«Մեր ա­ռա­քե­լու­թ­յու­նը ոչ թե հա­րա­բե­րու­թ­յուն­ներ պար­զելն է, այլ եր­կիր շե­նաց­նե­լը»

«Մեր ա­ռա­քե­լու­թ­յու­նը ոչ թե հա­րա­բե­րու­թ­յուն­ներ պար­զելն է, այլ եր­կիր շե­նաց­նե­լը»
02.06.2020 | 00:29

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՍՈ­ՖՅԱ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱ­ՆԸ։

-Մա­մու­լի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում նո­րից Դուք եք ու Ձեր ման­դա­տի չարչ­րկ­ված հար­ցը: Այժմ էլ, ըստ մա­մու­լի, Նի­կոլ Փա­շի­նյա­նի «սև ցու­ցա­կում» եք հայ­տն­վել, ու ի­րա­վա­պահ­նե­րը «դո­սյե» են հա­վա­քում Ձեր՝ Շի­րա­կի փոխ­մարզ­պետ ե­ղած ժա­մա­նակ­նե­րի վե­րա­բե­րյալ: Ինչ-որ բան կա­րո՞ղ են գտ­նել:
-Վեր­ջին մեկ ամ­սում, ա­յո, նո­րից հայ­տն­վել եմ մա­մու­լի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Կա­րե­լի է ա­սել` ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով, բան ու գործ թո­ղած քն­նարկ­վում է իմ՝ ման­դատ դնել-չդ­նե­լու և խմ­բակ­ցու­թյան ներ­սում, իբր, խն­դիր­ներ ու­նե­նա­լու հար­ցը: Ար­դեն չեմ էլ հի­շում, թե ո­րե­րորդ ան­գամ ստիպ­ված եմ հեր­քել՝ «Իմ քայ­լում» եր­բեք էլ խն­դիր չեմ ու­նե­ցել ու չեմ ու­նե­նա, քա­նի որ երբևէ չեմ կեղ­ծել ու չեմ ստել: Ար­տա­հայտ­վել եմ բաց, ու­նե­ցել եմ իմ կար­ծիքն ու ա­ռաջ­նորդ­վել եմ խղ­ճով և այն ար­ժեք­նե­րով, ո­րոն­ցով կրթ­վել ու դաս­տիա­րակ­վել եմ: Ե­թե ան­գամ խմ­բակ­ցու­թյան ներ­սում մար­դիկ կան, ով­քեր չեն կի­սում իմ տե­սա­կե­տը, ու այդ պատ­գա­մա­վոր­նե­րը մե­ծա­մաս­նու­թյուն են, միևնույն է, ես չեմ նեղ­սր­տում, քա­նի որ գործս ու ընտ­րածս ու­ղին ար­դար են: Ազ­գա­յին ժո­ղով ե­կել եմ ներ­կա­յաց­նե­լու ու հնա­րա­վո­րու­թյան չա­փով լու­ծե­լու ինձ վս­տա­հած քա­ղա­քա­ցի­նե­րի խն­դիր­ներն ու պա­հանջ­նե­րը, ին­չը ա­նում եմ մա­քուր խղ­ճով: Դուք հարց­նում եք՝ ի­րա­վա­պահ­նե­րը կա­րո՞ղ են ինչ-որ բան գտ­նել, որ կառ­նչ­վի իմ փոխ­մարզ­պետ ե­ղած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծին, ես էլ հս­տակ պա­տաս­խա­նում եմ՝ ոչ: Նրանք, ով­քեր ճա­նա­չում են ինձ, կհաս­տա­տեն ա­սածս, իսկ ով­քեր չեն ու­զում հա­վա­տալ խոս­քե­րիս ճշ­մար­տա­ցիու­թյա­նը, թող ի­րենք էլ ի­րենց հեր­թին դի­մեն ի­րա­վա­պահ­նե­րին ու պար­զեն ան­հաս­կա­նա­լի բո­լոր հար­ցե­րը:
-Ինչ­քան էլ հեր­քեք, ա­սեք, թե ման­դա­տի հարց չկա, թի­մում ա­մեն բան հարթ է, ակն­հայտ է՝ ծուխն ա­ռանց կրա­կի չի լի­նում: Մի կողմ թող­նե­լով ման­դատ դնել-չդ­նե­լու հար­ցը՝ հս­տա­կեց­նենք՝ ո՞վ է Ձեզ ման­դատ տվել՝ Նի­կոլ Փա­շի­նյա՞­նը, թե՞ ժո­ղո­վուր­դը:
-Նախ նշեմ, որ ման­դատ դնել-չդ­նե­լու հարց չկա ու չի ե­ղել, բայց ե­թե ան­գամ լի­ներ էլ, ա­պա բո­լո­րը՝ թե՛ թի­մի ներ­սում, թե՛ այդ շր­ջա­նակ­նե­րից դուրս, լավ գի­տեն՝ ման­դատ կա­րող էի վաս­տա­կել կա­տա­րածս գոր­ծե­րով: 2006-ից քա­ղա­քա­ցիա­կան պայ­քա­րի մեջ եմ, ու թե՛ 2017-ին «Ելք», թե՛ 2018-ին «Իմ քայ­լը» դա­շինք­նե­րի նա­խընտ­րա­կան ցու­ցակ­նե­րով ա­ռա­ջադր­վե­լու ժա­մա­նակ մարդ­կանց ա­ռանձ­նա­պես ներ­կա­յա­նա­լու կա­րիք չեմ ու­նե­ցել: Ինձ հետ պայ­քա­րած մար­դիկ լա՛վ են ի­մա­ցել՝ ով եմ ու որ­տե­ղից եմ գա­լիս:
-Տի­կին Հով­սե­փյան, Դուք «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ա­մե­նաան­կաշ­կանդ պատ­գա­մա­վոր­նե­րից եք (ե­թե ոչ ա­մե­նաան­կաշ­կան­դը), հս­տակ վե­րա­բեր­մունք եք ար­տա­հայ­տում, եր­բեմն՝ սե­փա­կան թի­մին դեմ գնում: Ձեր «ըմ­բոստ» կեց­ված­քը թի­մա­կից­նե­րին ըմ­բոս­տա­նա­լու ա­ռիթ հա­ճա՞խ է տա­լիս:
-Հե­ղա­փո­խու­թյան որ­դեգ­րած ար­ժե­քը ժո­ղովր­դա­վա­րու­թյունն է, ու մենք մեկ ան­գամ չէ, որ ա­սել ենք՝ իշ­խա­նու­թյու­նը ժո­ղո­վուրդն է, հետևա­բար՝ իմ թի­մի լիար­ժեք ան­դա­մը ժո­ղո­վուրդն է: Ցան­կա­ցած խնդ­րա­հա­րույց հարց ես նախ և ա­ռաջ քն­նար­կում եմ քա­ղա­քա­ցի­նե­րի հետ: Ազ­գա­յին ժո­ղով մուտք գոր­ծե­լու ա­ռա­ջին իսկ օր­վա­նից ա­ռաջ­նորդ­վում եմ հենց այդ սկզ­բուն­քով՝ իմ թի­մը ՀՀ քա­ղա­քա­ցին է: Ինչ վե­րա­բե­րում է Ձեր՝ «ըմ­բոս­տա­նալ» ո­րակ­մա­նը, ա­պա այդ­պի­սի ո­րա­կում­ներ լսե­լիս սո­վո­րա­բար լուռ ժպ­տում եմ, քա­նի որ ա­ռանց վա­խե­նա­լու կար­ծիք ար­տա­հայ­տե­լը ըմ­բոս­տու­թյուն չեմ հա­մա­րում:
-ՈՒ­զում եք ա­սել՝ «Իմ քայլ»-ում «ար­շա­լույս­նե­րը խա­ղա՞ղ են»: Բայց չէ՞ որ պատ­գա­մա­վոր­ներն ու կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը լուռ կամ բա­ցա­հայտ «հա­կա­մար­տու­թյան» մեջ են:
-Որևէ խումբ չի կա­րող ա­ռանց ջան­քեր ներդ­նե­լու խա­ղաղ ար­շա­լույս ու­նե­նալ: Ցան­կա­ցած խմ­բում ա­մե­նա­տար­բեր ան­հատ­ներ են լի­նում՝ բնա­վո­րու­թյան տար­բեր գծե­րով, տես­լա­կան­նե­րով ու ար­ժե­հա­մա­կար­գով: Ե­թե այդ խմ­բի նպա­տակն ի շահ պե­տու­թյան, այլ ոչ թե անձ­նա­կան բա­րօ­րու­թյան ծա­ռա­յելն է, ա­պա նրա ան­դամ­նե­րից յու­րա­քան­չյու­րը պա­տաս­խա­նա­տու է խա­վար գի­շեր­վա­նից հե­տո խա­ղաղ ար­շա­լույս ա­պա­հո­վե­լու հար­ցում: Հա­րա­բե­րու­թյուն­ներ պար­զե­լու հա­մար շատ ժա­մա­նակ չու­նենք, ու մեր ա­ռա­քե­լու­թյու­նը ոչ թե հա­րա­բե­րու­թյուն­ներ պար­զելն է, այլ եր­կիր շե­նաց­նե­լը:
-Ին­չո՞ւ բաց թո­ղե­ցիք կր­թու­թյան ո­լոր­տի՝ Ձեր իսկ բնո­րո­շած «ան­փո­խա­րի­նե­լի­նե­րից» մե­կին՝ հրա­ժա­րա­կա­նի դի­մում գրած ԲՈԿ նա­խա­գահ Սմ­բատ Գո­գյա­նին: Գաղտ­նի, դռն­փակ նիստ գու­մա­րե­ցիք, ին­չի հետևան­քը, միևնույն է, այն է, որ Գո­գյա­նը լքում է ձեր շար­քե­րը:
-Գո­գյա­նի հե­ռա­նա­լը, ան­կեղծ ա­սած, «բաց թող­նել» կամ շար­քե­րը լքել չեմ հա­մա­րում: Ան­փո­խա­րի­նե­լի­նե­րը շար­քե­րը եր­բեք չեն լքում, այլ, այս­պես ա­սած, գտ­նում են ի­րենց տեղն ու սկ­սում ա­րա­րել: Ա­ռա­վել քան վս­տահ եմ՝ Գո­գյա­նի դեպ­քում ևս այդ­պես է լի­նե­լու: Նա գիտ­նա­կան է, ո­րի ար­ժե­հա­մա­կար­գում մեծ տեղ ու­նեն նո­րը ստեղ­ծե­լու զգա­ցումն ու ցան­կու­թյու­նը, ին­չը, վս­տահ եմ, չի նա­հան­ջե­լու, ա­վե­լին՝ ծա­ռա­յե­լու է հա­նուն կր­թու­թյան զար­գաց­ման:
-ԱԺ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի, սպոր­տի և սփյուռ­քի հանձ­նա­ժո­ղո­վում, ո­րի ան­դամ եք նաև դուք, հանձ­նա­ժո­ղո­վի գրե­թե բո­լոր ան­դամ­նե­րը մտա­հոգ­ված են Գո­գյա­նի հե­ռա­նա­լով: Բայց միայն մտա­հոգ­վել և վե՞րջ:
-Թույլ տվեք չհա­մա­ձայ­նել Ձեզ հետ: Սմ­բատ Գո­գյա­նի և Գրի­շա Թամ­րա­զյա­նի հետ հանձ­նա­ժո­ղո­վի փակ հան­դիպ­մա­նը բարձ­րա­ձայ­նել ենք մեզ հու­զող բո­լոր հար­ցե­րը: Հան­դիպ­ման ա­վար­տից հե­տո հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նը մեր ընդ­հա­նուր դիր­քո­րո­շու­մը հայտ­նել է կա­ռա­վա­րու­թյա­նը, ո­րոշ հար­ցեր էլ մա­մու­լի հա­մար են պար­զա­բան­վել: Մնա­ցած ման­րա­մաս­ներն այս պա­հին, կար­ծում եմ, կա­րիք չկա հան­րայ­նաց­նե­լու:
Զրույ­ցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 2910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ