, կա­նո­նա­կար­գը կբա­ժա­նենք դե­կա­նատ­նե­րին, դրա մա­սին կտե­ղե­կաց­վեն ամ­բիոն­նե­րի վա­րիչ­նե­րը: Նոր­մալ գոր­ծըն­թաց է, դեռ 4 ա­միս կա, որ այս ա­մե­նը հան­գիստ ու խա­ղաղ անց­նի: Մնա­ցա­ծը մեկ­նա­բա­նու­թյուն­ներ են, մեկ-մեկ էլ` ան­հար­կի:
Զրույ­ցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ